Գլխավոր տեղեկություն
Համար
N 888-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (18.12.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.06.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.08.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.08.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 հունիսի 2013 թվականի N 888-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը 2013 թվականին հատկացնել 350.000,0 հազ. դրամ, որից՝

 1) 280.000,0 հազ. դրամ՝ 80 նոր հակակարկտային կայանքների ձեռքբերման ու տեղակայման համար` 3.500,0 հազ. դրամ միավորի արժեքով (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ մեքենաներ և սարքավորումներ» հոդվածով).

2)70.000,0 հազ. դրամը` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնից Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքներում տեղակայված հակակարկտային կայանքների կառավարման միասնական համակարգի ստեղծման համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Վարչական սարքավորումներ» հոդվածով).

3) (ենթակետն ուժը կորցրել է 12.12.13 N 1402-Ա)

(1-ին կետը փոփ., խմբ. 12.12.13 N  1402-Ա)

2. Հաստատել սույն որոշման 1-ին կետով հատկացվող գումարի սահմաններում կատարվելիք գնումների անվանացանկը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. օգոստոսի 28

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2013 թվականի

հունիսի 6-ի N 888-Ա որոշման

 

 Գ ն ու մ ն ե ր ի   ա ն վ ա ն ա ց ա ն կ

 

Անվանումը

Գնման ձևը

Չափի միավորը

Քանակը

Գումարը
(հազ. դրամ)

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

350.000,0

Բաժին N 11

Խումբ N01

Դաս N 01

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

350.000,0

այդ թվում`

Հակակարկտային կայանք

ԲԸԱՀ

հատ

80,0

280.000,0

Հակակարկտային կայանքների կառավարման միասնական համակարգի ստեղծում

ԲԸԱՀ

դրամ

1,0

70.000,0

 

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Վ. Գաբրիելյան