ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 նոյեմբերի 2013 թվականի N 1277-Ա
«ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ԵՎ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՇԱՀՈՒԹԱԲԱԺՆԻ ՉԱՓԸ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ, 35-րդ ու 49-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 3-ի N 202-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` ընկերություն) 2012 թվականի գործունեության արդյունքների հիման վրա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ առաջացած 11026,8 հազ. դրամ շահութաբաժնի չափը նվազեցնել 7430,0 հազ. դրամի չափով և այդ գումարի չափով, օրենքով սահմանված կարգով, բաժնետոմսերի թվի ավելացման միջոցով, ավելացնել ընկերության կանոնադրական կապիտալը` այն սահմանելով 131315.0 հազ. դրամ, 26263 սովորական անվանական բաժնետոմս` յուրաքանչյուրը 5000 դրամ անվանական արժեքով:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` ապահովել «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի փոփոխությամբ պայմանավորված` ընկերության կանոնադրության փոփոխության` օրենքով սահմանված կարգով պետական գրանցման կազմակերպումը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. նոյեմբերի 26 Երևան |