Գլխավոր տեղեկություն
Համար
N 1387-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.12.20/68(1008) Հոդ.1156.16
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.12.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.12.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 դեկտեմբերի 2013 թվականի N 1387-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 1911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության մարզերի առողջապահության համակարգերի օպտիմալացման ծրագրերը հաստատելու մասին» N 1911-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման N 1 հավելվածում` Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «III. Ապարանի տարածաշրջան» բաժնում՝

ա. 2-րդ կետում ներկայացված աղյուսակից հանել «տուբերկուլոզի բուժման» բառերը` համապատասխան տողով, «Ընդամենը» տողի չորրորդ սյունակում «110» թիվը փոխարինել «80» թվով, իսկ հինգերորդ սյունակում «50» թիվը` «45» թվով,

բ. ուժը կորցրած ճանաչել 3-րդ կետը.

2) որոշման N 2 հավելվածում` Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «I. Արմավիրի տարածաշրջան» բաժնում՝

ա. 3-րդ կետում ներկայացված աղյուսակից հանել «բ) տուբերկուլոզ» բառերը` համապատասխան տողով, «Ընդամենը» տողի երկրորդ սյունակում «200» թիվը փոխարինել «185» թվով, երրորդ սյունակում «33%» թիվը` «32%» թվով, իսկ չորրորդ սյունակում «125» թիվը` «110» թվով,

բ. ուժը կորցրած ճանաչել 6-րդ կետը.

3) որոշման N 3 հավելվածում` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «II. Արտաշատի տարածաշրջան» բաժնի 4-րդ կետում ներկայացված աղյուսակից հանել «հակատուբերկուլոզային» բառը` համապատասխան տողով, «Ընդամենը» տողի երկրորդ սյունակում «275» թիվը փոխարինել «245» թվով, երրորդ սյունակում «37%» թիվը` «35%» թվով, իսկ չորրորդ սյունակում «155» թիվը` «130» թվով.

4) որոշման N 4 հավելվածում Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «I. Գավառի տարածաշրջան» բաժնում՝

ա. 4-րդ կետից հանել «տուբերկուլոզային և» ու «որտեղ էլ կազմակերպել խորխի բակտերիոսկոպիկ հետազոտման լաբորատորիա» բառերը,

բ. 4-րդ կետում ներկայացված աղյուսակից հանել «Տուբերկուլոզ» բառը` համապատասխան տողով, «Ընդամենը» տողի երկրորդ սյունակում «110» թիվը փոխարինել «95» թվով, երրորդ սյունակում «36» թիվը` «34» թվով, իսկ չորրորդ սյունակում «100» թիվը` «85» թվով.

5) որոշման N 6 հավելվածում Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «II. Իջևանի տարածաշրջան» բաժնում՝

ա. 3-րդ կետում ներկայացված աղյուսակից հանել «Տուբերկուլոզային» բառը` համապատասխան տողով, իսկ «Ընդամենը» տողի չորրորդ սյունակում «80» թիվը փոխարինել «70» թվով,

բ. 5-րդ կետից հանել «հիվանդանոցում բացել տուբերկուլոզային բաժանմունք, իսկ» բառերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. դեկտեմբերի 16

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան