Գլխավոր տեղեկություն
Համար
N 1361-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.12.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.12.20/68(1008) Հոդ.1156.4
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.11.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.12.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.12.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 նոյեմբերի 2013 թվականի N 1361-Ն

 

20 ՄՀՑ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՇԵՐՏԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐԻ ԴԵՊՈԶԻՏ ՀԱՇՎԻՆ ՄՈՒՏՔԱԳՐՎԱԾ ԳՈՒՄԱՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻՆ ՀԱՇՎԵԳՐԵԼՈՒ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍԱՅԻՆ ԵՎ ՌԱԴԻՈՀԱՂՈՐԴԻՉ ՑԱՆՑ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1.2-րդ հոդվածի 16-րդ մասի «ե» ենթակետի և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ կետն ու «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից իրականացված 801-811 մՀց և 842-852 մՀց ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվության տրամադրման մրցույթի արդյունքում դեպոզիտային հաշվին հաշվեգրված 6 225 000.0 հազ. դրամից`

1) 2013 թվականին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ռադիոհաճախականության օգտագործման թույլտվության տրամադրման եկամտային հաշվին հաշվեգրել 500 000.0 հազ. դրամ, օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված` Հայաստանի Հանրապետության պետական բյուջե մուտքագրվող այլ եկամուտների հաշվին` 1 292 043.4 հազ. դրամ, իսկ ռադիոհաճախականության օգտագործման վճարի հաշվին` 52 956.6 հազ. դրամ.

2) 2014 թվականի հունվարին ռադիոհաճախականության օգտագործման վճարի հաշվին հաշվեգրել 336 000.0 հազ. դրամ գումար, իսկ դեպոզիտային հաշվի մնացորդն ամբողջությամբ փոխանցել օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված` Հայաստանի Հանրապետության պետական բյուջե մուտքագրվող այլ եկամուտների հաշվին:

2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին`

1) «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան բաժնետոմսերի անվանական արժեքը մեծացնելու միջոցով ապահովել «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` ընկերություն) կանոնադրական կապիտալի ավելացումն ըստ փուլերի, որից` առաջին փուլի ընթացքում բաժնետոմսերի անվանական արժեքը կավելացվի մինչև 2013 թվականի դեկտեմբերի 25-ը` սույն որոշման 4-րդ կետին համապատասխան Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տրամադրված 1 845 000.0 հազ. դրամի հաշվին, իսկ երկրորդ փուլի ընթացքում բաժնետոմսերի անվանական արժեքը կավելացվի մինչև 2014 թվականի մարտի 1-ը` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տրամադրվելիք 5 084 000.0 հազ. դրամի հաշվին.

2) ապահովել սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված ընկերության կանոնադրական կապիտալի ավելացումն այդ նպատակով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից միջոցներն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում.

3) մինչև 2014 թվականի փետրվարի 15-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն ընկերության կանոնադրական կապիտալի ավելացման երկրորդ փուլի իրականացման համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից միջոցներ հատկացնելու վերաբերյալ:

3. Սահմանել, որ ընկերության կանոնադրության փոփոխությունը պետական գրանցման ներկայացնելու հետ կապված և այլ ծախսերն իրականացվելու են ընկերության միջոցների հաշվին:

4. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան ընկերության բաժնետոմսերի անվանական արժեքը մեծացնելու միջոցով կանոնադրական կապիտալն ավելացնելու (ավելացման առաջին փուլ) նպատակով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեից հատկացնել 1 845 000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ներքին բաժնետոմսերի և այլ մասնաբաժինների ձեռքբերում» հոդվածով):

5. «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1616-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ` համաձայն NN 1, 2, 3 և 4 հավելվածների:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. դեկտեմբերի 13

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2013 թվականի

նոյեմբերի 21-ի N 1361-Ն որոշման

 

«Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի աղյուսակում կատարվող փոփոխությունները

 

(հազ. դրամ)

 

Ցուցանիշների փոփոխությունը

(գումարների ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)

1. Եկամուտների գծով

1,845,000.0

2. Ծախսերի գծով

-

3. Դեֆիցիտ

(1,845,000.0)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2013 թվականի

նոյեմբերի 21-ի N 1361-Ն որոշման

 

«Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի աղյուսակում ԵՎ Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1616-Ն որոշման N 2 հավելվածում կատարվող փոփոխությունները

 

(հազ. դրամ)

ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ

Ցուցանիշների փոփոխությունը

(ավելացումները նշված են դրական նշանով)

տարի

ԸՆԴԱՄԵՆԸ

1,845,000.0

այդ թվում`

 

Հարկային եկամուտներ և պետական տուրքեր

 500,000.0

Այլ եկամուտներ

1,345,000.0

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2013 թվականի

նոյեմբերի 21-ի N 1361-Ն որոշման

 

«Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի աղյուսակում, N 4 հավելվածի N 1 աղյուսակում ԵՎ Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1616-Ն որոշման N 1 հավելվածի N 1 աղյուսակում կատարվող փոփոխությունները

 

(հազ. դրամ)

Պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրներն ու դրանց տարրերի անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը ( նվազեցումները նշված են փակագծերում)

տարի

ԸՆԴԱՄԵՆԸ

(1,845,000.0)

այդ թվում`

 

Ա. Ներքին աղբյուրներ-ընդամենը

(1,845,000.0)

այդ թվում`

 

2. Ֆինանսական զուտ ակտիվներ

(1,845,000.0)

այդ թվում`

 

2.2. Բաժնետոմսերի և կապիտալում այլ մասնակցության ձեռքբերում

(1,845,000.0)

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

(1,845,000.0)

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ

(1,845,000.0)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2013 թվականի

նոյեմբերի 21-ի N 1361-Ն որոշման

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1616-Ն որոշման N 6 հավելվածում կատարվող փոփոխությունները

 

(հազ. դրամ)

 

Եկամտատեսակը

Ցուցանիշների փոփոխությունը (գումարների ավելացումները նշված են դրական նշանով)

տարի

 

Այլ եկամուտներ, ընդամենը

1,345,000.0

 

այդ թվում`

 

5.

Ապրանքների մատակարարումից և ծառայությունների մատուցումից եկամուտներ

52,956.6

5.2.

Ռադիոհաճախականության օգտագործման վճար

52,956.6

6.

Օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված` Հայաստանի Հանրապետության պետական բյուջե մուտքագրվող այլ եկամուտներ

1,292,043.4

6.3.

Այլ եկամուտներ

1,292,043.4

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան