Գլխավոր տեղեկություն
Համար
N 1065-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.11.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
19.11.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.11.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.11.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 նոյեմբերի 2013 թվականի N 1065-Ա

 

Գ. ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ԵՎ Ա. ԱՖՐԻԿՅԱՆԻՆ ԱԲՈՒ ԴԱԲԻ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արթուր Աֆրիկյանին 2013 թվականի նոյեմբերի 19-22-ը գործուղել Աբու Դաբի (Միացյալ Արաբական Էմիրություններ)` «Տնտեսական մրցունակություն» թեմայով տարածաշրջանային համաժողովին մասնակցելու, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև մաքսային գործերում համագործակցության և փոխադարձ օգնության մասին» համաձայնագիրն ստորագրելու համար:

2. Ընդունել ի գիտություն, որ Գ. Խաչատրյանի և Ա. Աֆրիկյանի՝ Աբու Դաբի գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Աբու Դաբի գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. նոյեմբերի 19

Երևան