Գլխավոր տեղեկություն
Համար
N 1027-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.11.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
11.11.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.11.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.11.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 նոյեմբերի 2013 թվականի N 1027-Ա

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԸ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջներով`

1. Պետական բնակարանային ֆոնդի ուսումնասիրություն իրականացնելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել խմբի անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Աշխատանքային խմբին` քառամսյա ժամկետում ՝

1) առանձնացնել պետական կառավարման մարմինների առաջարկությունների հիմքով՝ պետական բնակարանային ֆոնդի հաշվառման բազայում ընդգրկված և պետական սեփականություն հանդիսացող (չսեփականաշնորհվող) բնակելի ֆոնդը.

2) ապահովել առանձնացված բնակելի ֆոնդի ուսումնասիրությունը և ներկայացնել առաջարկություններ դրանց հետագա կառավարման վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ.  նոյեմբերի  11

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2013 թ.

նոյեմբերի 11-ի N 1027-Ա

որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն   Կ Ա Զ Մ

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

Ս. Կոշեցյան

- ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի խորհրդական (աշխատանքային խմբի ղեկավար)

Ա. Օհանյան

- ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի պետական գույքի տնօրինման վարչության պետ

Ն. Մուրազյան

- ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի պետական գույքի կառավարման քաղաքականության վարչության պետական գույքի քաղաքականության և ծրագրերի մշակման բաժնի պետ

Գ. Սարգսյան

- ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի պետական գույքի տնօրինման վարչության պետական գույքի գրանցման և հաշվառման բաժնի պետ

Պ. Քարամյան

- ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի քարտուղարության պետի տեղակալ

Զ. Ղազարյան

- ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի բնակարանային քաղաքականության և կոմունալ ենթակառուցվածքների վարչության բնակարանային ապահովման բաժնի պետ

Ս. Հակոբյան

- ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի հաշվառման և հողաշինարարության վարչության հաշվառման բաժնի գլխավոր մասնագետ

Ս. Միքայելյան

- ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի տարածքային կառավարման և զարգացման վարչության տարածքային զարգացման ծրագրերի բաժնի առաջատար մասնագետ

Ա. Ավագյան

- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության միջազգային պայմանագրերի իրավական սպասարկման բաժնի պետ

Լ. Խաչատրյան

- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության իրավական ակտերի սպասարկման բաժնի պետ

Մ. Հակոբյան

- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության դատարաններում պետության գույքային շահերի պաշտպանության և գանձումների սպասարկման բաժնի գլխավոր մասնագետ

Վ. Զուրաբյան

- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Սոցիալական բնակարանային ֆոնդի սպասարկման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն

Վ. Խաչատրյան

- Երևանի քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության պետի տեղակալ (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան