Basic information
Number
թիվ 1
Type
Կարգադրություն
Act type
Հիմնական ակտ (20.01.2015-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Enactment date
20.01.2015
Signing organisation
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Signing date
20.01.2015

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

20 հունվարի 2015 թվականի

թիվ 1

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ՝ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 20-Ի «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆԻ ՄԵՋ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՎԱԳՈՆՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԵՎ ԶԱՏԻՉՆԵՐԻ ՈՐՈՇ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» թիվ 2 որոշումն ընդունելու հետ կապված՝

 

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման դեպարտամենտին՝

պատրաստել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշման նախագիծ Եվրասիական տնտեսական համայնքի միջպետական խորհրդի (Մաքսային միության բարձրագույն մարմնի)՝ 2009 թվականի նոյեմբերի 27-ի թիվ 18 որոշմամբ հաստատված այն զգայուն ապրանքների ցանկում փոփոխություններ կատարելու մասին, որոնց նկատմամբ ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի փոփոխության մասին որոշումն ընդունվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից՝ դրանում ներառելով ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8605 00 000 8 ստորաենթադիրքում դասակարգվող ապրանքները.

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8605 00 000 8 ստորաենթադիրքում դասակարգվող ապրանքների նկատմամբ ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերի փոփոխության մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումների նախագծերի մշակման ժամանակ հաշվի առնել, որ այդ որոշումներն ընդունվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից:

2. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Վ. Խրիստենկո