Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 19-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2014-01.03.2019)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2013.11.15/31(475).1 Հոդ.310.5
Ընդունող մարմին
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
04.10.2013
Ստորագրող մարմին
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
04.10.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2014
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.03.2019

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

7 նոյեմբերի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 60313421

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

4 հոկտեմբերի 2013 թ.

թիվ 19-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՈՉ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԵՐԿԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՏՐԱՆՍՊՈՐՏ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-Ի ԹԻՎ 17-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով և 14-րդ հոդվածի երկրորդ և երրորդ մասերով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Ավտոմոբիլային տրանսպորտի աշխատանքի և ոչ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների երկարության մասին» Ձև 1-տրանսպորտ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Ավտոմոբիլային տրանսպորտի աշխատանքի և ոչ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների երկարության մասին» Ձև 1-տրանսպորտ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2010 թվականի հուլիսի 7-ի ««Ավտոմոբիլային տրանսպորտի աշխատանքի և ոչ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների երկարության մասին» Ձև թիվ 1-ՏՐԱՆՍՊՈՐՏ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի նոյեմբերի 7-ի թիվ 21-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 17-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից:

 

Նախագահ

Ս. Մնացականյան

 

 

Հավելված 1

ՀՀ վիճակագրության պետական խորհրդի

2013 թվականի հոկտեմբերի 4-ի

թիվ 19-Ն որոշման

 

Ներմուծեք նկարագրությունը_19430

 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՈՉ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԵՐԿԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

20  թ.

ՁԵՎ 1-տրանսպորտ
 (տարեկան)

Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի (2000թ. ապրիլի 4-ի, ՀՕ-48)

Հաշվետվության ներկայացման ժամկետը`

մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա հունվարի 30-ը

Ներկայացնում է_______________________________________________________________

(անվանումը և կազմակերպա-իրավական ձևը, անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` անունը, ազգանունը)

Գտնվելու (բնակության) վայրը _____________________________________________ I__I__I__I__I

(գործունեության իրականացման վայրը)                              (փոստային դասիչ)

 

Մարզը ____________________________________________________________________ I__I__I

(լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)

 

Համայնքը / Վարչական շրջանը ______________________________________________ I__I__I__I

(լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)

 

Փաստացի գործունեության հիմնական տեսակը____________________________________

 

___________________________________________________________________ I__I__I__I__I__I

(լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)

Պետական գրանցման (հաշվառման) համարը

I__I__I__I__I__I__I__I__I__I__I__I

 
Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը

 I__I__I__I__I__I__I__I__I

 
Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

 I__I__I__I__I__I__I__I__I

Հեռախոսահամար(ներ) __________________________________________________

Էլեկտրոնային փոստ ________________________________@__________________

ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ

Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:

 

1. Առկա շարժակազմը տարվա վերջի դրությամբ

Ցուցանիշների անվանումը

Տողի համարը

Ընդամենը

այդ թվում`
տեխնիկապես
սարքին

Ընդհանուր բեռնատարողությունը, տոննա, (ուղևորատարողությունը, միավոր) ըստ 1 սյունակի մեքենաների

Ա

Բ

1

2

3

Մեքենաներ-ընդամենը (ըստ 1 սյունակի 101, 129, 137, 140, 150 տողերի գումարը) (ըստ 2 սյունակի նույն տողերի գումարը)

100

   

X

Բեռնատար մեքենաներ (ըստ 1 սյունակի 102-108 տողերի գումարը, 109-114 տողերի գումարը, 117-121 տողերի գումարը) (102-108, 117-121 տողերի գումարը ըստ 2 սյունակի), (102-108, 117-121 տողերի գումարը ըստ 3 սյունակի)*

101

     

Մեքենաների խմբավորումը 101 տողից
ըստ թափքի կառուցվածքի կողային մեքենաներ

102

     

ինքնաթափեր

103

     

բեռնատար ֆուրգոններ

104

     

ռեֆրիժերատորներ

105

     

ցիստեռններ

106

     

փայտակիրներ

107

     

թափքի կառուցվածքի այլ մեքենաներ

108

     

Ըստ բեռնատարողության մինչև 1499կգ (101 տողից)

109

   

X

1500-4999

110

   

X

5000-6999

111

   

X

7000-9999

112

   

X

10000-14999

113

   

X

15000 և ավելի

114

   

X

Ինքնաբեռնողներ (101 տողից)

115

     

Թամբային քարշիչներ (101 տողից)

116

     

101 տողից` ըստ կառուցվածքի, որը թույլ է տալիս օգտագործել միայն՝

 բենզին

117

     

 դիզելային վառելանյութ

118

     

 նավթային հեղուկացված գազ

119

     

 բնական սեղմված գազ (անկախ փաստացի օգտագործվող վառելանյութից)

120

     

