Գլխավոր տեղեկություն
Համար
N 844
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (06.01.2014-19.04.2018)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.07.17/25(200) Հոդ.590
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.06.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.06.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
22.06.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.07.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
19.04.2018

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
22 հունիսի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 հունիսի 2002 թվականի N 844
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 59-րդ հոդվածի 2-րդ կետին և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) մաքսային և ազատ մաքսային պահեստներում ապրանքների պահպանության գործունեության լիցենզավորման կարգը (կցվում է).

բ) մաքսային փոխադրողի գործունեության լիցենզավորման կարգը (կցվում է).

գ) մաքսային և ազատ մաքսային պահեստներում ապրանքների պահպանության գործունեության լիցենզիայի ձևը (կցվում է).

դ) (ենթակետն ուժը կորցրել է 24.03.11 N 423-Ն)

ե) մաքսային փոխադրողի գործունեության լիցենզիայի ձևը (կցվում է):

զ) անմաքս առևտրի խանութներում մաքսային հսկողության ներքո ապրանքների իրացման գործունեության լիցենզավորման կարգը (կցվում է).

է) (ենթակետն ուժը կորցրել է 13.10.11 N 1521-Ն)

ը) (ենթակետն ուժը կորցրել է 24.03.11 N 423-Ն)

թ) անմաքս առևտրի խանութներում մաքսային հսկողության ներքո ապրանքների իրացման գործունեության լիցենզիայի ձևը (կցվում է).

ժ) (ենթակետն ուժը կորցրել է 13.10.11 N 1521-Ն)

ժա) (ենթակետն ուժը կորցրել է 24.03.11 N 423-Ն)

ժբ) մաքսային հսկողության տարածքի կազմակերպման գործունեության լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի,

ժգ) մաքսային հսկողության տարածքի կազմակերպման գործունեության լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի,

ժդ) (ենթակետն ուժը կորցրել է 24.03.11 N 423-Ն)

ժե) (ենթակետն ուժը կորցրել է 24.03.11 N 423-Ն)

(1-ին կետը լրաց. 27.09.07 N 1227-Ն, 14.05.09 N 542-Ն, խմբ., փոփ. 24.03.11 N 423-Ն, փոփ. 13.10.11 N 1521-Ն)

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 18-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների լիցենզավորման կարգերը հաստատելու մասին» N 42 որոշման 1-ին կետը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2002 թվականի
հունիսի 22-ի N 844 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ԱԶԱՏ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՀԵՍՏՆԵՐՈՒՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳ
(վերնագիրը խմբ. 24.03.11 N 423-Ն)

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության մաքսային և ազատ մաքսային պահեստներում (այսուհետև` մաքսային պահեստներ) ապրանքների պահպանության գործունեության լիցենզավորման հետ կապված իրավահարաբերությունները:

2. Սույն կարգի համաձայն ստացված լիցենզիայի հիման վրա մաքսային պահեստներ կազմակերպելու և դրանցում ապրանքների պահպանության գործունեություն իրականացնելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության անձինք (այսուհետև` կազմակերպիչ):

3. Հայաստանի Հանրապետությունում մաքսային պահեստներում ապրանքների պահպանության գործունեության լիցենզավորումն իրականացնում է վերադաս մաքսային մարմինը (այսուհետև` լիցենզավորող մարմին)` սույն կարգին համապատասխան:

(3-րդ կետը փոփ. 26.12.13 N 1480-Ն)

4. Կազմակերպիչը սույն կարգի համաձայն լիցենզավորված գործունեություն իրականացնում է միայն լիցենզիայում նշված վայրում:

4.1. Լիցենզիայի տրամադրումը, լիցենզիայի հայտի մերժումը, լիցենզիայի վերաձևակերպումը, լիցենզիայի գործողության կասեցումը, դադարեցումը և լիցենզիայի հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

(4.1-ին կետը լրաց. 23.10.13 N 1153-Ն)

 

II. ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՀԵՍՏՆԵՐԻՆ ԱՌԱՋԱԴՐՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

5. Մաքսային պահեստներում ապրանքների պահպանության գործունեության իրականացման համար անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված և սույն կարգի պահանջներին համապատասխան տարածքի (այսուհետև` մաքսային պահեստ) առկայությունը:

6. Կազմակերպիչը պետք է ապահովի`

ա) մաքսային պահեստների սանիտարահիգիենիկ պայմանները, շինությունների պահպանության պահնորդաազդանշանային և հրդեհային անվտանգության պահանջները.

բ) անվտանգության ծառայության (սեփական կամ վարձված) առկայությունը` մաքսային պահեստների տարածքի պաշտպանությունն ու անցագրային ռեժիմի հսկողությունն իրականացնելու համար.

գ) մաքսային պահեստների համար նախատեսված շենքերի և հրապարակների առանձնացումը, պատրաստումը կամ ցանկապատումը, ինչպես նաև մաքսային պահեստների կառուցումն այնպես, որպեսզի մաքսային պահեստների և հրապարակների տարածքում իրականացվի միայն մաքսային հսկողության ներքո ապրանքների պահպանության գործունեություն, բացառվեն այլ գործունեության իրականացումը, մաքսային հսկողությունից դուրս ապրանքների ստացման և մաքսային պահեստներից դրանց դուրսբերման հնարավորությունը, մաքսային պահեստներում գտնվող ապրանքները վնասելը.

դ) ապրանքների պահպանության համար նյութատեխնիկական սարքավորումների առկայությունը, այդ թվում` բեռնման-բեռնաթափման և տրանսպորտային միջոցների, պահեստային տնտեսության համար անհրաժեշտ սարքավորումների (կշռող, տեղադրող, տեղափոխող, օդափոխիչ), կապի և այլ միջոցների առկայությունը, դրանց` տեխնիկական պահանջներին համապատասխանությունը.

ե) մաքսային մարմինների համար համապատասխան տարածքներ և պայմաններ` մաքսային հսկողություն իրականացնելու և մաքսային ձևակերպումներ կատարելու, ինչպես նաև մաքսային մարմինների պատասխանատու պահպանությանը հանձնված ապրանքների պահպանման նպատակով.

զ) պահպանման առանձնահատուկ պայմաններ պահանջող (շուտ փչացող և կոտրվող, խոնավության և ջերմաստիճանի որոշակի ռեժիմ պահանջող, դյուրավառ, շրջակա միջավայրին վնաս պատճառող) ապրանքների համար հատուկ առանձնացված և հարմարեցված շինությունների կամ սարքավորումների առկայությունը:

7. Ազատ և բաց մաքսային պահեստների տարածքը պետք է լինի առնվազն 1000, իսկ մասնագիտացված և փակ մաքսային պահեստների տարածքը` առնվազն 200 քառ. մետր:

7.1. Օրենքով սահմանված դեպքերում կազմակերպիչը պարտավոր է իրականացնել մաքսային պահեստում ապրանքների շարժի հաշվառում և դրա վերաբերյալ մաքսային մարմիններ ներկայացնել տեղեկատվություն` վերադաս մաքսային մարմնի սահմանած կարգով:

(7.1-ին կետը լրաց. 14.05.09 N 542-Ն)

 

III. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

8. Կազմակերպիչը սույն կարգին համապատասխան լիցենզիա ստանալու համար լիցենզավորող մարմին է ներկայացնում`

ա) հայտ (դիմում), որում նշվում են իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, մաքսային պահեստի մակերեսը և տեսակը, պետական գրանցման համարը, իսկ անհատ ձեռնարկատերերի համար` անունը, ազգանունը, բնակության և գործունեության իրականացման վայրերը, մաքսային պահեստի մակերեսը և տեսակը, պետական հաշվառման համարը.

բ) (ենթակետն ուժը կորցրել է 28.04.11 N 636-Ն)

գ) մաքսային պահեստի տարածքի սեփականության, վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքի վկայականի պատճենը.

դ) մաքսային պահեստների համար նախատեսված շենքերի և տարածքների հատակագծերը.

ե) մաքսային պահեստների պահպանության պահնորդաազդանշանային համակարգի վերաբերյալ պետական լիազոր մարմնի եզրակացությունը.

զ) (ենթակետն ուժը կորցրել է 23.10.13 N 1153-Ն)

է) (ենթակետն ուժը կորցրել է 26.12.13 N 1480-Ն)

ը) պահպանության (անվտանգության) ծառայություն վարձելու դեպքում` համապատասխան պայմանագրի պատճենը, իսկ սեփական ուժերով պահպանություն իրականացնելու դեպքում` պահպանությունն իրականացնող աշխատողների ցուցակը.

թ) (ենթակետն ուժը կորցրել է 26.12.13 N 1480-Ն)

Կազմակերպիչը սույն կարգին համապատասխան լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի առանձին գործառույթի իրականացման թույլտվություն ստանալու համար լիցենզավորող մարմին է ներկայացնում 6-րդ, 7-րդ կետերով, ինչպես նաև սույն կետի «գ», «դ», «ե», «է» և «ը» ենթակետերով սահմանված պահանջների բավարարման վերաբերյալ հայտատուի կողմից հաստատված տեղեկանք` 2 օրինակից:

(8-րդ կետը լրաց. 19.10.06 N 1548-Ն, 24.03.11 N 423-Ն, փոփ. 28.04.11 N 636-Ն, խմբ. 24.01.13 N 45-Ն, փոփ. 23.10.13 N 1153-Ն, 26.12.13 N 1480-Ն)

 

IV. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

(բաժինն ուժը կորցրել է 23.10.13 N 1153-Ն)

 

V. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ
(բաժինն ուժը կորցրել է 23.10.13 N 1153-Ն)

 

VI. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
(բաժինն ուժը կորցրել է 23.10.13 N 1153-Ն)

 

 

(կարգը լրաց. 19.10.06 N 1548-Ն, փոփ. 27.09.07 N 1227-Ն, լրաց. 14.05.09 N 542-Ն, խմբ., լրաց. 24.03.11 N 423-Ն, փոփ. 28.04.11 N 636-Ն, խմբ., փոփ. 24.01.13 N 45-Ն, փոփ., լրաց. 23.10.13 N 1153-Ն, փոփ. 26.12.13 N 1480-Ն)

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2002 թվականի
հունիսի 22-ի N 844 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՂԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում մաքսային փոխադրողի գործունեության լիցենզավորման հետ կապված իրավահարաբերությունները: Մաքսային փոխադրողի գործունեությունը Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքների փոխադրումն է մեկ մաքսային մարմնից մյուս մաքսային մարմին:

(1-ին կետը լրաց. 14.05.09 N 542-Ն)

2. Սույն կարգի համաձայն ստացված լիցենզիայի հիման վրա մաքսային փոխադրողի գործունեություն կազմակերպելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության անձինք (այսուհետև` կազմակերպիչ):

3. Հայաստանի Հանրապետությունում մաքսային փոխադրողի գործունեության լիցենզավորումն իրականացնում է վերադաս մաքսային մարմինը (այսուհետև` լիցենզավորող մարմին)` սույն կարգին համապատասխան:

(3-րդ կետը փոփ. 26.12.13 N 1480-Ն)

3.1. Լիցենզիայի տրամադրումը, լիցենզիայի հայտի մերժումը, լիցենզիայի վերաձևակերպումը, լիցենզիայի գործողության կասեցումը, դադարեցումը և լիցենզավորման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

(3.1-ին կետը լրաց. 23.10.13 N 1153-Ն)

 

II. ՄԱՔՍԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՂԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆՆ ԱՌԱՋԱԴՐՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

4. Մաքսային փոխադրողի գործունեության իրականացման համար անհրաժեշտ է կնիքների, կապարակնիքների, դրոշմման, թվային, տառային և այլ դրոշմավորման կիրառման հնարավորություն ունեցող սեփական կամ անհատույց օգտագործման, կամ վարձակալված տրանսպորտային միջոցների առկայությունը:

(4-րդ կետը խմբ. 14.05.09 N 542-Ն)

 

 

III. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

5. Կազմակերպիչը սույն կարգին համապատասխան լիցենզիա ստանալու համար լիցենզավորող մարմին է ներկայացնում`

ա) հայտ (դիմում), որում նշվում են իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, պետական գրանցման համարը, իսկ անհատ ձեռնարկատերերի համար` անունը, ազգանունը, բնակության և գործունեության իրականացման վայրերը, պետական հաշվառման համարը.

բ) (ենթակետն ուժը կորցրել է 28.04.11 N 636-Ն)

գ) տրանսպորտային միջոցների սեփականության, վարձակալության կամ օգտագործման իրավունքը հաստատող փաստաթղթերի պատճենները.

դ) կազմակերպչին պատկանող կամ վարձակալված տրանսպորտային միջոցների ցանկը և տեխնիկական անձնագրերի պատճենները, որոնցով կատարվելու են փոխադրումները.

ե) (ենթակետն ուժը կորցրել է 26.12.13 N 1480-Ն)

զ) (ենթակետն ուժը կորցրել է 26.12.13 N 1480-Ն)

(5-րդ կետը լրաց. 19.10.06 N 1548-Ն, փոփ. 28.04.11 N 636-Ն, խմբ. 24.01.13 N 45-Ն, փոփ. 26.12.13 N 1480-Ն)

 

IV. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

(բաժինն ուժը կորցրել է 23.10.13 N 1153-Ն)

 

V. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ
(բաժինն ուժը կորցրել է 23.10.13 N 1153-Ն)

 

 

VI. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
(բաժինն ուժը կորցրել է 23.10.13 N 1153-Ն)

 

(կարգը լրաց. 19.10.06 N 1548-Ն, փոփ. 27.09.07 N 1227-Ն, լրաց., խմբ. 14.05.09 N 542-Ն, փոփ. 28.04.11 N 636-Ն, խմբ., փոփ. 24.01.13 N 45-Ն, փոփ., լրաց. 23.10.13 N 1153-Ն, փոփ. 26.12.13 N 1480-Ն)

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2002 թվականի
հունիսի 22-ի N 844 որոշմամբ

 

Ձև

 

Ներմուծեք նկարագրությունը_951

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա  N  00000

 

ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ԱԶԱՏ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՀԵՍՏՆԵՐՈՒՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
(վերնագիրը խմբ. 24.03.11 N 423-Ն)

___________________________________________________________________

___________________________________________________________________

___________________________________________________________________
(լիցենզիա ստացած անձի անվանումը և գտնվելու վայրը)

___________________________________________________________________
(գործունեություն իրականացնելու (մաքսային պահեստի գտնվելու) վայրը)

 

Տրված է ________  _________________  ________ թ.

 

Գործունեության ժամկետը __________________________

 

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐ

______________________________
(ստորագրությունը)

______________________________
(անունը, ազգանունը)

 

Կ.Տ.

 

(ձևը խմբ. 24.03.11 N 423-Ն)

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2002 թվականի
հունիսի 22-ի N 844 որոշմամբ

Ձև

Ներմուծեք նկարագրությունը_951

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա  N  00000

 

ԱԶԱՏ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՀԵՍՏՈՒՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

(ձևն ուժը կորցրել է 24.03.11 N 423-Ն)

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2002 թվականի
հունիսի 22-ի N 844 որոշմամբ

Ձև

Ներմուծեք նկարագրությունը_951

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա  N  00000

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՂԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

___________________________________________________________________

___________________________________________________________________

___________________________________________________________________
(լիցենզիա ստացած անձի անվանումը և գտնվելու վայրը)

 

Տրված է ________  _________________  ________ թ.

 

Գործողության ժամկետը __________________________

 

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐ

______________________________
(ստորագրությունը)

______________________________
(անունը, ազգանունը)

Կ.Տ.

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2002 թվականի
հունիսի 22-ի N 844 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ԱՆՄԱՔՍ ԱՌԵՎՏՐԻ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԻՐԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում անմաքս առևտրի խանութներում մաքսային հսկողության ներքո ապրանքների իրացման գործունեության լիցենզավորման հետ կապված իրավահարաբերությունները:

2. Անմաքս առևտրի խանութներում մաքսային հսկողության ներքո ապրանքների իրացման գործունեության լիցենզիա կարող են ստանալ միայն Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձինք (այսուհետ` կազմակերպիչ):

3. Հայաստանի Հանրապետությունում անմաքս առևտրի խանութներում մաքսային հսկողության ներքո ապրանքների իրացման գործունեության լիցենզավորումն իրականացնում է վերադաս մաքսային մարմինը (այսուհետ՝ լիցենզավորող մարմին)՝ սույն կարգին համապատասխան:

(3-րդ կետը փոփ. 26.12.13 N 1480-Ն)

4. Կազմակերպիչը սույն կարգի համաձայն լիցենզավորված գործունեություն իրականացնում է միայն լիցենզիայում նշված վայրերում:

 

II.  ԱՆՄԱՔՍ ԱՌԵՎՏՐԻ ԽԱՆՈՒԹՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

5. Անմաքս առևտրի խանութը մաքսային հսկողության գոտում առանձնացված տարածք է, որտեղ թույլատրվում է իրացնել (պահպանել) բացառապես «Ներմուծում անմաքս առևտրի խանութ» մաքսային ռեժիմով բաց թողնված ապրանքներ:

6. Անմաքս առևտրի խանութը պետք է ունենա առևտրի սրահ և պահեստային տարածք, որոնք պետք է գտնվեն մաքսային հսկողության գոտում:

7. Անմաքս առևտրի խանութի առևտրի սրահները պետք է գտնվեն՝

1) Հայաստանի Հանրապետությունից մեկնող ուղևորներին սպասարկելու նպատակով հիմնադրված սրահներում՝ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը հատող քաղաքացիների մաքսային հսկողության համար սահմանված տեղից հետո, իսկ Հայաստանի Հանրապետությունից օդային տրանսպորտով մեկնող ուղևորներին սպասարկելու նպատակով` Հայաստանի Հանրապետության
օդանավակայանների ստերիլ գոտիներում.

2) Հայաստանի Հանրապետություն ժամանող ուղևորներին սպասարկելու նպատակով հիմնադրված սրահներում՝ մինչև Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը հատող քաղաքացիների մաքսային հսկողության համար սահմանված տեղերը:

8. «Ներմուծում անմաքս առևտրի խանութ» մաքսային ռեժիմով բաց թողնված ապրանքները պահպանվում են անմաքս առևտրի խանութի պահեստում: Իրացման ենթակա ապրանքներն անմաքս առևտրի խանութի պահեստից իրացման սրահ են տեղափոխվում մաքսային մարմինների հսկողությամբ:

9. Կազմակերպիչը պարտավոր է բացառել անմաքս առևտրի խանութ մուտքագրված ապրանքների դուրսհանումն առանց մաքսային հսկողության` բացառությամբ մանրածախ առևտրով վաճառված ապրանքների դուրսհանման:

10. Ապրանքների վաճառքը պետք է իրականացվի բացառապես անմաքս առևտրի խանութի առևտրի սրահից:

11. Անմաքս առևտրի խանութների առևտրի սրահներից ապրանքներ գնելու իրավունք ունեն՝

1) տվյալ անմաքս առևտրի խանութի գործունեության վայրի մաքսային հսկողության գոտու տարածքով Հայաստանի Հանրապետությունից մեկնող ֆիզիկական անձինք.

2) Հայաստանի Հանրապետություն ժամանող ֆիզիկական անձինք: Հայաստանի Հանրապետության միջազգային օդանավակայաններով Հայաստանի Հանրապետություն ժամանած ֆիզիկական անձինք, եթե մինչև մաքսային սահմանն անցնելն օդանավակայանում գտնվող անմաքս առևտրի խանութներից որևէ գնում չեն կատարել, ապա իրավունք ունեն ժամանման պահից 24 ժամվա ընթացքում վերադառնալու անմաքս առևտրի խանութներ և կատարելու գնումներ.

3) տվյալ անմաքս առևտրի խանութի գործունեության վայրի մաքսային հսկողության գոտու տարածքով Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ անցնող ֆիզիկական անձինք.

4) տվյալ անմաքս առևտրի խանութի գործունեության վայրի մաքսային հսկողության գոտու տարածքով Հայաստանի Հանրապետությունից մեկնող կամ Հայաստանի Հանրապետություն ժամանող օդանավերի անձնակազմերի անդամները.

