Basic information
Number
N 1039-Ա
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (12.04.2016-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2016.05.25/40(1220) Հատուկ բաժին
Enactment organisation
Առողջապահության նախարար
Enactment date
11.04.2016
Signing organisation
Առողջապահության նախարար
Signing date
11.04.2016
Effective date
12.04.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

11 ապրիլի 2016 թ.

N 1039-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԱՐՏԵՄԻՍԻԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-ԻՆ ՏՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԹԻՎ Կ-XX-001262 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՖԻԶԻՈԹԵՐԱՊԵՎՏԻԿ ՏԵՍԱԿԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները, 22-րդ հոդվածի 4-րդ մասը և 36-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը, 6-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը, «ԱՐՏԵՄԻՍԻԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի 2016 թվականի մարտի 30-ի դիմումը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Կասեցնել «ԱՐՏԵՄԻՍԻԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2008 թվականի նոյեմբերի 21-ին տրված բժշկական օգնության և սպասարկման թիվ Կ-XX-001262 լիցենզիայի ֆիզիոթերապևտիկ տեսակի գործողությունը մինչև 2016 թվականի օգոստոսի 30-ը:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Կարեն Կոստանյանին`

1) ապահովել լիցենզիայի կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին`

1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:

 

Ա. Մուրադյան