 դիզելային վառելանյութ և բնական սեղմված գազ (գազադիզելային ավտոմեքենաներ)

121

     

Թամբային քարշակների կիսակցորդիչներ (կցված և պահեստային) - ընդամենը

122

     

այդ թվում` ըստ բեռնատարողության, կգ, մինչև 19999

123

 

X

X

 20000 և ավելի

124

 

X

X

Կցորդներ - ընդամենը

125

     

այդ թվում` ըստ բեռնատարողության, կգ, մինչև 4999

126

 

X

X

 5000-14999

127

 

X

X

 15000 և ավելի

128

 

X

X

Ուղևորատար ավտոբուսներ

Ուղևորատար ավտոբուսներ (ներառյալ միկրոավտոբուսներ-ընդամենը) (132-136 տողերի գումարը ըստ 1, 2, 3 սյուների)

129

     

 այդ թվում՝ 32 նստատեղից ավելի ուղևորատարողության

130

     

 միկրոավտոբուսներ

131

     

129 տողից` ավտոբուսներ, որոնց կառուցվածքը թույլ է

տալիս օգտագործել միայն`

 բենզին

132

     

 դիզելային վառելանյութ

133

     

 նավթային հեղուկացված գազ

134

     

 բնական սեղմված գազ և բենզին (անկախ փաստացի օգտագործվող վառելանյութից)

135

     

 դիզելային վառելանյութ և բնական սեղմված գազ (գազադիզելային ավտոբուսներ)

136

     

Թեթև մարդատար ավտոմեքենաներ

Թեթև մարդատար ավտոմեքենաներ (տաքսիներ և ծառայողական մեքենաներ) - ընդամենը

137

   

X

 այդ թվում՝ ավտոմեքենաներ, որոնց կառուցվածքը թույլ է տալիս օգտագործել նավթային հեղուկացված գազ

138

   

X

137 տողից - տաքսիներ

139

   

X

Պիկապներ**, մոտոռոլերներ - ընդամենը

140

     

դրանից` մոտոռոլերներ

141

   

X

140 տողից` որոնց կառուցվածքը թույլ է տալիս օգտագործել նավթային հեղուկացված գազ

142

     

Հատուկ ավտոմեքենաներ

Հատուկ ավտոմեքենաներ - ընդամենը (1, 2 սյունակների 151-154 տողերի գումարը, 155-159 տողերի գումարը )

150

   

X

այդ թվում՝

սանիտարական առողջապահական

151

   

X

 հրդեհային

152

   

X

 ավտոկռունկներ

153

   

X

 այլ հատուկ մեքենաներ

154

   

X

150 տողից` ավտոմեքենաներ, որոնց կառուցվածքը թույլ է տալիս օգտագործել միայն՝

 բենզին

155

   

X

 դիզելային վառելանյութ

156

   

X

 նավթային հեղուկացված գազ

157

   

X

 բնական սեղմված գազ (անկախ փաստացի օգտագործվող վառելանյութից)

158

   

X

 դիզելային վառելանյութ և բնական սեղմված գազ (գազադիզելային ավտոմեքենաներ)

159

   

X

2. Մեքենաների խմբավորումն ըստ դրանց շահագործման մեջ գտնվելու ժամանակի տարվա վերջի դրությամբ

Ցուցանիշների անվանումը

Տողի համարը

Բեռնատար ավտո-մեքենաների քանակը (101տողից)

Ուղևորատար ավտոբուսների քանակը (ներառյալ միկրո-ավտոբուսներ) (129 տողից)

Պիկապներ և մոտոռոլերներ
(140 տողից)

Թեթև մարդատար ավտո-մեքենաներ

Ա

Բ

1

2

3

4

Ավտոմեքենաներ, որոնք շահագործման մեջ են գտնվում թողարկված օրվանից՝ մինչև 3 տարի

210

       

 3,1 - 10,0 տարի

211

       

 10,1 - 20,0 տարի

212

       

 20,1 և ավելի տարի

213

       

3. Ավտոտրանսպորտի աշխատանքը (լրացվում է հաշվետու տարվա ընթացքում առնվազն մեկ ամիս աշխատելու դեպքում)

3.1. Բեռնատար տրանսպորտ

Ցուցանիշների անվանումը

Տողի համարը

Բեռնատար ավտոմեքենաներ (ներառյալ պիկապներ, մոտոռոլերներ և ավտոկցորդներ)

այդ թվում`

ավտոմեքենաներ և ավտոկցորդներ, որոնք աշխատում են գործավարձային եղանակով

I սյունակից

մոտոռո-լերներ

ավտո-կցորդներ

Ա

Բ

1

2

3

4

Փոխադրվել են բեռներ - ընդամենը, հազար տոննա

310

       