5) տվյալ անմաքս առևտրի խանութի գործունեության վայրի մաքսային հսկողության գոտու տարածքով Հայաստանի Հանրապետությունից մեկնող օդանավերի հրամանատարները կամ այլ լիազորված անձինք՝ օդանավում ուղևորներին վաճառելու համար: Սույն ենթակետով նախատեսված անձանց անմաքս առևտրի խանութներն ապրանքներ տրամադրում են ավիաընկերությունների հետ կնքած պայմանագրերի հիման վրա.

6) Լիցենզավորող մարմնի կողմից սահմանված մաքսային հսկողություն ապահովելու համար անհրաժեշտ պայմանների առկայության դեպքում մաքսային վերադաս մարմնի կողմից կարող է թույլատրվել անմաքս առևտրի խանութների առևտրի սրահներից օդային տրանսպորտով երթևեկմանն առնչություն չունեցող անձանց ոչ ենթաակցիզային ապրանքների վաճառքը:

12. Անմաքս առևտրի խանութներից գնումներ կատարող անձը պարտավոր է ներկայացնել անմաքս առևտրի խանութից առևտուր կատարելու իրավունքը հաստատող փաստաթուղթ:

13. Անմաքս առևտրի խանութներում ապրանքների վաճառքն իրականացվում է հսկիչ-դրամարկղային մեքենաներով:

Անմաքս առևտրի խանութներում առևտուրն իրականացվում է Հայաստանի Հանրապետության արժույթով և (կամ) արտարժույթով: Կազմակերպիչն անմաքս առևտրի խանութներում կարող է առևտուրն իրականացնել ինչպես կանխիկ դրամով, այնպես էլ` չեկերով, վճարային քարտերով և այլն:


III. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

14. Կազմակերպիչը սույն կարգին համապատասխան լիցենզիա ստանալու համար լիցենզավորող մարմին է ներկայացնում՝

1) հայտ (դիմում), որում նշվում են հայտատուի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և  գործունեության իրականացման վայրերը, հայտատուի պետական գրանցման համարը.

2) (ենթակետն ուժը կորցրել է 29.03.12 N 367-Ն)

3) անմաքս առևտրի խանութի տարածքի սեփականության, վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքի վկայականի պատճենը.

4) անմաքս առևտրի խանութի համար նախատեսված շենքերի և շինությունների հատակագծերը.

5) պահպանության պահնորդաազդանշանային համակարգի վերաբերյալ պետական լիազոր մարմնի եզրակացությունը.

6) հրդեհային անվտանգության ապահովման վերաբերյալ պետական հրդեհային հսկողության մարմինների եզրակացությունը (տեղեկանքը).

7) անմաքս առևտրի խանութի համար նախատեսված տարածքի սանիտարահիգիենիկ վիճակի վերաբերյալ պետական լիազոր մարմնի եզրակացությունը (տեղեկանքը).

8) (ենթակետն ուժը կորցրել է 26.12.13 N 1480-Ն)

9) պահպանության (անվտանգության) ծառայություն վարձելու դեպքում՝ համապատասխան պայմանագրի պատճենը, իսկ սեփական ուժերով պահպանություն իրականացնելու դեպքում՝ պահպանությունն իրականացնող աշխատողների ցուցակը.

10) (ենթակետն ուժը կորցրել է 26.12.13 N 1480-Ն)

11) գործունեության իրականացման վայրում տեղադրված հսկիչ-դրամարկղային մեքենայի գրանցման քարտի պատճենը:

(14-րդ կետը լրաց. 14.05.09 N 542-Ն, խմբ. 24.03.11 N 423-Ն, փոփ. 29.03.12 N 367-Ն, լրաց. 24.01.13 N 45-Ն, փոփ. 26.12.13 N 1480-Ն)

15. Եթե հայտատուն սույն կարգի համաձայն ստացել է լիցենզիա և դիմում է նոր հասցեում գործունեություն ծավալելու լիցենզիա ստանալու համար, ապա հայտին կցվում են միայն այն փաստաթղթերը, որոնք բացակայում են գործող լիցենզիայի ստացման համար ներկայացված փաստաթղթերում: Այս դեպքում հայտատուն ներկայացնում է գրավոր հայտարարություն այն մասին, որ նախկինում ներկայացված փաստաթղթերում առկա տեղեկատվության մեջ որևէ փոփոխություն չի կատարվել` հղում կատարելով նախկինում ներկայացված համապատասխան փաստաթղթերին:

16. Կազմակերպիչը (հայտատուն) իր ներկայացրած փաստաթղթերում տեղ գտած սխալների և իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների համար պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

17. Կազմակերպիչը պարտավոր է`

1) ապահովել անմաքս առևտրի խանութ մուտքագրված ապրանքների, ինչպես նաև վաճառված ապրանքների և առևտուր կատարած անձանց հաշվառումն ու հաշվառման արդյունքների տրամադրումը մաքսային մարմիններին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.

2) լիցենզավորող մարմին ներկայացնել իր գործունեության մասին հաշվետվություն` լիցենզավորող մարմնի սահմանած ձևով և պարբերականությամբ:

3) ապահովել գործունեության վայրում հսկիչ-դրամարկղային մեքենայի առկայությունը:

(17-րդ կետը լրաց. 14.05.09 N 542-Ն)

 

IV.  ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ, ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ, ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
 

18. Լիցենզավորման ընթացակարգը, լիցենզիայի վերաձևակերպումը, լիցենզիայի գործողության կասեցումը և դադարեցումը կարգավորվում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

(կարգը լրաց. 27.09.07 N 1227-Ն, լրաց. 14.05.09 N 542-Ն, խմբ. 24.03.11 N 423-Ն, փոփ. 29.03.12 N 367-Ն, լրաց. 24.01.13 N 45-Ն, փոփ. 26.12.13 N 1480-Ն)

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2002 թվականի
հունիսի 22-ի N 844 որոշմամբ

Կ Ա Ր Գ

 

ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳ
(կարգն ուժը կորցրել է 13.10.11 N 1521-Ն)

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2002 թվականի
հունիսի 22-ի N 844 որոշմամբ

Կ Ա Ր Գ

 

ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

(կարգն ուժը կորցրել է 24.03.11 N 423-Ն)

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2002 թվականի
հունիսի 22-ի N 844 որոշմամբ

Ձև

 

Ներմուծեք նկարագրությունը_18754

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա   N  0 0 0 0 0

 

ԱՆՄԱՔՍ ԱՌԵՎՏՐԻ ԽԱՆՈՒԹՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԻՐԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
 

___________________________________________________________________

(լիցենզիա ստացած անձի անվանումը և գտնվելու վայրը)

_________________________________________________________________

 

___________________________________________________________________

 

___________________________________________________________________

(գործունեություն իրականացնելու (անմաքս առևտրի խանութի գտնվելու) վայրը)

 

Տրված է _______  _________________   ________ թ.

 

Գործողության ժամկետը ______________________________________________

 

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐ

____________________

(ստորագրությունը)

____________________

(անունը, ազգանունը)

 

Կ.Տ.

 

(ձևը լրաց. 27.09.07 N 1227-Ն)

       
 

Հաստատված է

ՀՀ կառավարության 2007 թվականի

սեպտեմբերի 27-ի N 1227-Ն որոշմամբ

 

Ձև

 

Ներմուծեք նկարագրությունը_18754

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա   N  0 0 0 0 0

 

ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

(ձևն ուժը կորցրել է 13.10.11 N 1521-Ն)

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2002 թվականի
հունիսի 22-ի N 844 որոշմամբ

Ձև

 

Ներմուծեք նկարագրությունը_18754

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա   N  0 0 0 0 0

 

ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

(ձևն ուժը կորցրել է 24.03.11 N 423-Ն)

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2002 թվականի հունիսի 22-ի N 844 որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում մաքսային հսկողության տարածքների կազմակերպման գործունեության լիցենզավորման հետ կապված իրավահարաբերությունները:

2. Մաքսային հսկողության տարածքը մեկ կամ մի քանի առանձնացված շենքերի, բաց հրապարակների համախումբ է, որտեղ մաքսային հսկողության ներքո պահպանվում են բացառապես Հայաստանի Հանրապետություն ներմուծված և դեռևս որևէ մաքսային ռեժիմով բաց չթողնված ապրանքներն ու տրանսպորտային միջոցները:

(2-րդ կետը լրաց. 24.03.11 N 423-Ն)

3. Սույն կարգի համաձայն ստացված լիցենզիայի հիման վրա մաքսային հսկողության տարածքի կազմակերպման իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձինք (այսուհետ` կազմակերպիչ):

(3-րդ կետը փոփ. 24.03.11 N 423-Ն)

4. Հայաստանի Հանրապետությունում մաքսային հսկողության տարածքի կազմակերպման գործունեությունը լիցենզավորում է վերադաս մաքսային մարմինը (այսուհետ` լիցենզավորող մարմին)` սույն կարգին համապատասխան:

5. Մաքսային հսկողության տարածքում արգելվում է այլ առևտրային գործունեության իրականացումը:

6. Մաքսային հսկողության տարածքի բոլոր շինություններն ամբողջությամբ պետք է ներառված լինեն մաքսային հսկողության իրականացման տարածքում: Արգելվում է մաքսային հսկողության տարածք մաքսային հսկողությունից դուրս գտնվող ապրանքների կամ տրանսպորտային միջոցների մուտքը` բացառությամբ մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքներ փոխադրող տրանսպորտային միջոցների:

7. Կազմակերպիչը սույն կարգի համաձայն լիցենզավորված գործունեություն իրականացնում է միայն լիցենզիայում նշված վայրերում:

8. Մաքսային հսկողության տարածքները մաքսային հսկողության գոտիներ են:

9. Մաքսային հսկողության տարածքներ անձանց, ապրանքների և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքն իրականացվում են մաքսային մարմինների թույլտվությամբ:

9.1. Լիցենզիայի տրամադրումը, լիցենզիայի հայտի մերժումը, լիցենզիայի վերաձևակերպումը, լիցենզիայի գործողության կասեցումը, դադարեցումը և լիցենզավորման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

