ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 դեկտեմբերի 2013 թվականի N 1421-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1355-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 32-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերության պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և փոփոխություններ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1616-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման առանձին մարմիններին գումար հատկացնելու և գնման գործընթացը կազմակերպելու մասին» N 1355-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման N 1 հավելվածի «ՀՀ Ազգային ժողով» տողի «Ավտոմեքենաների քանակը» սյունակում «14» թիվը փոխարինել «15» թվով, իսկ «ՀՀ վերահսկիչ պալատ» տողի «Ավտոմեքենաների քանակը» սյունակում «2» թիվը` «3» թվով.
2) որոշման N 4 հավելվածի «1154 Համապետական քաղաքականության մշակման և իրականացման ծառայություններ» բաժնի «քանակական» տողում «14» թիվը փոխարինել «15» թվով, իսկ «1161 Վերահսկիչ ծառայություններ» բաժնի «քանակական» տողում «2» թիվը` «3» թվով.
3) որոշման N 5 հավելվածում «ՀՀ Ազգային ժողով» մասի «Մարդատար ավտոմեքենա» տողում «14» թիվը փոխարինել «15» թվով, իսկ
« |
|
». |
տողերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
|
»: |
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատին իր միջոցների հաշվին ձեռք բերվող 12,000.0 հազ. դրամ արժողությամբ ավտոմեքենան ձեռք բերել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ ենթակետին համապատասխան՝ բանակցային ընթացակարգով, առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու միջոցով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. դեկտեմբերի 20 Երևան |