Գլխավոր տեղեկություն
Համար
N 1055-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (27.11.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
14.11.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.11.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.11.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 նոյեմբերի 2013 թվականի N 1055-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով 2013 թվականի նոյեմբերի 19-20-ը Սանկտ Պետերբուրգ (Ռուսաստանի Դաշնություն) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օ. Եսայանին, ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում Հայաստանի Հանրապետության մշտական լիազոր ներկայացուցիչ, Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ա. Խաչատրյանին, ԱՊՀ տնտեսական խորհրդին կից տնտեսական հարցերով հանձնաժողովում Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցիչ Ա. Վարդանյանին։

3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության՝ Սանկտ Պետերբուրգ գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում և Սանկտ Պետերբուրգի օդանավակայանում սպասարկման՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝

1) Տ. Սարգսյանինը, Վ. Գաբրիելյանինը, Հ. Թաշչյանինը, Հ. Բերբերյանինը, Ե. Ազարյանինը, Մ. Մելիքյանինը, Ռ. Վարդանյանինը, Վ. Ասլանյանինը, Ա. Վարդանյանինը և Ա. Եղիազարյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Շ. Քոչարյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ Վ. Ասոյանինը և Ա. Սադոյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության միջոցների հաշվին.

3) Վ. Ավանեսյանինը, Կ. Մինասյանինը, Ա. Պետրոսյանինը, Ի. Իսայանինը, Ս. Կարայանինը, Ա. Շահինյանինը և Տ. Մեհրաբյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

4) զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների միայն գիշերավարձը՝ Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։

(3-րդ կետը լրաց. 26.11.13 N 1091-Ա)

4. Ընդունել ի գիտություն, որ զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների՝ Սանկտ Պետերբուրգ գործուղման հետ կապված մյուս ծախսերը կատարվելու են համապատասխան գործուղող կազմակերպությունների միջոցների հաշվին։

5. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին՝ կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ՝ 2013 թվականի նոյեմբերի 19-ին՝ Երևան-Սանկտ Պետերբուրգ և 2013 թվականի նոյեմբերի 20-ին՝ Սանկտ Պետերբուրգ-Երևան երթուղով։

6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին սույն որոշման 5-րդ կետում նշված չվերթի կազմակերպման հարցում։

7. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը և Հայաստանի Հանրապետությունից օդային ուղևորների ելքի համար պետական տուրքի վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության։

8. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության՝ Սանկտ Պետերբուրգ մեկնելու հետ կապված հարցերը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. նոյեմբերի 14

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2013 թ.

նոյեմբերի 14-ի N 1055-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 19-20-Ը ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Տ. Սարգսյան

- ՀՀ վարչապետ

Վ. Գաբրիելյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար- նախարար

Վ. Ավանեսյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարար

Կ. Մինասյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ

Ա. Պետրոսյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Շ. Քոչարյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

Ի. Իսայան

- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ

Ս. Կարայան -ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
Հ. Թաշչյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի  վարչության պետ

Վ. Ասոյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության պետ (մեկնում է նախօրոք)

Հ. Բերբերյան

- ՀՀ վարչապետի մամլո քարտուղար

Ե. Ազարյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության արարողակարգի բաժնի վարիչ

Մ. Մելիքյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ

Ռ. Վարդանյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ

Վ. Ասլանյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ  կապերի վարչության գլխավոր մասնագետ

Ա. Սադոյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության կցորդ (մեկնում է նախօրոք)

Ա. Վարդանյան

- ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

Ա. Եղիազարյան

- ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

Ա. Շահինյան

- «Տնտեսական բարեփոխումների վերլուծական-տեղեկատվական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության օպերատոր

Տ. Մեհրաբյան

- «Տնտեսական բարեփոխումների վերլուծական-տեղեկատվական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության լուսանկարիչ

Ա. Ուդումյան

- Հանրային հեռուստատեսության «Հայլուր» ծրագրի լրագրող (համաձայնությամբ)

Հ. Թումանյան

- Հանրային հեռուստատեսության «Հայլուր» ծրագրի օպերատոր (համաձայնությամբ)

Ա. Դավթյան

- «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրագրող (համաձայնությամբ)

Վ. Հովսեփյան

- «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության օպերատոր (համաձայնությամբ)

Ու. Մկրտչյան

- «ԱՐ» հեռուստաընկերության լրագրող (համաձայնությամբ)

Ա. Բազունց

- «ԱՐ» հեռուստաընկերության օպերատոր (համաձայնությամբ)

Լ. Ասլանյան

- «Արմնյուզ» լրատվական գործակալության լրագրող (համաձայնությամբ)

Ն. Գալստյան - «Արմնյուզ» լրատվական գործակալության օպերատոր (համաձայնությամբ)

(հավելվածը լրաց. 26.11.13 N 1091-Ա)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան