Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 319-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.01.2014-25.08.2014)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2013.12.28/35(479).1 Հոդ.347.46
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
27.12.2013
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
27.12.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.01.2014

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

28 դեկտեմբերի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 05013524

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

27 դեկտեմբերի 2013 թ.

թիվ 319-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱՆՈՒԻՏԵՏԻ ՄՆԱՑՈՐԴԱՅԻՆ ԳՈՒՄԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ԱՅԼ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով ապահովել ապահովագրական ընկերությունների կողմից կուտակային կենսաթոշակային անուիտետի սխեմաների գործողության արդյունավետ գործընթացը և այդ ոլորտում պաշտպանել ապահովադիրների շահերը,

Հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 58-րդ հոդվածի 4-րդ մասը, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Անուիտետի մնացորդային գումարի հաշվարկման և այլ ապահովագրական ընկերության փոխանցման կարգը»` համաձայն Հավելվածի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2013 թ. դեկտեմբերի 27

Երևան

 

 

Հավելված

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2013 թվականի դեկտեմբերի 27-ի

թիվ  319-Ն որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ԱՆՈՒԻՏԵՏԻ ՄՆԱՑՈՐԴԱՅԻՆ ԳՈՒՄԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ԱՅԼ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆՑՄԱՆ

 

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգում օգտագործված հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը.

1) անուիտետ` ըստ «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի.

2) ապահովագրական ընկերություն` ըստ «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի.

3) ապահովադիր (մասնակից)` ըստ «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» և «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների.

4) Կենտրոնական բանկ` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ.

5) Օրենք` «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենք։

 

ԳԼՈՒԽ 2. ԱՆՈՒԻՏԵՏԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

 

1. Անուիտետի պայմանագրով ապահովադիրը կամ նրա ամուսինը կամ նրանց լիազորված անձն իրավունք ունեն անուիտետի պայմանագրով նախատեսված ամբողջ գումարը կամ դրա մի մասը մեկ ապահովագրական ընկերությունից (այսուհետ` ապահովագրական ընկերություն) փոխանցել այդ փոխանցումն ընդունող մեկ այլ ապահովագրական ընկերությանը (այսուհետ` նոր ապահովագրական ընկերություն), եթե ապահովագրական ընկերությունը տասներկուամսյա ժամանակահատվածում երկու և ավելի անգամ անուիտետ չի վճարել, ինչպես նաև երկու և ավելի անգամ անուիտետի պայմանագրի որևէ այլ խախտում է թույլ տվել: Այս դեպքում, ապահովադիրը կամ նրա ամուսինը կամ նրանց լիազորված անձն իրավունք ունեն իրենց նախաձեռնությամբ միակողմանի լուծել պայմանագիրը` ապահովագրական ընկերությունից պահանջելով վճարել մնացորդային գումարը և պատճառված վնասները:

2. Փոխանցում իրականացնելու դեպքում ապահովադիրը պետք է նոր ապահովագրական ընկերության հետ լրացնի անուիտետի ձեռքբերման դիմում և սույն կարգով սահմանված անուիտետի փոխանցման դիմումը` համաձայն Հավելված 1-ի, ինչպես նաև ներկայացնի.

1) ապահովագրական ընկերության հետ կնքած անուիտետի պայմանագրի պատճենը,

2) անուիտետի հաշվի վերջին քաղվածքը,

3) լիազորված անձի դեպքում` լիազորագիր։

3. Նոր ապահովագրական ընկերությունը փոխանցման դիմումը ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում պետք է ներկայացնի այն ապահովագրական ընկերությանը:

4. Փոխանցման դիմումը ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ապահովագրական ընկերությունը պարտավորվում է նշված գումարը փոխանցել նոր ապահովագրական ընկերությանը:

 

ԳԼՈՒԽ 2. ԱՆՈՒԻՏԵՏԻ ՄՆԱՑՈՐԴԱՅԻՆ ԳՈՒՄԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

5. Սույն կարգի 2-րդ կետով նախատեսված դեպքում ապահովագրական ընկերության կողմից նոր ապահովագրական ընկերությանը փոխանցվող գումարը հաշվարկվում է իբրև տվյալ ապահովագրական ընկերության հետ կնքված անուիտետի պայմանագրով վճարված ապահովագրավճարների մեծություն (կամ տվյալ ապահովագրական ընկերությանը փոխանցված միանվագ գումար) ներառյալ` տասներկուամսյա ժամանակահատվածում երկու և ավելի անգամ չվճարված անուիտետների մեծությունը և պայմանագրով նախատեսված տոկոսները` նվազեցրած մինչև փոխանցման պահը արդեն վճարված անուիտետները, ապահովագրության պայմանագրի հետ կապված փաստացի կատարված ծախսերը: Ընդ որում, սույն մասով նախատեսված ապահովագրավճարների փոխանցումը չի համարվում անուիտետի կողմից դրանց միանվագ ստացում:

6. Փոխանցման դեպքում փոխանցման հետ կապված, այդ թվում` պայմանագրի վաղաժամկետ դադարեցման տուժանք չի կարող կիրառվել:

 

 

Հավելված 1

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2013 թվականի դեկտեմբերի 27-ի

թիվ  319-Ն որոշման

 

Անուիտետի մնացորդային գումարի փոխանցման դիմում

 

Փոխանցվող անուիտետի պայմանագրի համարը ________________________________________

Տվյալ ապահովագրական ընկերության անվանումը ______________________________________

Տվյալ ապահովագրական ընկերության գործունեության հասցեն ____________________________

Ապահովադրի/անուիտետի անունը ___________________________________________________

Ապահովադիր/անուիտետի անձնագրային տվյալները ____________________________________

Ամուսինների անուիտետի դեպքում ամուսնու անունը _____________________________________

Ամուսինների անուիտետի դեպքում ամուսնու անձնագրային տվյալները ______________________

Լիազորված անձի անունը, ազգանունը _________________________________________________

Լիազորված անձի անձնագրային տվյալները ___________________________________________

Ժառանգի(ների) անուն(ներ)ը ________________________________________________________

Ժառանգի անձնագրային տվյալները __________________________________________________

 

Հասցեատեր_____________________________________________________________________:

[Տվյալ ապահովագրական ընկերության անվանումը]

 

Թույլատրում եմ իմ անուիտետի հաշվից փոխանցել ________ՀՀ դրամ

_________________________________________________________________:

[Նոր ապահովագրական ընկերության անունը]

 

 

Խնդրում եմ նվազեցումը կատարել.

___ անմիջապես

___ սկսած (ամսաթիվ) _________________________-ից

 

Նվազեցրած բոլոր միջոցները փոխանցել _________________________________________-ում
    

[Նոր ապահովագրական ընկերության անվանումը]

 

բացված իմ անուիտետի հաշվին.

 

 

______________________________________________ ____________________________

Անուիտետի ստորագրությունը

 ամսաթիվը