ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 նոյեմբերի 2013 թվականի N 1013-Ա
Հ. ԹՈՎՄԱՍՅԱՆԻՆ ԵՎ Ա. ՕՐԲԵԼՅԱՆԻՆ ԲԵԼԳՐԱԴ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հ. Թովմասյանին և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Ա. Օրբելյանին 2013 թվականի նոյեմբերի 6-9-ը գործուղել Բելգրադ (Սերբիայի Հանրապետություն)՝ Եվրոպայի խորհրդի անդամ երկրների լրատվամիջոցների և տեղեկատվական հասարակության հարցերով պատասխանատու նախարարների խորհրդաժողովին մասնակցելու համար։
2. Հ. Թովմասյանի և Ա. Օրբելյանի` Բելգրադ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բելգրադ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. նոյեմբերի 7 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|