Գլխավոր տեղեկություն
Համար
N 1275-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.12.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.12.04/64(1004).1 Հոդ.1135.8
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.11.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.11.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.12.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 նոյեմբերի 2013 թվականի N 1275-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 335-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 31-ի «Հայաստանի Հանրապետությունում անապահով ընտանիքներին մատակարարվող բնական գազի սակագնի մեղմացման միջոցառումների մասին» N 335-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման նախաբանում, 4-րդ կետով հաստատված կարգի 1-ին կետում «2011 թվականի ապրիլի 1-ից մինչև 2013 թվականի մարտի 31-ը» բառերը փոխարինել «2011 թվականի ապրիլի 1-ից մինչև 2013 թվականի հուլիսի 6-ը» բառերով.

2) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Առաջարկել «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը 2011 թվականի ապրիլի 1-ից մինչև 2013 թվականի հուլիսի 6-ը ընկած ժամանակահատվածում բնական գազ սպառող` ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքներից (այսուհետ` անապահով ընտանիքներ) 2011 թվականի ապրիլի 1-ից մինչև 2012 թվականի մարտի 31-ը և 2012 թվականի ապրիլի 1-ից մինչև 2013 թվականի մարտի 31-ը ընկած ժամանակահատվածներում` յուրաքանչյուր հաշվարկային տարում 300 խոր. մետր, 2013 թվականի ապրիլի 1-ից մինչև 2013 թվականի հուլիսի 6-ը ընկած ժամանակահատվածում` 75 խոր. մետր բնական գազի քանակությունների համար վճարումները գանձել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված սակագնից նվազեցված գնով` ամսական մինչև 10000 խոր. մետր բնական գազի սպառման դեպքում` 1000 խոր. մետրի համար` 100,0 հազ. դրամի չափով (ներառյալ ավելացված արժեքի հարկը): Ընդ որում, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված` 1000 խոր. մետր բնական գազի համար` 132,0 հազ. դրամ սակագնի և անապահով ընտանիքներից գանձվող` նշված 100,0 հազ. դրամ գնի տարբերության գումարը` յուրաքանչյուր անապահով ընտանիքի հաշվարկով` նշված ժամանակահատվածներում համապատասխանաբար` 300 խոր. մետր և 75 խոր. մետր բնական գազի քանակությունների համար կփոխհատուցվի «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը` սույն որոշման 2-րդ կետի համաձայն:».

3) որոշման 4-րդ կետով հաստատված կարգի`

ա. 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Սույն կարգի 2-րդ կետում նշված անապահով ընտանիքներին «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կողմից մատակարարվող` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված բնական գազի սակագնի մասնակի փոխհատուցումը տրամադրվում է 2011 թվականի ապրիլի 1-ից մինչև 2012 թվականի մարտի 31-ը և 2012 թվականի ապրիլի 1-ից մինչև 2013 թվականի մարտի 31-ը ընկած ժամանակահատվածներում` յուրաքանչյուր հաշվարկային տարում` 300 խոր. մետր, 2013 թվականի ապրիլի 1-ից մինչև 2013 թվականի հուլիսի 6-ը ընկած ժամանակահատվածում` 75 խոր. մետր մատակարարված բնական գազի սպառման մասով, ընդ որում, բնական գազի այդ քանակությունների համար «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կողմից վճարումները գանձվում են Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված սակագնից նվազեցված գնով` ամսական մինչև 10000 խոր. մետր սպառման դեպքում` 1000 խոր. մետրի համար` 100,0 հազ. դրամի չափով (ներառյալ ավելացված արժեքի հարկը):»,

բ. 4-րդ կետի երկրորդ նախադասության մեջ «3-րդ կետում նշված ժամանակահատվածում 300 խոր. մետր բնական գազի սպառման չափաքանակը» բառերը փոխարինել «3-րդ կետում նշված ժամանակահատվածներում համապատասխանաբար` 300 խոր. մետր և 75 խոր. մետր բնական գազի սպառման չափաքանակները» բառերով, իսկ երրորդ նախադասության մեջ «սույն կարգի 3-րդ կետում նշված` 2011 թվականի ապրիլի 1-ից մինչև 2013 թվականի մարտի 31-ը ընկած ժամանակահատվածում սպառված 300 խոր. մետր բնական գազի քանակության մասով չգանձված գումարը» բառերը փոխարինել «սույն կարգի 3-րդ կետում նշված ժամանակահատվածներում համապատասխանաբար` 300 խոր. մետր և 75 խոր. մետր բնական գազի քանակությունների մասով չգանձված գումարը» բառերով,

գ. գազի սակագնի մասնակի փոխհատուցման տրամադրման կտրոնի ձևի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Կտրոն N_________ (օրինակ N____)

 

 _______________ ժամանակահատվածում սպառված ____ խոր. մետր
բնական գազի սակագնի մասնակի փոխհատուցման տրամադրման»,

դ. գազի սակագնի մասնակի փոխհատուցման տրամադրման կտրոնի ձևի տեքստում «2011 թվականի ապրիլի 1-ից մինչև 2013 թվականի մարտի 31-ը ընկած ժամանակահատվածում» և «300 խոր. մետր բնական գազի» բառերը համապատասխանաբար փոխարինել «__________________ ժամանակահատվածում» և «_______ խոր. մետր բնական գազի» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. նոյեմբերի 26

Երևան