Basic information
Type
Արձանագրություն
Act type
Հիմնական ակտ (12.08.2015-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԱԳՆՊՏ 2015.12.30/4(34)
Enactment organisation
Հայաստանի Հանրապետություն
Enactment date
08.05.2015
Signing date
08.05.2015
Effective date
12.08.2015

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

 

 «Ղրղզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ին ստորագրված պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու մասին

 

Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Ղրղզստանի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը` մի կողմից և Հայաստանի Հանրապետությունը` մյուս կողմից,

 

առաջնորդվելով «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի 1-ին հոդվածի 4-րդ պարբերության դրույթներով,

 

հաշվի առնելով 2014 թվականի հոկտեմբերի 10-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի ուժի մեջ մտնելը 2015 թվականի հունվարի 2-ին, ինչպես նաև «Ղրղզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի ստորագրումը 2014 թվականի դեկտեմբերի 23-ին,

 

համաձայնեցին հետևյալի մասին.

 

Հոդված 1

 

Սույն արձանագրությամբ Հայաստանի Հանրապետությունը միանում է «Ղրղզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ին ստորագրված պայմանագրին:

 

Հոդված 2

 

Սույն արձանագրությունն ուժի մեջ է մտնում դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը սույն Արձանագրության մասնակից պետությունների կողմից իրականացնելու վերաբերյալ վերջին գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով ավանդապահի կողմից ստանալու օրվանից, բայց ոչ շուտ, քան «Ղրղզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ին ստորագրված պայմանագրի ուժի մեջ մտնելու օրը:

 

Կատարված է քաղաք Մոսկվայում 2015 թվականի մայիսի 8-ին մեկ բնօրինակով` ռուսերեն:

Սույն արձանագրության բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը, հանդիսանալով սույն արձանագրության ավանդապահը, սույն արձանագրության յուրաքանչյուր մասնակից պետությանը կուղարկի դրա հաստատված պատճենը:

 

Բելառուսի Հանրապետության 
կողմից՝

Ղազախստանի Հանրապետության 
կողմից՝

Ղրղզստանի Հանրապետության կողմից՝

Ռուսաստանի Դաշնության
կողմից՝

 

Հայաստանի
Հանրապետության
կողմից՝

 

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2015թ. օգոստոսի 12-ին