Գլխավոր տեղեկություն
Համար
N 1298-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.12.04/64(1004).1 Հոդ.1135.12
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.11.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.11.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 նոյեմբերի 2013 թվականի N 1298-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1499-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի «Կենդանիների, կենդանական ծագում ունեցող մթերքի, հումքի, կերերի, լրացակերերի, կերային խառնուրդների, կերային հավելումների, սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների ներմուծման, արտահանման, հանրապետության տարածքում փոխադրման համար անասնաբուժական ուղեկցող փաստաթղթեր և անվտանգության սերտիֆիկատներ տալու կարգը, անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի ու անվտանգության սերտիֆիկատների ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 4-ի N 1241-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1499-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ, ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՄԹԵՐՔԻ, ՀՈՒՄՔԻ, ԿԵՐԵՐԻ, ԼՐԱՑԱԿԵՐԵՐԻ, ԿԵՐԱՅԻՆ ԽԱՌՆՈՒՐԴՆԵՐԻ, ԿԵՐԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ, ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ, ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՀԵՏ ՇՓՎՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՍՆՆԴԱՅԻՆ ՈՒ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԱԿՏԻՎ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ, ԱՐՏԱՀԱՆՄԱՆ, ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՈՒՂԵԿՑՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ, ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏՆԵՐ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՆՔ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ, ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՈՒՂԵԿՑՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ, ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏՆԵՐԻ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 4-Ի N 1241-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ».

2) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետը «սերտիֆիկատներ» բառից հետո լրացնել «և համապատասխանության տեղեկանք» բառերով.

3) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) Հայաստանի Հանրապետության տարածքում կենդանիների, գյուղատնտեսական շուկաներում վաճառելու նպատակով կենդանական ծագում ունեցող մթերքի, ինչպես նաև կենդանական ծագում ունեցող հումքի, կերերի, լրացակերերի, կերային հավելումների, կերային խառնուրդների փոխադրման համար տրվող անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի և անասնաբուժական վկայականի ձևերը` համաձայն N 2 հավելվածի.».

4) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6-րդ և 7-րդ ենթակետերով.

«6) արտահանման նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքով փոխադրվող բեռների համար տրվող համապատասխանության տեղեկանքի ձևը՝ համաձայն N 6 հավելվածի.

7) կենդանիների, թռչունների, ձկների, երկկենցաղների, սողունների, անողնաշարավորների, սերմնահեղուկի, ձվաբջջի, զիգոտի, սաղմի, բեղմնավորված ձկնկիթի, ինկուբացիոն ձվի փոխադրման, պահպանման, իրացման համար N 1 ձևի անասնաբուժական վկայականի հավելվածի ձևը՝ համաձայն N 7 հավելվածի:».

5) որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 1 հավելվածի.

6) որոշման N 2 հավելվածի NN 1, 2, 3 և 4 ձևերի անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի ձևերը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 2 հավելվածի.

7) որոշումը լրացնել նոր՝ NN 6 և 7 հավելվածներով` համաձայն NN 3 և 4 հավելվածների:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. նոյեմբերի 27

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2013 թվականի

նոյեմբերի 21-ի N 1298-Ն որոշման

 

 

«Հավելված N 1

ՀՀ կառավարության 2010 թվականի

հոկտեմբերի 21-ի N 1499-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ, ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՄԹԵՐՔԻ, ՀՈՒՄՔԻ, ԿԵՐԵՐԻ, ԼՐԱՑԱԿԵՐԵՐԻ, ԿԵՐԱՅԻՆ ԽԱՌՆՈՒՐԴՆԵՐԻ, ԿԵՐԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ, ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ, ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՀԵՏ ՇՓՎՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՍՆՆԴԱՅԻՆ ՈՒ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԱԿՏԻՎ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ, ԱՐՏԱՀԱՆՄԱՆ, ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՈՒՂԵԿՑՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ, ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏՆԵՐ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՆՔ ՏԱԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են կենդանիների, կենդանական ծագում ունեցող հումքի, մթերքի, կերերի, լրացակերերի, կերային խառնուրդների, կերային հավելումների (այսուհետ` անասնաբուժական պետական հսկողության ենթակա բեռներ), սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների ներմուծման, արտահանման, հանրապետության տարածքում փոխադրման համար անասնաբուժական ուղեկցող փաստաթղթեր, անվտանգության սերտիֆիկատներ և համապատասխանության տեղեկանք տալու ընթացակարգի հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգի գործողությունը չի տարածվում Հայաստանի Հանրապետությունից Եվրոպական միության երկրներ վայրի ջրային կենդանիների արտահանման համար պահանջվող առողջության սերտիֆիկատ տալու ընթացակարգի վրա:

3. Անասնաբուժական պետական հսկողության ենթակա բեռների ներմուծման համար տրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի N 1499-Ն որոշման հավելվածների ձևերի անասնաբուժական վկայականներ, անասնաբուժական սերտիֆիկատներ:

4. Անասնաբուժական պետական հսկողության ենթակա բեռների արտահանման համար տրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի N 1499-Ն որոշման հավելվածների ձևերի, անասնաբուժական կամ Եվրոպական միության կամ այլ ներկրող երկրի կողմից սահմանված ձևի առողջության կամ անասնաբուժական սերտիֆիկատներ և համապատասխանության տեղեկանք, իսկ սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների համար` համապատասխանության տեղեկանք և անվտանգության սերտիֆիկատներ:

5. Անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերն են անասնաբուժական վկայականները (NN 1, 2 և 3 ձևեր), անասնաբուժական սերտիֆիկատները (NN 6 և 4 ձևեր): Անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերը բնորոշում են բեռի անասնաբուժասանիտարական անվտանգությունը, կենդանու դեպքում առողջությունը, ծագման վայրի անասնահամաճարակային վիճակը, անասնաբուժասանիտարական անվտանգությունը:

6. Անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերը տրվում են ըստ բեռի տեսակի՝

1) N 1 ձևի անասնաբուժական վկայականը տրվում է Հայաստանի Հանրապետության տարածքում փոխադրվող կենդանիների, սերմնահեղուկի, ձվաբջջի, զիգոտի, սաղմի, բեղմնավորված ձկնկիթի, ինկուբացիոն ձվի համար, ընդ որում, N 1 ձևի անասնաբուժական վկայականի հավելվածը լրացվում է միայն չհամարակալված և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (այսուհետ` ծառայություն) կողմից սահմանված կարգով չգրանցված կենդանիների համար.

2) N 2 ձևի վկայականը տրվում է գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում, առևտրի կետերում և հանրային սննդի օբյեկտներում իրացման (վաճառքի) ենթակա, անասնաբուժասանիտարական փորձաքննության ներկայացնելու նպատակով՝ հանրապետության տարածքով փոխադրվող կենդանական ծագում ունեցող մթերքի` մսի, մսամթերքի, կաթի, կաթնամթերքի, սննդային ձվի, վերամշակված ձկան, ձկնամթերքի, սննդային ձկնկիթի, մեղրի, ցողամեղրի, մեղրահացի, այլ մեղվաբուծական մթերքի համար.

3) N 3 ձևի վկայականը տրվում է անասնաբուժասանիտարական փորձաքննության ներկայացնելու նպատակով՝ հանրապետության տարածքով փոխադրվող կենդանական ծագում ունեցող հումքի` կաշվի, մորթու, բրդի, մորթեղենի, մազի, աղվամազի, փետուրի, էնդոկրինային և աղիքային հումքի, արյան, ոսկորի, այլ հումքի տեսակների (մորթափառ, կաշվեհումքի կտորներ, ալբումին, տեխնիկական կազեին, ժելատին, լեղի, կենդանիների արյուն, դրա բաղադրիչներ, հյուսվածքներ, օրգաններ, մանրէական աճեցվածքներ, տեխնիկական եղջյուրասմբակային հումք, կաթի, մսի արտադրության մնացորդներ, ակնամոմ, մեղվակաթ, ծաղկափոշի, մեղվաթույն, օձի թույն) և կերերի, լրացակերերի, կերային խառնուրդների, կերային հավելումների համար.

4) N 4 ձևի անասնաբուժական սերտիֆիկատը տրվում է ներմուծվող անասնաբուժական պետական հսկողության ենթակա բեռների՝ հանրապետության տարածքով փոխադրման համար.

5) N 6 ձևի անասնաբուժական սերտիֆիկատները (NN 6a, 6b, 6c, 6d, 6e, 6f, 6g, 6i, 6j և 6k ձևեր) տրվում են հանրապետությունից արտահանվող անասնաբուժական պետական հսկողության ենթակա բեռների համար` ըստ բեռի տեսակի: Մաքսային միության մաքսային տարածք արտահանվող անասնաբուժական պետական հսկողության ենթակա բեռների համար տրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի N 1499-Ն որոշման N 5 հավելվածով սահմանված անասնաբուժական սերտիֆիկատները՝ ըստ բեռի տեսակի:

7. NN 1, 2 և 3 ձևերի անասնաբուժական վկայականները տրվում են անասնաբուժական ծառայության կողմից:

8. NN 4, 6, 7 ձևերի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի N 1499-Ն որոշման N 5 հավելվածով սահմանված անասնաբուժական սերտիֆիկատները տրվում են Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման և Հայաստանի Հանրապետությունից արտահանման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

9. Եվրոպական միության և այլ երկրներ անասնաբուժական պետական հսկողության ենթակա բեռների արտահանման համար տրվում են Եվրոպական միության կամ տվյալ երկրի օրենսդրությամբ ներկրման ընթացակարգով սահմանված համապատասխան ձևի առողջության կամ անասնաբուժական սերտիֆիկատներ:

10. N 7 ձևի անվտանգության սերտիֆիկատները (այսուհետ՝ անվտանգության սերտիֆիկատներ) տրվում են Հայաստանի Հանրապետություն ներմուծվող և Հայաստանի Հանրապետությունից արտահանվող սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների համար, արտահանման կամ ներմուծման ընթացքում անվտանգության կամ համապատասխանության, կամ ծագման, կամ առողջության սերտիֆիկատների կամ լաբորատոր արձանագրությունների կամ եզրակացությունների կամ սերտիֆիկատների հիման վրա: Ներկրող երկրի պահանջի դեպքում Եվրոպական միության և այլ երկրներ սննդամթերքի արտահանման համար տրվում են տվյալ երկրի օրենսդրությամբ ներկրման համար սահմանված համապատասխան ձևի սերտիֆիկատներ:

11. NN 1, 2 և 3 ձևերի անասնաբուժական վկայականները տրվում կամ մերժվում են անասնաբուժական ծառայություն դիմում ներկայացվելուց հետո մեկօրյա ժամկետում: Դիմումում նշվում են բեռի տիրոջ կամ փոխադրողի անունը, հայրանունը, ազգանունը կամ անվանումը, անձնագրային տվյալները, բեռի ծագման վայրը, բեռի անվանումը, քանակը, փոխադրման վայրը:

12. Անասնաբուժական ծառայության կողմից NN 1, 2 և 3 ձևերի անասնաբուժական վկայականների տրամադրումը մերժվում է, եթե բավարար չէ բեռի անասնաբուժասանիտարական անվտանգությունը, կենդանու դեպքում առողջությունը կամ ծագման վայրի անասնահամաճարակային վիճակը կամ ապահովված չէ անասնաբուժասանիտարական անվտանգությունը:

13. Սույն կարգի 12-րդ կետով սահմանված դեպքերում մերժման մասին անասնաբուժական ծառայությունը գրավոր ծանուցում է դիմումատուին:

14. N 4 ձևի անասնաբուժական սերտիֆիկատը, N 6 ձևի անասնաբուժական և Եվրոպական միության երկրներ արտահանման առողջության սերտիֆիկատները, N 7 ձևի անվտանգության սերտիֆիկատները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի N 1499-Ն որոշման N 5 հավելվածով սահմանված անասնաբուժական սերտիֆիկատները տրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված ընթացակարգով` անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվելուց կամ անհրաժեշտ գործողությունների ավարտից հետո մեկօրյա ժամկետում:

15. N 8 ձևի համապատասխանության տեղեկանքը տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված ընթացակարգով:

16. Ներմուծվող բեռի համար տրվող անասնաբուժական սերտիֆիկատում կամ անասնաբուժական վկայականում կամ անվտանգության սերտիֆիկատի «Լրացուցիչ նշումներ» տողում լրացվում են բեռն ուղեկցող անասնաբուժական վկայականի կամ անասնաբուժական կամ առողջության սերտիֆիկատի կամ համապատասխանության կամ ծագման կամ անվտանգության սերտիֆիկատների կամ լաբորատոր արձանագրությունների կամ եզրակացությունների կամ սերտիֆիկատների համարները և դրանք տալու ամսաթվերը:

17. Կարանտինային հիվանդություններից անապահով տարածքներից բեռների փոխադրման համար անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերը տրվում են ծառայության գիտությամբ և գրավոր թույլտվությամբ՝ թույլտվության խնդրարկման օրը: Բեռն ուղեկցող անասնաբուժական վկայականում կամ տեղեկանքում նշվում են ծառայության թույլտվության վերաբերյալ փաստաթղթի համարը, տալու տարին, ամիսը և ամսաթիվը։

18. Անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերը, անվտանգության սերտիֆիկատները կամ համապատասխանության տեղեկանքը լրացվում են ձեռագրով կամ տպագիր:

19. Անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերը, անվտանգության սերտիֆիկատները և համապատասխանության տեղեկանքը վեցանիշ թվով համարակալմամբ, կենտրոնացված կարգով, մեկ էջի կամ, անհրաժեշտության դեպքում, դիմերեսի և դարձերեսի վրա տպագրվող, գունավոր հիմնագույնով և երիզված շրջանակով, հայերեն կամ հայերեն և ռուսերեն կամ հայերեն և անգլերեն տեքստերով, փաստաթղթի կեղծումը բացառող անվտանգության երաշխիքով փաստաթղթեր են: Անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերն ունեն նաև վերին աջ անկյունում անասնաբուժական հոլոգրաֆիկ խորհրդանշան` կապույտ խաչ՝ պարուրված օձով գավաթի տեսքով:

20. Հայաստանի Հանրապետության տարածքում անասնաբուժական պետական հսկողության ենթակա բեռների փոխադրման համար տրվող անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի և համապատասխանության տեղեկանքի գործողության ժամկետը 3 աշխատանքային օր է` սկսած տալու օրվանից:

21. Հայաստանի Հանրապետությունից արտահանվող անասնաբուժական պետական հսկողության ենթակա բեռների համար տրված անասնաբուժական սերտիֆիկատների կամ անասնաբուժական վկայականի կամ սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների համար տրված անվտանգության սերտիֆիկատների գործողության ժամկետը Հայաստանի Հանրապետության տարածքում ուժի մեջ է տալու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում:

22. Հայաստանի Հանրապետության տարածքում անասնաբուժական ծառայության կողմից պետական հսկողության ենթակա բեռների փոխադրման համար տրված անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերը, ծառայության սահմանային հսկիչ կետերի կողմից արտահանման համար տրված անասնաբուժական կամ առողջության սերտիֆիկատները կամ անվտանգության սերտիֆիկատները և համապատասխանության տեղեկանքը գրանցվում են համապատասխան գրանցամատյաններում, որի ձևը հաստատում է ծառայությունը:

23. Տարբեր գույնի թանաքով, մատիտով, տարբեր ձեռագրով, ջնջումներով, սահմանային աղավաղված դրոշմակնիքով, առանց ստորագրության կամ ստորագրողի պաշտոնի, ազգանվան, փաստաթուղթը տալու ամսաթվին անհամապատասխան լրացված կամ ամսաթիվ չունեցող կամ կեղծված անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերը, անվտանգության սերտիֆիկատներն ու համապատասխանության տեղեկանքն անվավեր են:

24. Ուղեկցող փաստաթղթերում, անվտանգության սերտիֆիկատներում կամ համապատասխանության տեղեկանքում թույլ տրված տեխնիկական սխալների ուղղումը վավերացվում է տվյալ տարածքային մարմնի ղեկավարի կամ նրան փոխարինողի ստորագրությամբ և կնիքով` միաժամանակ նշելով «Ուղղումը կատարված է իմ կողմից» գրառումը:

25. Անվավեր ճանաչելու հիմքով անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի կամ անվտանգության սերտիֆիկատների կամ համապատասխանության տեղեկանքի հայտնաբերման դեպքում դրանց վրա կատարվում է նշում անվավերության մասին, ստորագրվում և կնքվում է հայտնաբերող տեսուչի կողմից՝ նշելով ամսաթիվը:»:

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2013 թվականի

նոյեմբերի 21-ի N 1298-Ն որոշման

 

 

«Հավելված N 2

ՀՀ կառավարության 2010 թվականի

հոկտեմբերի 21-ի N 1499-Ն որոշման

 

Ձ ԵՎ Ե Ր

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՓՈԽԱԴՐՎՈՂ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԲԵՌՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՏՐՎՈՂ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՈՒՂԵԿՑՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

 

 Ձև N 1

 

ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ

 

_________________________________________________

(մարզը, համայնքը)

_________________________________________________

(անասնաբուժական ծառայության անվանումը)

 

Ա Ն Ա Ս Ն Ա Բ ՈՒ Ժ Ա Կ Ա Ն  Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն  N ____

 

____ _____________ 20__թ.

 

Կենդանիների, թռչունների, ձկների, երկկենցաղների, սողունների, անողնաշարավորների, սերմնահեղուկի, ձվաբջջի, զիգոտի, սաղմի, բեղմնավորված ձկնկիթի, ինկուբացիոն ձվի փոխադրման, պահպանման, իրացման համար

 

Սույն անասնաբուժական վկայականը տրվում է ____________________________________

____________________________________________________________________________ -ին

(իրավաբանական անձի անվանումը, գործունեության իրականացման վայրը, ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության վայրը, անձնագրային տվյալները)

 

_______________________________________________________տեղափոխման համար:

(նշել կենդանու տեսակը, քանակը, սեռը, ցեղը, տարիքը, նույնականացման տվյալները)

 

Կենդանիները տեղափոխվում են ______________________________________________-ից

  (նշել գտնվելու վայրը)
 _______________________________________________________________________________

(նշել տեղափոխման վայրը` մարզը, համայնքը, ստացող իրավաբանական անձի անվանումը, գործունեության իրականացման վայրը, ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության վայրը)

 _____________________________________________________________ նպատակով

(տեղափոխման նպատակը` բտում, բուծում, վաճառք, սպանդ, արտահանում և այլն)

հետևյալ երթուղով`______________________________________________________________

________________________________________________________________________________:

(նշել ճանապարհը, փոխադրամիջոցի տեսակը, պետական համարանիշը, փոխադրման պայմանները)

 

Փոխադրամիջոցը մաքրված և ախտահանված է:

Կենդանիները տեղափոխվում են կենդանիների հատուկ վտանգավոր և կարանտինային հիվանդություններից զերծ տարածքներից, տեղափոխումից առաջ ենթարկվել են անասնաբուժական զննման, հիվանդ կամ հիվանդությամբ կասկածելի կենդանի չի հայտնաբերվել:

Մինչև տեղափոխումը կատարված բուժկանխարգելիչ հետազոտություններն արտացոլված են սույն վկայականի անբաժանելի մասը համարվող N 1 ձևի անասնաբուժական վկայականի հավելվածում:

Լրացուցիչ նշումներ

 _______________________________________________________________________________

(լրացվում է հատուկ վտանգավոր և կարանտինային հիվանդություններով հիվանդ կենդանիներ տեղափոխելիս՝ հատուկ պայմաններով և ծառայության թույլտվությամբ, նշումներ բեռնման, բեռնաթափման ժամանակ և ճանապարհին)

 

Անասնաբուժական վկայականը տրվել է_______________________________________________

  (անունը, ազգանունը, հայրանունը, պաշտոնը, ստորագրությունը)

 

 Ձև N 2

 

ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ

_________________________________________________

(մարզը, համայնքը)

_________________________________________________

(անասնաբուժական ծառայության անվանումը)

 

Ա Ն Ա Ս Ն Ա Բ ՈՒ Ժ Ա Կ Ա Ն  Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն  N ____

 

----- ----------------- 20  թ.

 

Գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում, առևտրի կետերում և հանրային սննդի օբյեկտներում իրացման (վաճառքի) ենթակա, անասնաբուժասանիտարական փորձաքննության ներկայացնելու նպատակով՝ հանրապետության տարածքով փոխադրվող կենդանական ծագման մթերքի (միս, մսամթերք, կաթ, կաթնամթերք, ձու, վերամշակված ձուկ, ձկնամթերք, սննդային ձկնկիթ, մեղր, ցողամեղր, մեղրահաց, մեղվաբուծական այլ մթերք)

 

Սույն անասնաբուժական վկայականը տրվում է ____________________________________

____________________________________________________________________________-ին

(իրավաբանական անձի անվանումը, գործունեության իրականացման վայրը, ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության վայրը, անձնագրային տվյալները)

 _______________________________________________________________________________

(նշել կենդանական ծագման մթերքի տեսակը, անվանումը, քանակը /հատ, կգ/)

արտադրված__________________________________________________________________-ի

(արտադրողի անունը, ազգանունը կամ անվանումը/ գործունեության իրականացման վայրը)

կողմից տեղափոխման համար:

Կենդանական ծագման մթերքը տեղափոխվում է________________________________-ից

  (նշել մթերքի գտնվելու վայրը)
 _______________________________________________________________________________

(նշել տեղափոխման վայրը` մարզը, համայնքը, ստացող իրավաբանական անձի անվանումը, գործունեության իրականացման վայրը, ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության վայրը կամ սահմանային հսկիչ կետը)

__________________________________________________________________ նպատակով

(վաճառք, վերամշակում, պահում, արտահանում և այլն)

հետևյալ երթուղով` _____________________________________________________________

________________________________________________________________________________:

(նշել ճանապարհը, փոխադրամիջոցի տեսակը, պետական համարանիշը, փոխադրման պայմանները)

 

Կենդանական ծագման մթերքը ենթակա է անասնաբուժասանիտարական փորձաքննության:

Փոխադրամիջոցը մաքրված և ախտահանված է:

Կենդանիները ենթարկվել են նախասպանդային և հետսպանդային զննման, որոնց արդյունքում հիվանդություններ չեն հայտնաբերվել:

 Լրացուցիչ նշումներ

 _______________________________________________________________________________

(նշել կենդանու համարակալման/ականջապիտակի/ համարը, նույնականացման տվյալները)

 

Անասնաբուժական վկայականը տվել է __________________________________________________

  (անունը, ազգանունը, հայրանունը, պաշտոնը, ստորագրությունը)

 

 Ձև N 3

ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ

_________________________________________________

(մարզը, համայնքը)

_________________________________________________

(անասնաբուժական ծառայության անվանումը)

 

Ա Ն Ա Ս Ն Ա Բ ՈՒ Ժ Ա Կ Ա Ն  Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն  N ____

 

----- ----------------- 20  թ.

 

Անասնաբուժասանիտարական փորձաքննության ներկայացնելու նպատակով՝ հանրապետության տարածքով փոխադրվող կենդանական ծագում ունեցող հումքի (կաշի, մորթի, բուրդ, մորթեղեն, մազ, աղվամազ, փետուր, էնդոկրինային և աղիքային հումք, ոսկոր, հումքի այլ տեսակներ (մորթափառ, կաշվեհումքի կտորներ, ալբումին, տեխնիկական կազեին, ժելատին, լեղի, կենդանիների արյուն, նրա բաղադրիչներ, հյուսվածքներ, օրգաններ, մանրէական աճեցվածքներ, տեխնիկական եղջյուրասմբակային հումք, կաթի, մսի արտադրության մնացորդներ, ակնամոմ, մեղվակաթ, ծաղկափոշի, մեղվաթույն, օձի թույն), անասնաբուժության բնագավառում օգտագործվող ախտահանիչ, հակամիջատային և հակամանրէային միջոց, կերեր, լրացակերեր)

 

Սույն անասնաբուժական վկայականը տրվում է ____________________________________

____________________________________________________________________________ -ին

(իրավաբանական անձի անվանումը, գործունեության իրականացման վայրը, ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության վայրը, անձնագրային տվյալները)

 _______________________________________________________________________________

(նշել կենդանական ծագման մթերքի տեսակը, անվանումը, քանակը /հատ, կգ/)

 արտադրված ________________________________________________________________-ի

(արտադրողի անունը, ազգանունը կամ անվանումը / գործունեության իրականացման վայրը)

կողմից տեղափոխման համար:

Կենդանական ծագման հումքը տեղափոխվում է ________________________________-ից

  (նշել հումքի գտնվելու վայրը)
 _______________________________________________________________________________

 (նշել տեղափոխման վայրը` մարզը, համայնքը, ստացող իրավաբանական անձի անվանումը, գործունեության իրականացման վայրը, ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության վայրը կամ սահմանային հսկիչ կետը)

նպատակով ____________________________________________________________________

(վաճառք, վերամշակում, պահում, արտահանում և այլն)

հետևյալ երթուղով`______________________________________________________________

________________________________________________________________________________

 (նշել ճանապարհը, փոխադրամիջոցի տեսակը, պետական համարանիշը, փոխադրման պայմանները)

 

Կենդանական ծագման հումքը ենթակա է անասնաբուժասանիտարական փորձաքննության:

Փոխադրամիջոցը մաքրված և ախտահանված է:

 

Կենդանական ծագման մթերքը ենթարկված է անասնաբուժասանիտարական փորձաքննության

Լրացուցիչ նշումներ_____________________________________________________________

 

Անասնաբուժական վկայականը տվել է ________________________________________________

  (անունը, ազգանունը, հայրանունը, պաշտոնը, ստորագրությունը)
 

Ձև N 4

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ

 ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

--------------------------------------------------------------------------------------------------------

(ծառայության սահմանային հսկիչ կետի անվանումը)

 

ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏ N ______

 

----- ----------------- 20 թ.

 

Ներմուծված անասնաբուժական պետական հսկողության ենթակա բեռների և կենդանիների Հայաստանի Հանրապետությունում փոխադրման, պահպանման, վերամշակման, իրացման համար

 

Սույն անասնաբուժական սերտիֆիկատը տրվում է ____________________________________

____________________________________________________________________________-ին

(իրավաբանական անձի անվանումը, գործունեության իրականացման վայրը, ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության վայրը, անձնագրային տվյալները)

_________________________________________________________ տեղափոխման համար:

(նշել կենդանու, կենդանական ծագման հումքի, մթերքի, կերի, լրացակերի տեսակը, անվանումը, քանակը/հատ, գլուխ, կգ/)

Բեռն արտադրված է _____________________________________________________ կողմից

(արտադրողի անվանումը, գործունեության իրականացման վայրը)

կամ պատկանում է _____________________________________________________________

___________________________________________________________________________-ին

(սեփականատիրոջ անվանումը, գործունեության իրականացման վայրը կամ անունը, ազգանունը,

 անձնագրային տվյալներ)

Բեռը տեղափոխվում է________________________________________________________-ից

  (նշել վայրը (երկիրը)
________________________________________________________________________________

(նշել տեղափոխման վայրը` մարզը, համայնքը, ստացող իրավաբանական անձի անվանումը, գործունեության իրականացման վայրը, ֆիզիկական անձի անունը, ազգանունը, անձնագրային տվյալները)

 ___________________________________________________________________ նպատակով

 (վաճառք, վերամշակում, պահում, արտահանում և այլն)

հետևյալ երթուղով` ______________________________________________________________

________________________________________________________________________________

(նշել ճանապարհը, փոխադրամիջոցի տեսակը, պետական համարանիշը, ապրանքատրանսպորտային փաստաթղթի համարը, տալու ամսաթիվը, փոխադրման պայմանները)

 

Փոխադրամիջոցը մաքրված և ախտահանված է:

 

Բեռը ենթարկված է լաբորատոր փորձաքննության _________________________________

________________________________________________________________________________

(փորձաքննություն կատարողի անվանումը, լաբորատոր եզրակացության կամ արձանագրության համարը,

տալու ամսաթիվը)

Լրացուցիչ նշումներ_____________________________________________________________

 

Անասնաբուժական սերտիֆիկատը տվել է ________________________________________________

  (անունը, ազգանունը, հայրանունը, պաշտոնը, ստորագրությունը)  »:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2013 թվականի

նոյեմբերի 21-ի N 1298-Ն որոշման

 

 

«Հավելված N 6

ՀՀ կառավարության 2010 թվականի

հոկտեմբերի 21-ի N 1499-Ն որոշման

 

Ձ ԵՎ

 

ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՓՈԽԱԴՐՎՈՂ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԲԵՌՆԵՐԻ, ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ, ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՀԵՏ ՇՓՎՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ, ՍՆՆԴԱՅԻՆ ԵՎ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԱԿՏԻՎ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՏՐՎՈՂ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՆՔԻ

 

Ձև N 8

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ


--------------------------------------------------------------------------------------------------------

(ծառայության մարզային կենտրոնի անվանումը)

 

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՆՔ N ______

 

«____» ________________  20  թ.

 

Արտահանման նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքում անասնաբուժական պետական հսկողության ենթակա բեռների, սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի, սննդային և կենսաբանական ակտիվ հավելումների փոխադրման համար

 

Սույն տեղեկանքը տրվում է ______________________________________________________

____________________________________________________________________________-ին

(իրավաբանական անձի անվանումը, գործունեության իրականացման վայրը, ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության վայրը,
անձնագրային տվյալները)

 ________________________________________________________________________________

(նշել կենդանու տեսակը, քանակը, սեռը, ցեղը, տարիքը, նույնականացման տվյալները կամ կենդանական ծագման մթերքի, հումքի, կերի, լրացակերի կամ սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութի, սննդային և կենսաբանական ակտիվ հավելումի տեսակը, անվանումը, քանակը /հատ, կգ/)

___________________________________________________________տեղափոխման համար:

 Բեռն արտադրված է ___________________________________________________-ի կողմից

(արտադրողի անունը, ազգանունը կամ անվանումը, գործունեության իրականացման վայրը)

 կամ պատկանում է ___________________________________________________________-ին

(սեփականատիրոջ անունը, ազգանունը կամ անվանումը գործունեության իրականացման կամ բնակության վայրը)

Բեռը տեղափոխվում է ________________________________________________________-ից

(նշել գտնվելու վայրը)

________________________________________________________________________________

 (նշել տեղափոխման վայրը` համապատասխան սահմանային հսկիչ կետի անվանումը)

 հետևյալ երթուղով`______________________________________________________________

(նշել ճանապարհը, փոխադրամիջոցի տեսակը, պետական համարանիշը փոխադրման պայմանները)

Փոխադրամիջոցը մաքրված և ախտահանված է:

Բեռը համապատասխանում է արտահանվող երկրի՝ __________________ պահանջներին:

  (արտահանվող երկրի անվանումը)

 

Լրացուցիչ նշումներ_____________________________________________________________

 

Անասնաբուժական վկայականը տվել է ________________________________________________

  (անունը, ազգանունը, հայրանունը, պաշտոնը, ստորագրությունը)  »:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2013 թվականի

նոյեմբերի 21-ի N 1298-Ն որոշման

 

 

«Հավելված N 7

ՀՀ կառավարության 2010 թվականի

հոկտեմբերի 21-ի N 1499-Ն որոշման

 

Հ Ա Վ Ե Լ Վ Ա Ծ

 

ՁԵՎ 1 ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ

 

 

NN
ը/կ

Կենդանու տեսակը

Սեռը

Ցեղը և ցեղայնու-թյունը

Ծննդյան տարին, ամիսը

Նույնակա-նացման տվյալները (ՏՀՀ)

Հետազոտությունները

Տեղեկատվություն հիվանդությունների վերաբերյալ

Բուժումը

բրուցելյոզ սերոլո-գիական

տուբերկուլի- նիզացիա

այլ

սիբի-րախտ

դաբաղ

էմկար

դասական ժան-տախտ

բրադզոտ

թռչունների կեղծ ժան-տախտ

այլ

մեղուների վարոատոզ

այլ

1.

                                 

2.

                                 

3.

                                 

4.

                                 

5.

                                 

6.

                                 

7.

                                 

8.

                                 

9.

                                 

10.

                               

 

»:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան