Գլխավոր տեղեկություն
Համար
N 38-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (05.05.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2016.05.20/11(554).1 Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ընդունման ամսաթիվ
05.05.2016
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
05.05.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.05.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

  

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ
ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ

  

5 մայիսի 2016 թ.

N 38-Ա

  

Հ Ր Ա Մ Ա Ն

  

«ԴԱՆ ՏՐԱՆՍ» ՍՊԸ-Ի «ՄԱՔՍԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՂԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ» ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2016 թվականի մարտի 10-ի թիվ 224-Ն որոշմամբ հաստատված ՀՀ ԿԱ ՊԵԿ կանոնադրության 18-րդ կետի 4-րդ ենթակետի, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի և 37-րդ հոդվածի 8-րդ մասի դրույթները՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. 2016 թվականի մարտի 22-ից դադարեցված համարել «ԴԱՆ ՏՐԱՆՍ» ՍՊԸ-ի «Մաքսային փոխադրողի գործունեության» թիվ 00024 լիցենզիայի գործողությունը։

2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։

 

 

 Հ. Հովսեփյան