(9.1-ին կետը լրաց. 23.10.13 N 1153-Ն)

 

II. ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻՆ ԱՌԱՋԱԴՐՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

10. Մաքսային հսկողության տարածքը պետք է լինի ընդհանուրն առնվազն 10000 քառ. մետր, իսկ փակ տարածքները` 2000 քառ. մետր: Եթե հայտատուն դիմում է իր և իր կազմում գործող ընկերություններին սպասարկելու համար մաքսային հսկողության տարածքի կազմակերպման լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի առանձին գործառույթի իրականացման համար, ապա մաքսային հսկողության տարածքի ընդհանուր մակերեսը պետք է լինի առնվազն 5000 քառ. մետր, այդ թվում` փակ տարածքինը` 1000 քառ. մետր: Սույն կարգի կիրառման առումով փակ տարածքում ներառվում են`

1) կազմակերպչի վարչական ապարատի զբաղեցրած տարածքը.

2) ապրանքի պատասխանատու պահպանության համար նախատեսված պահեստային շինության տարածքը.

3) փակ շինության (անգարների)` զննման համար նախատեսված տարածքը.

4) մաքսային մարմիններին հատկացված տարածքը.

5) մաքսային բրոքերների և ինքնահայտարարագրման գրասենյակի տարածքը.

6) այլ տարածքներ:

(10-րդ կետը խմբ. 24.03.11 N 423-Ն)

11. Կազմակերպիչը պետք է ապահովի`

1) մաքսային հսկողության տարածքների սանիտարահիգիենիկ պայմանները, շինությունների պահպանության պահնորդաազդանշանային և հրդեհային անվտանգության պահանջները.

2) անվտանգության ծառայության (սեփական կամ վարձված) առկայությունը` մաքսային հսկողության տարածքի պաշտպանությունն ու անցագրային ռեժիմի հսկողությունն իրականացնելու համար, ինչպես նաև ամբողջ տարածքում կատարվող գործողությունները հեռակառավարվող տեսախցիկներով տեսագրելու և ձայնագրելու համար: Տեսագրված և ձայնագրված նյութերը պետք է պահպանվեն յուրաքանչյուր օրվա համար առանձին` համակարգչում կամ ցանկացած արտաքին կրիչի վրա, որը հնարավորություն կընձեռի պարզորոշ դիտելու և լսելու կատարված տեսագրությունն ու ձայնագրությունը` համարակալելով ըստ այդ օրերի ամսաթվի: Տեսագրություններում պետք է նշվեն նաև տեսագրման ամսաթիվը և ժամը: Տեսագրված և ձայնագրված նյութերը պետք է պահպանվեն կազմակերպչի մոտ` առնվազն 90 օր.

3) մաքսային հսկողության տարածքների համար նախատեսված շենքերի և հրապարակների առանձնացումը, պարսպապատումը, ինչպես նաև մաքսային հսկողության տարածքների կառուցումն այնպես, որպեսզի մաքսային հսկողության տարածքների և հրապարակների տարածքում իրականացվի միայն ապրանքների մաքսային հսկողության գործունեություն, բացառվեն այլ գործունեության իրականացումը, մաքսային հսկողությունից դուրս ապրանքների ստացման և մաքսային հսկողության տարածքներից դրանց դուրսբերման հնարավորությունը, մաքսային հսկողության տարածքներում գտնվող ապրանքների վնասումը.

4) մաքսային մարմինների համար համապատասխան պայմաններ` մաքսային հսկողություն իրականացնելու և մաքսային ձևակերպումներ կատարելու, ինչպես նաև մաքսային մարմինների պատասխանատու պահպանությանը հանձնված ապրանքների պահպանման նպատակով.

5) պահպանման առանձնահատուկ պայմաններ պահանջող (շուտ փչացող և կոտրվող, խոնավության և ջերմաստիճանի որոշակի ռեժիմ պահանջող` դյուրավառ, շրջակա միջավայրին վնաս պատճառող) ապրանքների համար հատուկ առանձնացված և հարմարեցված շինությունների կամ սարքավորումների առկայությունը.

6) տարբեր` կշռելու հնարավորություն ունեցող էլեկտրոնային (առնվազն 15000 գործարքի հիշողությամբ) կշեռքների առկայությունը (այդ թվում` ավտոմեքենաներ կշռող առնվազն 80 տոննա և երկաթգծի` առնվազն 150 տոննա կշռելու հնարավորություն ունեցող կշեռք).

7) փոսորակների, հարթակների, փակ շինությունների (անգարների) առկայությունը` առնվազն 5 ավտոմեքենայի միաժամանակյա զննման համար.

8) մանրակրկիտ զննման համար անհրաժեշտ սարքերի և սարքավորումների ներդրումը (ռենտգենային, ռադիոակտիվ միջոցների հայտնաբերման և այլն)` վերադաս մաքսային մարմնի սահմանած պահանջներին համապատասխան.

9) մաքսային մարմինների աշխատողներին անհրաժեշտ կապի և էլեկտրոնային տեխնիկական սարքավորումների տրամադրումը, ինտերնետային և ռադիոհեռահաղորդման կապով ապահովումը` մաքսային ձևակերպումները տեղում կազմակերպելու համար.

10) իր կողմից մատուցվող ծառայությունների դիմաց սահմանված սակագների մասին տեղեկատվության հրապարակայնությունը` վերադաս մաքսային մարմնի սահմանած կարգով.

11) ապրանքների բեռնման-բեռնաթափման համար անհրաժեշտ տրանսպորտային միջոցների և բեռների տեղափոխման կամ փոխադրման համար անհրաժեշտ այլ տեխնիկական միջոցների առկայությունը».

12) գործունեության վայրում հսկիչ-դրամարկղային մեքենայի առկայությունը:

 

III. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

12. Կազմակերպիչը սույն կարգին համապատասխան լիցենզիա ստանալու համար լիցենզավորող մարմին է ներկայացնում`

1) հայտ (դիմում), որում նշվում են իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, մաքսային հսկողության տարածքի մակերեսը, պետական գրանցման համարը և այն տնտեսավարող սուբյեկտների ցանկը, որոնց սպասարկելու համար դիմում է լիցենզիա ստանալու համար.

1.1) լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի առանձին գործառույթի իրականացման համար սույն կարգի 10-րդ և 11-րդ կետերով սահմանված պահանջների բավարարման վերաբերյալ հայտատուի կողմից հաստատված տեղեկանք` 2 օրինակից.

2) (ենթակետն ուժը կորցրել է 28.04.11 N 636-Ն)

3) մաքսային հսկողության տարածքի սեփականության, վարձակալության կամ անհատույց oգտագործման իրավունքի վկայականի պատճենը.

4) մաքսային հսկողության տարածքների համար նախատեսված շենքերի և տարածքների հատակագծերը.

5) մաքսային հսկողության տարածքների պահպանության պահնորդաազդանշանային համակարգի մասին պետական լիազոր մարմնի եզրակացությունը.

6) հրդեհային անվտանգության ապահովման մասին պետական հրդեհային հսկողության մարմինների եզրակացությունը (տեղեկանքը).

7) (ենթակետն ուժը կորցրել է 26.12.13 N 1480-Ն)

8) պահպանության (անվտանգության) ծառայություն վարձելու դեպքում` համապատասխան պայմանագրի պատճենը, իսկ սեփական ուժերով պահպանություն իրականացնելու դեպքում` պահպանությունն իրականացնող աշխատողների ցուցակը.

9) սանիտարահիգիենիկ պայմանների ապահովման մասին պետական լիազորված մարմնի եզրակացությունը (տեղեկանքը).

10) գործունեության իրականացման վայրում հսկիչ-դրամարկղային մեքենա գրանցված լինելու մասին հարկային մարմնի կողմից տրված տեղեկանքը:

(12-րդ կետը լրաց. 24.03.11 N 423-Ն, փոփ. 28.04.11 N 636-Ն, խմբ. 24.01.13 N 45-Ն, փոփ. 26.12.13 N 1480-Ն)

 

IV. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
(բաժինն ուժը կորցրել է 23.10.13 N 1153-Ն)

 

 

V. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ
(բաժինն ուժը կորցրել է 23.10.13 N 1153-Ն)

 

 

VI. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
(բաժինն ուժը կորցրել է 23.10.13 N 1153-Ն)

 

 

(հավելվածը լրաց. 14.05.09 N 542-Ն, լրաց., փոփ., խմբ. 24.03.11 N 423-Ն, փոփ. 28.04.11 N 636-Ն, խմբ., փոփ. 24.01.13 N 45-Ն, փոփ., լրաց. 23.10.13 N 1153-Ն, փոփ. 26.12.13 N 1480-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2002 թվականի

հունիսի 22-ի N 844 որոշման

 

 

Ներմուծեք նկարագրությունը_18754

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

ԼԻՑԵՆԶԻԱ N 00000

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

______________________________________________________________

(լիցենզիա ստացած անձի անվանումը և գտնվելու վայրը)

______________________________________________________________

 

______________________________________________________________

______________________________________________________________

(գործունեություն իրականացնելու (մաքսային հսկողության տարածքի գտնվելու) վայրը)

______________________________________________________________

 

Տրված է _________ ____       ______________   ________________________

 

Գործողության ժամկետը _______________________________________________

 

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐ    ____________________________________

                                          (ստորագրությունը)

____________________________________

                                         (անունը, ազգանունը)

 

Կ.Տ.

 

(հավելվածը լրաց. 14.05.09 N 542-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2002 թվականի

հունիսի 22-ի N 844 որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՋՆՈՐԴԱԿԱՆ (ԲՐՈՔԵՐԱՅԻՆ) ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

(հավելվածն ուժը կորցրել է 24.03.11 N 423-Ն)

 

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2002 թվականի

հունիսի 22-ի N 844 որոշման

 

Ներմուծեք նկարագրությունը_18754

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

ԼԻՑԵՆԶԻԱ N 00000

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՋՆՈՐԴԱԿԱՆ (ԲՐՈՔԵՐԱՅԻՆ) ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

(հավելվածն ուժը կորցրել է 24.03.11 N 423-Ն)

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան