Գլխավոր տեղեկություն
Համար
N 113-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (25.02.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԻԱՏ 2014.02.24/1(59) Հոդ.92.3
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.02.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.02.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.02.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 փետրվարի 2014 թվականի N 113-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ 2014-2017 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի 2014-2017 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը (այսուհետ՝ ծրագիր)՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին` հաշվի առնելով առկա տնտեսական միտումները և ելնելով մակրոտնտեսական ցուցանիշների փոփոխություններից, անհրաժեշտության դեպքում, Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշման հավելվածում համապատասխան ճշտումներ կատարելու վերաբերյալ:

3. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին`

1) յուրաքանչյուր տարվա մինչև փետրվարի 10-ը մշակել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի իրականացման տարեկան աշխատանքային պլանը և ներկայացնել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին` հաստատման.

2) սույն որոշման 1-ին կետով հաստատված ծրագրի իրականացման ամբողջ ընթացքում ապահովել համայնքների, հասարակական կազմակերպությունների և անկախ փորձագետների ակտիվ մասնակցությունը:

4. Սույն որոշման կատարման նկատմամբ վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի վրա:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2014 թ. փետրվարի 11

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2014 թվականի

փետրվարի 6-ի N 113-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ 2014-2017 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ

 

ՎԱՆԱՁՈՐ 2014

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան