Գլխավոր տեղեկություն
Համար
N 1212-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (12.12.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.11.20/62(1002) Հոդ.1110
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.11.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.11.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.11.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 նոյեմբերի 2013 թվականի N 1212-Ն

 

2013 ԹՎԱԿԱՆԻ ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2013 թվականի նոյեմբերի 6-ի «2013 թվականի ձմեռային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին» ՆՀ-283-Ն հրամանագրի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. 2013 թվականի ձմեռային զորակոչի ընդհանուր ղեկավարումն ապահովելու նպատակով ստեղծել հանրապետական զորակոչային հանձնաժողով` համաձայն N 1 հավելվածի:

2. 2013 թվականի ձմեռային զորակոչի անցկացման աշխատանքների համակարգման նպատակով ստեղծել մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովներ և հաստատել դրանց կազմը` համաձայն N 2 հավելվածի:

3. Հաստատել կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմը` համաձայն N 3 հավելվածի:

4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին`

1) 2013 թվականի ձմեռային զորակոչն անցկացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` 2013 թվականի դեկտեմբեր - 2014 թվականի հունվար ամիսներին.

2) զորակոչից խուսափող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վերաբերյալ նյութերն ուղարկել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներ:

5. Առաջարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին`

1) զորակոչից խուսափող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ օրենքով սահմանված կարգով քրեական հետապնդում հարուցելու, ինչպես նաև այդ բնույթի գործերով հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության իրականացման աշխատանքների կազմակերպումը վերցնել անմիջական վերահսկողության տակ.

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան իրականացնել լրացուցիչ միջոցառումներ` Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող` զորակոչից խուսափող անձանց հետախուզման ու հանրապետություն վերադարձնելու համար:

6. Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական կառավարման այլ մարմինների և կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևերից) ղեկավարներին`

1) քրեական պատասխանատվության կանչված և հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների ցուցակներն ստանալուց հետո նրանց նկատմամբ կիրառել աշխատանքային, տնտեսական ու այլ ոլորտներում` Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված սահմանափակումներ և գտնվելու վայրի մասին անհապաղ իրազեկել իրավասու պետական մարմիններին.

2) իրավասության սահմաններում ապահովել Հայաստանի Հանրապետության զորակոչային տարիքի քաղաքացիների ներկայանալը զինվորական կոմիսարիատներ:

7. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին`

1) 2013 թվականի ձմեռային զորակոչի անցկացման համար զինվորական կոմիսարիատներն ապահովել զորակոչային տեղամասերով և պատշաճ պայմաններով` հանձնաժողովների աշխատանքը ծավալելու համար, սպասարկող անձնակազմով, ինչպես նաև նյութական և ավտոտրանսպորտային միջոցներով.

2) հաստատել տեղական (ըստ զինվորական կոմիսարիատների կողմից սպասարկվող տարածքների) զորակոչային հանձնաժողովների անհատական կազմերը` դրանցում ընդգրկելով վարչատարածքում գործող բժշկական հաստատությունների առաջատար բժիշկ-մասնագետներին, իսկ Երևանում, անհրաժեշտության դեպքում, նաև` հանրապետական ենթակայության բժշկական հաստատությունների բժիշկ-մասնագետներին.

3) նախատեսել և սահմանված կարգով յուրաքանչյուր բժիշկ-մասնագետի մի քանի թեկնածությունը սեղմ ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն` տեղական զորակոչային հանձնաժողովների 2013 թվականի ձմեռային զորակոչի բժշկական սպասարկումը պատշաճ կազմակերպելու նպատակով:

8. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին`

1) անհրաժեշտության դեպքում, համաձայն Հայաստանի Հանրապետության մարզպետների և Երևանի քաղաքապետի կողմից ներկայացված հայտերի, տեղական զորակոչային հանձնաժողովների կազմերը համալրել հանրապետական ենթակայության բժշկական հաստատությունների համապատասխան բժիշկ-մասնագետներով.

2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հայտով զորակոչիկների ֆլյուորո (ռենտգեն) զննում, սոնոգրաֆիկ հետազոտում, ինչպես նաև կանխարգելիչ պատվաստումներ կատարելու նպատակով հանձնարարել համակարգի բուժկանխարգելիչ հաստատություններին` ապահովել անհրաժեշտ քանակով պատվաստանյութեր և ֆլյուորո (ռենտգեն) ժապավեններ ու երևակման նյութեր:

9. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին`

1) Հայաստանի Հանրապետության դիվանագիտական և հյուպատոսական մարմինների միջոցով պարտադիր զինվորական ծառայության զորակոչման ենթակա Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ծանուցել «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան զինվորական կոմիսարիատներ ներկայանալու համար.

2) աջակցել օտարերկրյա պետություններում գտնվող` պարտադիր զինվորական ծառայության զորակոչման ենթակա քաղաքացիների` Հայաստանի Հանրապետություն վերադարձին և ապահովել դրա մասին իրազեկումը Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարին:

10. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին`

1) ապահովել`

ա. զորակոչիկների անվտանգ փոխադրումը և հասարակական կարգի պահպանումը հանրապետության զորակոչային տեղամասերում,

բ. զորակոչից խուսափող զորակոչիկների որոնումը Հայաստանի Հանրապետության տարածքում ու Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս և նրանց ներկայանալը զորակոչային տեղամասեր.

2) զորակոչի ընթացքում զորակոչիկներին Երևանի սահմաններից դուրս փոխադրող ավտոբուսներն ուղեկցելու համար հանրապետական հավաքակայանին կցել ճանապարհային ոստիկանության վեց անձնակազմ:

11. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը տրամադրել Հայաստանի Հանրապետության տարածքում ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ցանկը` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով զորակոչիկների փոխադրումներն իրականացնելու համար:

12. Սահմանել, որ զորակոչի կազմակերպման ծախսերը փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին` բացառությամբ սույն որոշման 8-րդ կետին համապատասխան կատարվող ծախսերի:

13. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին` զորակոչից խուսափելու դեպքերը կանխելու նպատակով զորակոչի ընթացքում ուժեղացնել վերահսկողությունը Հայաստանի Հանրապետության սահմանային հաղորդակցության ուղիներում և զորակոչային տարիքի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների` Հայաստանի Հանրապետությունից մեկնումը թույլատրել միայն զինվորական գրքույկներում զինվորական ծառայությունն ավարտելու կամ հիվանդության պատճառով պահեստազորում գտնվելու, իսկ ամրակցման (նախնական հաշվառման) վկայականներում` պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքից օգտվելու մասին զինվորական կոմիսարիատների համապատասխան նշումների առկայության դեպքում:

14. Սույն որոշման կատարման նկատմամբ վերահսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին և հանրապետական զորակոչային հանձնաժողովին:

15. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. նոյեմբերի 11

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2013 թվականի

նոյեմբերի 7-ի N 1212-Ն որոշման

 

Կ Ա Զ Մ

 

հանրապետական զորակոչային հանձնաժողովի

 

Ս. Օհանյան   - ՀՀ պաշտպանության նախարար (հանձնաժողովի նախագահ)
     
Յու. Խաչատուրով   - ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
     
Հ. Մուրադյան   - ՀՀ զինվորական կոմիսար
     
Վ. Գասպարյան   - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետ
     
Գ. Հակոբյան   - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն
     
Գ. Կոստանյան   - ՀՀ գլխավոր դատախազ
     
Ա. Աշոտյան   - ՀՀ կրթության և գիտության նախարար
     
Գ. Բեգլարյան   - ՀՀ տրանսպորտի և կապի նախարար
     
Դ. Դումանյան   - ՀՀ առողջապահության նախարար
     
Է. Նալբանդյան   - ՀՀ արտաքին գործերի նախարար
     
Կ. Նահապետյան   - ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
     
Վ. Ասցատրյան   - ՀՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչության պետ
     
Ա. Ասատրյան   - ՀՀ կառավարության աշխատակազմի պետաիրավական վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան

 

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2013 թվականի

նոյեմբերի 7-ի N 1212-Ն որոշման

 

Կ Ա Զ Մ

 

մարզային (ԵրԵՎանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովների

Տարածքների և զինվորական կոմիսարիատների անվանումները

Հանձնաժողովների անդամները

1

2

Երևան

 

- Երևանի քաղաքապետ

   

 (հանձնաժողովի նախագահ)

Արաբկիր

   

Մաշտոց

Է. Ապրիամով

- ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ

Կենտրոնական

 

- Երևան քաղաքի ոստիկանության

Նոր Նորք

 

 վարչության պետ

Շահումյան

 

- Երևան քաղաքի կայազորի ռազմական ոստիկանության բաժնի պետ

Շենգավիթ

 

Էրեբունի

   
     

Արագածոտն

 

- Արագածոտնի մարզպետ

   

 (հանձնաժողովի նախագահ)

     

Աշտարակ

Ա. Նազարյան

- ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ

Ապարան

   

Թալին

 

- մարզային ոստիկանության վարչության պետ

   

- Արմավիրի կայազորի ռազմական

   

 ոստիկանության Աշտարակի

   

 բաժանմունքի պետ

     

Արարատ

 

- Արարատի մարզպետ

   

 (հանձնաժողովի նախագահ)

Արտաշատ

Ա. Կարապետյան  

- ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության վարչության պետ

Արարատ    

Մասիս

 

- մարզային ոստիկանության վարչության պետ

   

- ՀՀ պաշտպանության նախարարության Արարատի ռազմական ոստիկանության բաժանմունքի պետ

     
     

Արմավիր

 

- Արմավիրի մարզպետ

   

 (հանձնաժողովի նախագահ)

Արմավիր

Ա. Դավթյան

- ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ

Էջմիածին

   
   

- մարզային ոստիկանության վարչության

   

 պետ

   

- Արմավիրի կայազորի ռազմական

   

 ոստիկանության բաժնի պետ

     
     

Գեղարքունիք

 

 Գեղարքունիքի մարզպետ

   

(հանձնաժողովի նախագահ)

Գավառ

   

Մարտունի

Պ. Պողոսյան

- 2 -րդ բանակային կորպուսի հրամանատար

Սևան

 

 - մարզային ոստիկանության վարչության

Վարդենիս    պետ

Կրասնոսելսկ

 

 - Սևանի կայազորի ռազմական

   

 ոստիկանության բաժնի պետ

     

Լոռի

 

- Լոռու մարզպետ

   

 (հանձնաժողովի նախագահ)

     

Վանաձոր

Օ. Գասպարյան

- 3-րդ բանակային կորպուսի հրամանատար

Սպիտակ

 

- մարզային ոստիկանության վարչության

Ստեփանավան    պետ

Տաշիր

 

 - Լոռու կայազորի ռազմական

Թումանյան

 

 ոստիկանության Վանաձորի

   

 բաժնի պետ

     
     

 Կոտայք

 

 Կոտայքի մարզպետ

   

 (հանձնաժողովի նախագահ)

     

Կոտայք (Աբովյան)

Հ. Բաղմանյան

 - ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի

Հրազդան

 

 տեղակալ

Չարենցավան

 

 - մարզային ոստիկանության վարչության
պետ

Նաիրի  

ոստիկանության Աբովյանի

   

բաժնի պետ

     
     

Շիրակ

 

- Շիրակի մարզպետ
(հանձնաժողովի նախագահ)

   

Գյումրի

Ս. Գալստյան

- ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ

Արթիկ

 

- մարզային ոստիկանության վարչության

Աշոցք

 

պետ

Անի

 

- Շիրակի կայազորի ռազմական

Ախուրյան

 

 ոստիկանության բաժնի պետ

     

Սյունիք

 

 - Սյունիքի մարզպետ

   

 (հանձնաժողովի նախագահ)

Կապան

Տ. Փարվանյան

- 1 -ին բանակային կորպուսի հրամանատար

Գորիս

 

- մարզային ոստիկանության վարչության

Սիսիան

 

պետ

Մեղրի

 

- Գորիսի կայազորի ռազմական

   

 ոստիկանության բաժնի պետ

     
     

Վայոց ձոր

 

- Վայոց ձորի մարզպետ

   

(հանձնաժողովի նախագահ)

Եղեգնաձոր

Ա. Մակարյան

- 4-րդ բանակային կորպուսի հրամանատար

Վայք

 

- մարզային ոստիկանության վարչության

   

պետ

   

- Եղեգնաձորի կայազորի ռազմական

   

 ոստիկանության բաժնի պետ

     

Տավուշ

 

- Տավուշի մարզպետ

   

 (հանձնաժողովի նախագահ)

Իջևան

Ա. Բրուտյան

- ՀՀ ԶՈՒ ԳՇ վարչական ապարատի ղեկավար

Տավուշ (Բերդ)

 

- մարզային ոստիկանության վարչության

Նոյեմբերյան

 

պետ

Դիլիջան

 

- Լոռու կայազորի ռազմական

   

 ոստիկանության Իջևանի բաժնի պետ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2013 թվականի

նոյեմբերի 7-ի N 1212-Ն որոշման

 

Կ Ա Զ Մ

 

կենտրոնական բժշկական հանձնաժողովի

 

Հ. Մուրադյան  

- ՀՀ զինվորական կոմիսար (հանձնաժողովի նախագահ)

     
Հ. Մինասյան   - ՀՀ զինվորական կոմիսարիատի ավագ բժիշկ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
     
Հ. Նազարյան  

- ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանություն, ավագ լեյտենանտ

     
Ա. Մուրադյան   - ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմի վերահսկիչ վարչություն
     
Ս. Ղասաբյան   - ՀՀ առողջապահության նախարարություն
     
Ա. Այվազյան   - թերապևտ, բ.գ.դ., պրոֆ.
     
Գ. Հարությունյան    - թերապևտ, բ/ծ կապիտան
     
Ս. Գրիգորյան   - սրտաբան, բ.գ.դ., պրոֆ.
     
Հ. Հովսեփյան   - սրտաբան, բ/ծ մայոր
     
Գ. Հարությունյան   - սրտաբան, բ/ծ կապիտան
     
Հ. Մանվելյան   - նյարդաբան, բ.գ.դ., պրոֆ.
     
Վ. Գաբրիելյան   - նյարդաբան, բ/ծ մայոր
     
Վ. Հովհաննիսյան   - մաշկաբան, բ/ծ մայոր
     
Զ. Տեր-Ավետիքյան   - վիրաբույժ, բ.գ.դ., պրոֆ.
     
Տ. Մարտիրոսյան   - վիրաբույժ, բ/ծ մայոր
     
Ա. Սոխակյան   - վնասվածքաբան, բ.գ.թ.
     
Ս. Սահակյան   - վնասվածքաբան, բ/ծ մայոր
     
Ս. Փխրիկյան   - օտոլարինգոլոգ, բ.գ.թ.
     
Հ. Բարսեղյան   - օտոլարինգոլոգ
     
Ե. Բաղդասարյան   - ակնաբույժ, բ.գ.թ.
     
Ն. Բաղդասարյան   - ակնաբույժ, բ/ծ մայոր
     
Վ. Բաբայան   - հոգեբույժ
     
Ս. Սարդարյան   - հոգեբույժ, բ/ծ կապիտան
     
Ռ. Բզանյան   - համակարգչային օպերատոր, ավագ սերժանտ
     
Ա. Բաբայան   - հանձնաժողովի քարտուղար

(հավելվածը փոփ. 28.11.13 N 1310-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
28.11.2013, N 1310-Ն 12.12.2013, N 1212-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան