Գլխավոր տեղեկություն
Համար
N 1364-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.12.2013-23.10.2014)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.12.18/67(1007).1 Հոդ.1156.5
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.12.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.12.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.12.2013
Ուժը կորցնելու ամսաթիվ
23.06.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 դեկտեմբերի 2013 թվականի N 1364-Ն

 

ԱՌԱՔՎՈՂ ԿԱՄ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԱՐՏԱԴՐԱՆՔՆԵՐԸ, ԱՊՐԱՆՔՆԵՐՆ ՈՒՂԵԿՑՈՂ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15.1-ին հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել առաքվող կամ տեղափոխվող արտադրանքները, ապրանքներն ուղեկցող հաշվարկային փաստաթղթերի էլեկտրոնային եղանակով դուրսգրման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. դեկտեմբերի 13

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2013 թվականի

դեկտեմբերի 5-ի N 1364-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԱՌԱՔՎՈՂ ԿԱՄ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԱՐՏԱԴՐԱՆՔՆԵՐԸ, ԱՊՐԱՆՔՆԵՐՆ ՈՒՂԵԿՑՈՂ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են առաքվող կամ տեղափոխվող արտադրանքները, ապրանքներն ուղեկցող հաշվարկային փաստաթղթերի (այսուհետ՝ ուղեկցող հաշվարկային փաստաթղթեր) էլեկտրոնային եղանակով դուրսգրման հետ կապված հարաբերությունները:

2. Եթե սույն կարգով այլ բան չի սահմանված, ուղեկցող հաշվարկային փաստաթղթերի էլեկտրոնային եղանակով դուրսգրման կարգը ներառում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 11-ի N 1504-Ն որոշմամբ սահմանված այն դրույթները, որոնք վերաբերում են ինտերնետային կապի միջոցով իրական ժամանակում` համակարգչային եղանակով հարկային հաշիվների դուրսգրմանը:

3. Ուղեկցող հաշվարկային փաստաթղթեր էլեկտրոնային եղանակով դուրս գրելու և (կամ) ստացած հաշվարկային փաստաթղթերն էլեկտրոնային ստորագրությամբ վավերացնելու իրավասություն ունեն «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 2 հավելվածին համապատասխան` հարկային մարմնից էլեկտրոնային ծածկագիր և գաղտնաբառ ստացած իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը՝ անկախ ավելացված արժեքի հարկ վճարող համարվելու կամ չհամարվելու հանգամանքից, անկախ իրականացվող գործունեության հարկման կարգից (հաստատագրված կամ արտոնագրային վճարով):

4. Ուղեկցող հաշվարկային փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով դուրս են գրվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 11-ի N 1504-Ն որոշմամբ նախատեսված՝ ինտերնետային կապի միջոցով իրական ժամանակում հարկային հաշիվների դուրսգրման («Հաշվարկային փաստաթղթեր և էլեկտրոնային գրքեր») ծրագրի միջոցով: Ծրագիրը բեռնվում, տեղադրվում և օգտագործվում է Հայաստանի Հանրապետության կառավարության նույն որոշմամբ սահմանված կարգին համապատասխան:

5. Ուղեկցող հաշվարկային փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով կարող են դուրս գրվել միայն իրական ժամանակում` համակարգչային եղանակով:

6. Էլեկտրոնային եղանակով ուղեկցող հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելու համար հարկ վճարողը «Հաշվարկային փաստաթղթեր և էլեկտրոնային գրքեր» ծրագրում ընտրում է դրա միջոցով դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերից «հաշվարկային այլ փաստաթուղթ» ձևը, այնուհետև՝ արտադրանքները, ապրանքներն ուղեկցող հաշվարկային փաստաթղթի տեսակը:

7. «Հաշվարկային փաստաթղթեր և էլեկտրոնային գրքեր» ծրագրով դուրս են գրվում հաշիվ-ապրանքագրեր` առաքվող արտադրանքների, ապրանքների ուղեկցման համար, համաձայն N 1 ձևի, և արտադրանքների, ապրանքների տեղափոխման փաստաթուղթ՝ տեղափոխվող արտադրանքների, ապրանքների ուղեկցման համար՝ համաձայն N 2 ձևի։

8. Լրացված ուղեկցող հաշվարկային փաստաթուղթը չի կարող վավերացվել, եթե դրանում լրացված չեն պարտադիր լրացման ենթակա որևէ տվյալ (վավերապայման) և լրացման ենթակա նվազագույն տվյալները: Ուղեկցող հաշվարկային փաստաթղթում պարտադիր լրացման ենթակա տվյալները սահմանվում են համապատասխան փաստաթղթի լրացման կարգով: Ուղեկցող հաշվարկային փաստաթղթի լրացման ենթակա նվազագույն տվյալներ են համարվում ուղեկցող փաստաթղթի հաշվարկային մասում առնվազն մեկ գործարքի մասին տվյալները: Լրացված հաշիվ-ապրանքագրերը պետք է պարունակեն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված՝ ծախսերը հիմնավորող փաստաթղթերին ներկայացվող պահանջներով սահմանված տվյալներն ու վավերապայմանները:

9. Վերադաս հարկային մարմնի սահմանած ձևաչափով ապահովվում է հարկ վճարողի կողմից կիրառվող՝ հաշվապահական հաշվառման կամ հաշվարկային փաստաթղթեր դուրս գրող այլ ծրագրերում լրացված տվյալները «Հաշվարկային փաստաթղթեր և էլեկտրոնային գրքեր» ծրագիր ներմուծումը, այդ ծրագրից հաշվապահական հաշվառման կամ հաշվարկային փաստաթղթեր դուրս գրող այլ ծրագրեր տվյալների արտահանումը: Հաշվապահական հաշվառման կամ հարկային հաշիվներ դուրս գրող այլ ծրագրերից տվյալների արտահանման համար անհրաժեշտ այլ ծրագրային ապահովումն իրականացվում է հարկ վճարողների կողմից կամ հաշվապահական հաշվառման կամ հարկային հաշիվներ դուրս գրող այլ ծրագրերն սպասարկող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից: Տվյալների արտահանման և ներմուծման համար անհրաժեշտ համապատասխան ծրագրերի ձևաչափը հրապարակվում է հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում:

10. Էլեկտրոնային եղանակով դուրս գրվող` ուղեկցող հաշվարկային փաստաթղթերը համարակալվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 11-ի N 1504-Ն որոշման N 3 հավելվածին համապատասխան գեներացված սերիա-համարներով: Միևնույն ժամանակաշրջանում գեներացվող՝ ուղեկցող հաշվարկային փաստաթղթերի սերիան տարբերվում է հարկային հաշիվների սերիայից:

11. Էլեկտրոնային եղանակով դուրս գրված՝ ուղեկցող հաշվարկային փաստաթղթերը կարող են չեղյալ համարվել դուրսգրման պահին հաջորդող 30 րոպեի ընթացքում:

12. Էլեկտրոնային եղանակով դուրս գրված՝ ուղեկցող հաշվարկային փաստաթղթերը դուրս գրողի կողմից անվավեր են ճանաչվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 11-ի N 1504-Ն որոշման N 4 հավելվածով նախատեսված դեպքերում:

13. Էլեկտրոնային եղանակով դուրս գրված՝ առաքվող արտադրանքները, ապրանքներն ուղեկցող հաշվարկային փաստաթուղթը, գնորդի գործողություններով պայմանավորված, անվավեր ճանաչվելու դեպքերում հաշվարկային փաստաթղթի թղթային տարբերակի վրա այդ հաշվարկային փաստաթուղթն անվավեր ճանաչելու պատճառի վերաբերյալ գնորդի գրառումը պարտադիր է: Էլեկտրոնային եղանակով դուրս գրված՝ տեղափոխվող արտադրանքները, ապրանքներն ուղեկցող հաշվարկային փաստաթղթերն անվավեր են ճանաչվում՝ միակողմանի՝ հաշվարկային փաստաթուղթը դուրս գրողի կողմից:

14. Էլեկտրոնային եղանակով դուրս գրված՝ առաքվող արտադրանքները, ապրանքներն ուղեկցող՝ գնորդի կողմից էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված հաշվարկային փաստաթղթերը դրանք դուրս գրողի գործողություններով պայմանավորված պատճառներով անվավեր ճանաչելու դեպքերում հաշվարկային փաստաթղթի թղթային տարբերակի վրա գնորդի էլեկտրոնային ստորագրությունը հետ չկանչելու պատճառների վերաբերյալ գրառումը պարտադիր չէ:

15. Էլեկտրոնային եղանակով դուրս գրվող` ուղեկցող հաշվարկային փաստաթղթերը կարող են շրջանառվել (այդ թվում` ապրանքներ ձեռք բերողին կամ ծառայություններ ստացողներին տրամադրվել) կամ պահպանվել էլեկտրոնային և (կամ) թղթային տարբերակներով:

16. «Հաշվարկային փաստաթղթեր և էլեկտրոնային գրքեր» համակարգի միջոցով առաքվող արտադրանքները, ապրանքների ուղեկցման համար դուրս գրվող հաշիվ-ապրանքագրի (N 1 ձև) 1, 2, 3, 8, 9, 11, 15 և 16-րդ տողերով նախատեսված տվյալները գործողությունն ընտրելու դեպքում լրացվում են համակարգի կողմից՝ ինքնաշխատ: Նույն ձևում պարտադիր լրացման են ենթակա 4, 12, 14 և 20-րդ տողերով նախատեսված տվյալները, իսկ 21-րդ տողով նախատեսված` մատակարարվող արտադրանքների, ապրանքների քանակի և վճարման ենթակա գումարի հաշվարկում պետք է լրացված լինի առնվազն մեկ տող: Տողում որևէ լրացում կատարվելու դեպքում տողի հերթական համարն ինքնաշխատ ձևավորվում և ցուցադրվում է ծրագրի կողմից:

17. «Հաշվարկային փաստաթղթեր և էլեկտրոնային գրքեր» համակարգի միջոցով տեղափոխվող արտադրանքների, ապրանքների ուղեկցման համար դուրս գրվող արտադրանքի տեղափոխման փաստաթղթի (N 2 ձև) 1, 2, 3, 8, 9 և 11-րդ տողերով նախատեսված տվյալները գործողությունն ընտրելու դեպքում լրացվում են համակարգի կողմից՝ ինքնաշխատ: Նույն ձևում պարտադիր լրացման են ենթակա 4, 12, 13 և 14-րդ տողերով նախատեսված տվյալները, իսկ 16-րդ տողով նախատեսված` մատակարարվող արտադրանքների, ապրանքների քանակի և վճարման ենթակա գումարի հաշվարկում պետք է լրացված լինի առնվազն մեկ տող: Տողում որևէ լրացում կատարվելու դեպքում տողի հերթական համարն ինքնաշխատ ձևավորվում և ցուցադրվում է ծրագրի կողմից:

18. Փաստաթղթերի ձևերում «Մատակարարման (առաքման) եղանակը» կամ «Տեղափոխման եղանակը» տողերում լրացվում է օրինակ՝ գնորդի կամ փոխադրողի միջոցով, կամ նշվում են ավտոտրանսպորտային միջոցի մակնիշը և պետական համարանիշը:

19. Տեղափոխման փաստաթղթի 16-րդ տողի աղյուսակի 5-րդ և 6-րդ սյունակները ենթակա չեն պարտադիր լրացման:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան

Ձև N 1

[1] Դուրսգրման ամսաթիվը

Հաշիվ-ապրանքագիր

 

(արտադրանքների, ապրանքների առաքման)

[2] Սերիան

[3] Համարը

         

[4] Առաքման ամսաթիվը

     

Պայմանագիր

 

[5] Կնքման ամսաթիվը

[6] Համարը

   

[7] Լրացուցիչ տվյալներ (պայմաններ)

 

Արտադրանք, ապրանք առաքող անձի

[8] Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

               

[9] Անվանումը

 

[10] Բանկային

   

[11] Գտնվելու վայրը

 

[12] Վայրը, որտեղից ապրանքներն առաքվում են

 

[13] Լրացուցիչ տվյալներ

 

Արտադրանք, ապրանք ձեռք բերող անձի

[14] Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) (ֆիզիկական անձի անձնագրի սերիան և համարը)

             
 

[15] Անվանումը (ֆիզիկական անձի անունը, ազգանունը)

 

[19] Բանկային տվյալները

  N

[16] Գտնվելու վայրը (բնակության վայրը)

 

[17] Լրացուցիչ տվյալներ

 

[18] Ում միջոցով

Անունը, ազգանունը

 

Լիազորագիր

Համարը

 

Ամսաթիվը

 

[19] Մատակարարման (առաքման) եղանակը

 

[20] Մատակարարվող (առաքվող) արտադրանքների, ապրանքների նշանակման վայրը (հասցեն)

 

[21] Մատակարարվող արտադրանքների, ապրանքների քանակի և վճարման ենթակա գումարի հաշվարկը

NN

ը/կ

Առաքվող արտադրանքի, ապրանքի անվանումը

Չափի միավորը

Քանակը

Միավորի գինը

Արժեքը

Ընդամենը

1

2

3

4

5

6

7

1.

           
             

Առաքող՝___________________________

(անունը, ազգանունը)

Ստացող՝___________________________

(անունը, ազգանունը)

Ձև N 2

[1] Դուրսգրման ամսաթիվը

Տեղափոխման փաստաթուղթ (արտադրանքների, ապրանքների տեղափոխման)

[2] Սերիան

[3] Համարը

         

[4] Տեղափոխման ամսաթիվը

     

Պայմանագիր

 

[5] Կնքման ամսաթիվը

[6] Համարը

   

[7] Լրացուցիչ տվյալներ (պայմաններ)

 

Արտադրանք, ապրանք տեղափոխող անձի

[8] Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

               

[9] Անվանումը

 

[10] Բանկային տվյալները

   

[11] Գտնվելու վայրը (հասցեն)

 

[12] Վայրը, որտեղից ապրանքները տեղափոխվում են

 

[13] Տեղափոխման եղանակը

 
[14] Տեղափոխվող արտադրանքների, ապրանքների նշանակման վայրը (հասցեն)  

[15] Լրացուցիչ տվյալներ

 

[16] Տեղափոխվող արտադրանքի, ապրանքի քանակը և արժեքը 

NN

ը/կ

Տեղափոխվող արտադրանքի, ապրանքի անվանումը

Չափի միավորը

Քանակը

Միավորի արժեքը

Ընդամենը

 

1

2

3

4

5

6

1.

         
           

Տեղափոխող՝________________________

(անունը, ազգանունը)

Ստացող՝___________________________

(անունը, ազգանունը)