 այդ թվում` կոմերցիոն հիմունքներով (հիմնարկ-ների, կազմակերպությունների և անհատ անձանց համար կատարված բեռնաառաքումները)

311

       

Բեռնաշրջանառությունը - ընդամենը , հազար տ-կմ

320

       

 այդ թվում` կոմերցիոն հիմունքներով (հիմնարկ-ների, կազմակերպությունների և անհատ անձանց համար)

321

       

320 տողից՝ ավտոմեքենաների բեռնաշրջանառությունը, որոնք օգտագործում են միայն՝

 բենզին

322

     

X

 դիզելային վառելանյութ

323

     

X

 նավթային հեղուկացված գազ

324

     

X

 բնական սեղմված գազ (անկախ փաստացի օգտագործվող վառելանյութից)

325

     

X

 դիզելային վառելանյութ և բնական սեղմված գազ

326

     

X

Ընդհանուր վազք - ընդամենը, հազար կմ

330

     

X

այդ թվում՝

 բենզինով

331

     

X

 դիզելային վառելանյութով

332

     

X

 նավթային հեղուկացված գազով

333

     

X

 բնական սեղմված գազով

334

     

X

 դիզելային վառելանյութով և բնական սեղմված գազով (գազադիզելային)

335

     

X

330 տողից - բեռով վազքը

336

     

X

1 և 2-րդ սյունակի 330-336 տողերը լրացվում են առանց ավտոկցորդների

3. 2. Ուղևորատար և հատուկ տրանսպորտ

Ցուցանիշների անվանումը

Տողի համարը

Ուղևորատար ավտոբուսներ (ներառյալ միկրոավտոբուսներ)

Ուղևորատար թեթև մարդատար ավտոմեքենաներ (տաքսիներ և ծառայողական մեքենաներ)

Հատուկ ավտոմեքենաներ (ներառյալ հատուկ թեթև մասնագիտաց-
ված ավտոմեքենաներ)

Ա

Բ

1

2

3

Փոխադրվել են ուղևորներ, հազար ուղևոր

340

   

X

Ուղևորաշրջանառություն - ընդամենը, հազար ուղևոր-կմ

350

   

X

Ավտոմեքենաների վազք - ընդամենը, հազար կմ

360

     

այդ թվում` ՝՝կատարված՝՝

բենզինով

 361

     

 դիզելային վառելանյութով

362

     

 նավթային հեղուկացված գազով

363

     

 բնական սեղմված գազով

364

     

 դիզելային վառելանյութով և բնական գազով (գազադիզելային)

365

     

4. Ավտոտրանսպորտի գործունեության ֆինանսական ցուցանիշները

Ցուցանիշների անվանումը

Տողի համարը

Բեռնատար ավտոմեքենաներ (ներառյալ պիկապներ, մոտոռոլերներ)

Ուղևորատար ավտոբուսներ (ներառյալ միկրո-ավտոբուսներ)

Ուղևորատար թեթև մարդատար ավտո-մեքենաներ (տաքսիներ և ծառայողական մեքենաներ)

Հատուկ ավտոմեքենաներ (ներառյալ հատուկ

թեթև մասնագիտացված ավտոմեքենաներ)

Ա

Բ

1

2

3

4

Ավտոմեքենաների շահագործումից ստացված հասույթը (առանց ԱԱՀ), հազար դրամ

410

       

Ավտոմեքենաների շահագործման ծախսերը, հազար դրամ

420

       

Տրանսպորտային գործունեությամբ զբաղվող անձնակազմի աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող աշխատողների թվաքանակը տարվա վերջի դրությամբ

430

       

որից` վարորդներ

431

       

5. Ոչ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների երկարությունը տարվա վերջի դրությամբ (կմ-ով)

Ցուցանիշների անվանումը

Տողի
համարը

Ընդամենը

այդ թվում`

կապիտալ

թեթևացված

անցողիկ

Ա

Բ

1

2

3

4

Տարվա սկզբից

500

       

Ընդունված է հաշվեկշիռ տարվա ընթացքում

510

       

 այդ թվում` նոր շինարարության հաշվին

511

       

Դուրս է գրված հաշվեկշռից տարվա ընթացքում

520

       

 այդ թվում` հանձնված է ճանապարհների ընդհանուր օգտագործման ցանցին

521

       

Հաշվետու տարվա վերջին (տող 500+տող 510-տող 520)

530

       

6. Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործած վառելիքն ըստ տեսակների, հազար լիտր

Ցուցանիշների անվանումը

Տողի համարը

Ընդամենը

այդ թվում`

բեռնատար ավտոմեքենաներ (ներառյալ պիկապներ, մոտոռոլերներ)

ավտոբուսներ (ներառյալ միկրոավտո-բուսներ)

թեթև մարդատար ավտոմեքենաներ (տաքսիներ և ծառայողական մեքենաներ)

հատուկ ավտո-մեքենաներ (ներառյալ հատուկ թեթև մաս-նագիտացված ավտոմեքենաներ)

Ա

Բ

1

2

3

4

5

Բենզին

600

         

 դրանից` ոչ էթիլացված

610

         

Դիզելային վառելանյութ

620

         

Նավթային հեղուկացված գազ

630

         

Բնական սեղմված գազ, մ3

640

         

 Ղեկավար

______________   ______________
 

(Ազգանուն, անուն)

 

(Ստորագրություն)

Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ)

______________   ______________
 

(Ազգանուն, անուն)

 

(Ստորագրություն)

     

 « _ _ »______ ____20___թ.

 

Հավելված 2

ՀՀ վիճակագրության պետական խորհրդի

2013 թվականի հոկտեմբերի 4-ի

թիվ 19-Ն որոշման

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՈՉ ԸՆԴՀԱՆՈՒՐ

ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԵՐԿԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»

ՁԵՎ 1-ՏՐԱՆՍՊՈՐՏ (ՏԱՐԵԿԱՆ)

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը սահմանում է «Ավտոմոբիլային տրանսպորտի աշխատանքի և ոչ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների երկարության մասին» ՁԵՎ 1-ՏՐԱՆՍՊՈՐՏ (ՏԱՐԵԿԱՆ) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ՝ Հաշվետվություն) լրացման կարգը:

2. Հաշվետվությունը ներկայացնում են սեփականության և այլ իրավունքներով տրանսպորտային միջոցներ շահագործող իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը, հիմնարկները, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները (այսուհետ` սուբյեկտներ), ինչպես նաև այն սուբյեկտները, որոնց հաշվեկշռում առկա են ոչ ընդհանուր օգտագործման ավտոճանապարհներ և որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են:

3. Վարձակալության տվող սուբյեկտներն իրենց կողմից ներկայացվող հաշվետվությունում չեն ընդգրկում այլ սուբյեկտներին վարձակալությամբ տրված ավտոմեքենաների քանակը և աշխատանքը բնութագրող տվյալները: Այդ տվյալներն ընդգրկվում են ավտոմեքենաներ վարձակալած սուբյեկտների հաշվետվությունում:

4. Բեռնաուղևորափոխադրումներ իրականացնելու համար ավտոմեքենաներ վարձակալած սուբյեկտները հաշվետվությունը լրացնում են միայն ավտոմեքենան վարձակալած ժամանակաշրջանի համար:

5. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

6. Հաշվետվությունը կազմված է 6 բաժնից. Առկա շարժակազմը տարվա վերջի դրությամբ (բաժին 1), Մեքենաների խմբավորումն ըստ դրանց շահագործման մեջ գտնվելու ժամանակի տարվա վերջի դրությամբ (բաժին 2), Ավտոտրանսպորտի աշխատանքը (բաժին 3), Ավտոտրանսպորտի գործունեության ֆինանսական ցուցանիշները (բաժին 4), Ոչ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների երկարությունը տարվա վերջի դրությամբ (բաժին 5), Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործած վառելիքն ըստ տեսակների (բաժին 6):

7. Սուբյեկտների շարժակազմի առկայության վերաբերյալ տեղեկություններ լրացնելիս հիմնական սկզբնական փաստաթուղթ է համարվում ավտոմեքենայի տեխնիկական անձնագիրը:

Շարժակազմի օգտագործման և աշխատանքի հաշվառման համար օգտվում են սկզբնական հաշվառման հետևյալ փաստաթղթերից՝ ուղեգրեր, ապրանքատրանսպորտային բեռնագրեր, հաշվապահական հաշվառման փաստաթղթեր:

8. Հունվարի 1-ի դրությամբ հաշվառման ենթակա են սուբյեկտների հաշվեկշռում առկա, ինչպես նաև այլ իրավունքներով շահագործվող բոլոր մակնիշների ավտոմեքենաները՝ բեռնատար ավտոմեքենաներ (ներառյալ առանց թափքի բեռնատար ավտոմեքենա հանդիսացող թամբային քարշիչները, որոնք սարքավորված են թամբային կցովի սարքերով` կիսակցորդների քարշիչների համար), ավտոբուսներ, պիկապներ, հատուկ և թեթև մարդատար ավտոմեքենաներ, ինչպես նաև ավտոկցորդներ և կիսակցորդներ:

9. Հաշվետվության մեջ ցույց են տրվում ավտոմեքենաների ցուցակային թիվը հունվարի 1-ի դրությամբ՝ անկախ ավտոմեքենայի տեխնիկական վիճակից և նրա գտնվելու վայրից (նորոգման մեջ, նորոգման համար սպասող, գործուղման մեջ, կոնսերվացիայում և այլն):

10. Տեխնիկապես սարքին ավտոմեքենաներին են պատկանում բոլոր ավտոմեքենաները, բացառությամբ հիմնական և ընթացիկ նորոգման մեջ գտնվող և այդ նորոգումների համար սպասող, ինչպես նաև վերանորոգման համար ոչ պիտանի, կազմակերպությունից դուրս գրման ենթակա (խոտան) և ավտոդողերով չհամալրված ավտոմեքենաները:

11. Մեքենաներ-ընդամենը (տող 100) ներառվում է սուբյեկտի հաշվեկշռում առկա և այլ իրավունքներով շահագործվող ինչպես հայրենական, այնպես էլ արտասահմանյան արտադրության բոլոր տիպերի և մակնիշների ավտոմեքենաների (բեռնատար, ավտոբուս, թեթև մարդատար, պիկապներ և բեռնատար ֆուրգոններ, հատուկ ավտոմեքենաներ) քանակը:

12. Բեռնատար մեքենաներ (տող 101) լրացվում է ընդհանուր նշանակման (որոնք ունեն բաց կողային (առանց կողերի) հենահարթակ (պլատֆորմ)) և մասնագիտացված բեռնատար ավտոմեքենաների քանակը: Մասնագիտացված բեռնատար ավտոմեքենաներին են պատկանում շինարարական և գյուղատնտեսական սորուն ապրանքների տեղափոխման համար նախատեսված ինքնաթափերը, պարենային ապրանքների, հացաբուլկեղենի, կահույքի տեղափոխման համար՝ բեռնատար ֆուրգոնները, հավասարաջերմ թափքերով ֆուրգոնները և ռեֆրիժերատորները՝ շուտ փչացող մթերքների համար, ցիստեռնները՝ նավթամթերքների, քիմիական ակտիվ հեղուկների, կաթի և այլ հեղուկ բեռների տեղափոխման համար, ավտոբետոնախառնիչները, ցեմենտակիրները, փայտակիրները և այլ ավտոմեքենաներ՝ շինարարական նյութեր տեղափոխելու համար:

13. Ըստ թափքի կառուցվածքի բեռնատար ավտոմեքենաները խմբավորվում են՝ կողային մեքենաների (տող 102), ինքնաթափերի (տող 103), բեռնատար ֆուրգոնների (տող 104), ռեֆրիժերատորների (տող 105), ցիստեռնների (տող 106), փայտակիրների (տող 107) և թափքի կառուցվածքի այլ մեքենաների (տող 108):

Բեռնատար մեքենաների մնացած բոլոր չթվարկված տեսակները ցույց են տրվում թափքի կառուցվածքի այլ մեքենաներ տողում:

14. Բոլոր տեսակի ցիստեռնները (կաթ, ջուր, ցեմենտ փոխադրող ցիստեռնները և այլն) ներառվում են ցիստեռններ տողում:

15. Հատուկ բեռնատար ավտոտրանսպորտային միջոցները՝ ավտոցիստեռնները, վառելիքալցավորողները, յուղալցավորողները և ջրալցավորողները չեն ներառվում բեռնատար մեքենաների քանակի մեջ, այլ ցույց են տրվում հաշվետվության հատուկ ավտոմեքենաներ մասում այլ հատուկ մեքենաներ (154) տողում:

16. Թամբային քարշիչները (տող 116) ներառվում են հաշվետվության բեռնատար մեքենաներ մասում՝ համապատասխան տողում: Թամբային քարշիչի բեռնատարողությունը որոշվում է նրա հետ համալրվող կիսակցորդի բեռնատարողությամբ: Թամբային քարշիչների ընդհանուր բեռնատարողությունը հավասար է քարշիչների յուրաքանչյուր մակնիշի գծով համալրվող կիսակցորդների բեռնատարողությունների գումարին:

17. Ընդհանուր հանրագումարից բեռնատար մեքենաները առանձնացվում են ըստ կառուցվածքի, որը թույլ է տալիս օգտագործել վառելանյութ՝ միայն բենզին (տող 117), միայն դիզելային վառելանյութ (տող 118), նավթային հեղուկացված գազ (տող 119), բնական սեղմված գազ (անկախ փաստացի օգտագործվող վառելանյութից) (տող 120), դիզելային վառելանյութ և բնական սեղմված գազ (գազադիզելային ավտոմեքենաներ) (տող 121):

18. Բեռնատար ավտոմեքենաներն ըստ բեռնատարողության խմբավորելիս պետք է առաջնորդվել թողարկող գործարանի անձնագրում նշված բեռնատարողությամբ:

Ավտոմեքենաների ընդհանուր բեռնատարողությունը հավասար է յուրաքանչյուր մակնիշի ավտոմեքենաների քանակի և նրանց բեռնատարողության արտադրյալների գումարին:

Թափքի կառուցվածքի այլ մեքենաների ընդհանուր բեռնատարողությունը որոշվում է ավտոմեքենաների ցուցակային թվի և նրանց միջին բեռնատարողության արտադրյալով:

19. Թամբային քարշիչներ - ավտոմեքենաքարշիչները նախատեսված են կիսակցորդիչների հետ մշտական աշխատանքի համար, և ներառվում են կողային մեքենաների, ինքնաթափերի, բեռնատար ֆուրգոնների, սառնավտոների, ցիստեռնների և այլ տիպի մեքենաների խմբերում՝ համալրված համապատասխան տիպերի կիսակցորդիչների հետ: Բացի այդ թամբային քարշիչների ընդհանուր քանակը հաշվետվության մեջ առանձնացվում է ինքնուրույն տողով (տող 116):

Թամբային քարշիչներին կցված կիսակցորդիչները հաշվի են առնվում կոմպլեկտով թամբային քարշիչների հետ մեկտեղ և այդ տողում չեն ներառվում:

20. Թամբային քարշիչների կիսակցորդիչները հաշվառվում են թամբային քարշակների կիսակցորդիչներ ցուցանիշում (տող 122), որը հավասար է 123-124 տողերի գումարին:

21. Կցորդներ - ընդամենը (125 տող) նշվում են բոլոր ավտոկցորդները, այդ թվում՝ կիսակցորդիչները, որոնք հարմարեցված չեն թամբային քարշիչների հետ կցված աշխատանքի համար: Կցորդներ, ընդամենը տողը հավասար է 126-128 տողերի գումարին:

22. Տրակտորային կիսակցորդները, թեթև մարդատար ավտոմեքենաների կցորդները, ցիստեռն-կցորդները, որոնք օգտագործվում են որպես տարողություն՝ վառելիքի պահպանման համար, և հատուկ նշանակության կցորդները (կցորդ-վագոն-հանրակացարան, կցորդ-վագոն-ճաշարան), ինչպես նաև ՀՀ ճանապարհային ոստիկանությունում որպես տրանսպորտային միջոց չգրանցված կցորդները, հաշվետվության մեջ չեն ներառվում:

23. Հաշվետվության ուղևորատար ավտոբուսներ մասը լրացնում են այն սուբյեկտները, որոնք հաշվետու տարվա վերջում սեփականության և այլ իրավունքներով ունեն ուղևորատար ավտոբուսներ (ներառյալ միկրոավտոբուսներ):

24. Ավտոբուսների միջին տարողությունը որոշվում է նստատեղերի քանակով: 9 և ավելի նստատեղ ունեցող (ներառյալ վարորդի նստատեղը) ուղևորատար ավտոմեքենաները հաշվառվում են որպես ավտոբուս։ Փոքր դասի՝ 9-17 նստատեղ ունեցող ավտոբուսները հաշվառվում են որպես միկրոավտոբուս։ Հաշվետվության մեջ ավտոբուսների տարողությունը ցույց է տրվում ամբողջական թվերով:

25. Ուղևորատար ավտոբուսներ (ներառյալ միկրոավտոբուսներ) - ընդամենը (129 տողում) ավտոբուսների ընդհանուր քանակի մեջ ներառվում են նաև միկրոավտոբուսները և բեռնատար ավտոմեքենաների շասսիի վրա հատուկ ավտոբուսները, որոնք նախատեսված են հերթապահ բրիգադների տեղափոխումների համար:

26. Ավտոբուսների վերասարքավորված բեռնատար ավտոմեքենաները հաշվառվում են որպես ավտոբուս միայն այն դեպքում, երբ այդ փոփոխությունը ձևակերպված է ՀՀ ճանապարհային ոստիկանությունում:

27. Հատուկ ավտոբուսները, որոնք սպասարկում են սգո արարողություններ և այն ավտոբուսները, որոնք հատուկ սարքավորված են հիվանդներին տեղափոխելու և սպասարկելու համար, ավտոբուսների թվի մեջ չեն ներառվում, այլ հաշվառվում են հատուկ ավտոմեքենաներ տողում:

28. Ուղևորատար ավտոբուսները հաշվետվության մեջ խմբավորվում են ըստ վառելիքի օգտագործման տեսակների՝ միայն բենզին (տող 132), միայն դիզելային վառելանյութ (տող 133), նավթային հեղուկացված գազ (տող 134), բնական սեղմված գազ և բենզին (տող 135), դիզելային վառելանյութ և բնական սեղմված գազ (գազադիզելային ավտոբուսներ) (տող 136): 132-136 տողերի գումարը պետք է հավասար լինի ուղևորատար ավտոբուսներ ընդամենը տողին (129):

29. Ավտոբուսների ընդհանուր ուղևորատարողությունը որոշվում է յուրաքանչյուր մակնիշի ավտոբուսների քանակի և նրանց ուղևորատարողության արտադրյալների հանրագումարով:

30. Թեթև մարդատար ավտոմեքենաներ - ընդամենը (տող 137) ցուցանիշում հաշվառվում են մինչև 9 մարդ (ներառյալ վարորդի նստատեղը) տեղատարողությամբ հայրենական և արտասահմանյան արտադրության բոլոր մակնիշների ուղևորատար ավտոմեքենաները:

Այս տողում չեն ներառվում հատուկ նշանակության թեթև մարդատար ավտոմեքենաները՝ սանիտարական, ՀՀ ճանապարհային ոստիկանության պարեկային ծառայության, ինկասացիայի կարիքների համար և այլ ավտոմեքենաները, որոնք հաշվառվում են որպես հատուկ ավտոմեքենաներ:

31. Պիկապներին (տող 140) են պատկանում փոքր բեռնատարողությամբ բեռնատար և բեռնաուղևորատար այն ավտոմեքենաները, որոնք ունեն մարդատար ավտոմեքենաների շասսիի վրա սարքավորված թափքեր:

Մոտոռոլերներ` երկանիվ կամ եռանիվ մեխանիկական տրանսպորտային միջոց` կցորդային սայլակով կամ առանց դրա:

32. Հատուկ ավտոմեքենաներ (տող 150) ցուցանիշում ներառվում են այն ավտոմեքենաները, որոնց կառուցվածքը նախատեսված է միայն հատուկ ֆունկցիաների, այդ թվում՝ տեխնոլոգիական սարքավորումների տեղավորման, փոխադրման և շահագործման, ինչպես նաև այլ ֆունկցիաների կատարման համար, որոնք կապ չունեն բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների հետ:

Հատուկ ավտոմեքենաներ տողում հաշվառվում են ինչպես բեռնատար, այնպես էլ թեթև մարդատար ավտոմեքենաների և ավտոբուսների շասսիի վրա ավտոմեքենաները:

33. Հատուկ ավտոմեքենաները խմբավորվում են ըստ տեսակների` սանիտարական առողջապահական (տող 151), հրդեհային (տող 152), ավտոկռունկներ (տող 153) և այլ հատուկ մեքենաներ (տող 154): Հատուկ ավտոմեքենաների ընդհանուր քանակը (տող 150) պետք է հավասար լինի ըստ տեսակների ավտոմեքենաների 151-154 տողերի գումարին:

34. Սանիտարական առողջապահական ավտոմեքենաներին են դասվում շտապ բուժօգնության մարդատար ավտոմեքենաները, հիվանդներին փոխադրելու և սպասարկելու համար հատուկ սարքավորված և ՀՀ ճանապարհային ոստիկանությունում գրանցված մյուս ավտոմեքենաներն ու ավտոբուսները: Սանիտարական առողջապահական ավտոմեքենաներին են վերաբերում նաև բաղնիքների, լվացքատների գազահանման համար չհանովի սարքավորում ունեցող ավտոմեքենաները, անասնաբուժական օգնության ավտոմեքենաները և այլն:

35. Հրդեհային ավտոմեքենաներին են վերաբերում հրդեհ մարելու համար հատուկ կայանքով սարքավորված ավտոմեքենաները, (ավտոպոմպեր, ավտոաստիճաններ, ծխաքաշ սարքավորումով ավտոմեքենաներ, հրդեհների քիմիական մարման համար սարքավորում ունեցող ավտոմեքենաներ և այլն), ինչպես նաև օդանավակայաններում հրդեհափրկարարական ծառայություն իրականացնող ավտոմեքենաները:

36. Հատուկ ավտոմեքենաների գծով այլ հատուկ մեքենաներ տողում ներառվում են որպես հատուկ ՀՀ ճանապարհային ոստիկանությունում գրանցված (մշտական չհանովի սարքավորումով, ինչպես նաև հանովի սարքավորումով և առանց սարքավորման) մնացած բոլոր ավտոմեքենաները, գործարանային թողարկման կամ վերասարքավորված՝ կինոշարժական, բենզալցման, յուղաջրալցման ավտոմեքենաները, հողում հանքային պարարտանյութեր ներարկելու համար հատուկ կայանքներով սարքավորված ավտոմեքենաները, քաղաքային տնտեսության կոմունալ սպասարկման համար հարմարեցված հատուկ ավտոմեքենաները՝ փողոցները ջրող, ավլող, ձյուն մաքրող, աղբատար, տղմածծիչ, ավազացրիչ, ինչպես նաև վերահսկողության, շարժման անվտանգության և շահագործման լաբորատորիա-ավտոմեքենաները, հատուկ սարքավորումներ (դարակներ, կախիչներ, վաճառասեղաններ և այլ սարքավորումներ առևտրի համար) ունեցող ավտոկրպակները, ավտոնորոգման-արհեստանոց ավտոմեքենաները (բոլոր տիպի վթարային), եռակցման շարժական ագրեգատները, կոմպրեսորային սարքավորումները, ինչպես նաև սպորտային, ուսումնական և այլ ավտոմեքենաները:

37. Հատուկ թեթև մարդատար ավտոմեքենաների անվանացուցակի մեջ ներառվում են ՀՀ ճանապարհային ոստիկանության պարեկային ծառայության և օպերատիվ խմբերի ավտոմեքենաները, բուժօգնության, վթարատեխնիկական ծառայության, փոստ փոխադրելու համար կապի կազմակերպություններին անհրաժեշտ ավտոմեքենաները, սարքավորումների վարձույթի կետերին սպասարկելու, երկրորդական հումք փոխադրելու, գանձումների կարիքների համար նախատեսված ավտոմեքենաները, ինչպես նաև այն ավտոմեքենաները, որոնց վրա, որպես կանոն, տեղակայված են ստացիոնար սարքավորումներ:

38. Հաշվետվության 150 տողից ավտոմեքենաների քանակը, որոնց կառուցվածքը թույլ է տալիս օգտագործել վառելանյութ, հավասար է 155-159 տողերի գումարին:

39. Հաշվետվության երկրորդ բաժնի ցուցանիշները լրացվում են ավտոմեքենաների տեխնիկական անձնագրերի հիման վրա: Ավտոմեքենաների խմբավորումն ըստ դրանց շահագործման ժամկետների, հաշվարկվում է սկսած գործարանի կողմից թողարկման պահից` ավտոմեքենայի անձնագրում կատարված գրանցումներով (այլ ոչ թե հիմնական նորոգումից կամ շարժիչը փոխելուց հետո):

40. Ըստ խմբերի բաշխում են բոլոր բեռնատար մեքենաները, որոնք հաշվառված են բեռնատար մեքենաներ ցուցանիշում (101 տող): Բեռնատար մեքենաների ընդհանուր քանակը, որը ցույց է տրված 101 տողում, պետք է հավասար լինի ըստ թափքի կառուցվածքի` 102-108, ըստ կառուցվածքի, որը թույլ է տալիս օգտագործել վառելանյութ` 117-121, ըստ շահագործման մեջ գտնվելու ժամանակի տարվա վերջի դրությամբ 1-ին սյունակի 210-213 տողերի գումարին:

41. Ուղևորատար ավտոբուսների ընդհանուր քանակը (129 տող) պետք է հավասար լինի ըստ վառելանյութի օգտագործման՝ 132-136, ըստ շահագործման մեջ գտնվելու ժամանակի տարվա վերջի դրությամբ 2-րդ սյունակի 210-213 տողերի գումարին:

42. Պիկապների և մոտոռոլերների ընդհանուր քանակը (140 տող) պետք է հավասար լինի ըստ շահագործման մեջ գտնվելու ժամանակի տարվա վերջի դրությամբ 3-րդ սյունակի 210-213 տողերի գումարին:

43. Թեթև մարդատար ավտոմեքենաների ընդհանուր քանակը (տող 137) պետք է հավասար լինի ըստ շահագործման մեջ գտնվելու ժամանակի տարվա վերջի դրությամբ 4-րդ սյունակի 210-213 տողերի գումարին:

44. Հաշվետվության երրորդ բաժնում լրացվում է ինչպես սուբյեկտների հաշվեկշռում առկա սեփական ավտոմեքենաների, այնպես էլ այլ իրավունքներով շահագործվող ավտոմեքենաների աշխատանքի վերաբերյալ տվյալներ: Ավտոտրանսպորտի աշխատանքի վերաբերյալ տվյալները լրացվում են հաշվետու տարվա ընթացքում առնվազն մեկ ամիս աշխատելու դեպքում: Վարձատու սուբյեկտները այլ սուբյեկտներին վարձակալությամբ տրված ավտոմեքենաների քանակը և աշխատանքը վարձակալության ժամանակաշրջանի ընթացքում չեն ընդգրկում իրենց կողմից ներկայացվող հաշվետվության մեջ: Ավտոմեքենաներ վարձակալող սուբյեկտները հաշվետվության մեջ ներառում են ինչպես իրենց հաշվեկշռում առկա սեփական, այնպես էլ վարձակալությամբ վերցրած ավտոմեքենաների քանակն ու աշխատանքը (վարձակալության ամբողջ ժամանակաշրջանում):

Բեռնատար ավտոմոբիլային տրանսպորտի աշխատանքի ցուցանիշներին դասվում են բեռների փոխադրումների ծավալը (տոննաներով) և բեռնաշրջանառությունը (տոննա-կիլոմետրերով):

Բեռնափոխադրումների և բեռնաշրջանառության մեջ ներառվում են բեռնատար ավտոմեքենաների (ներառյալ բեռնատար տաքսիները), պիկապների, և թեթև մարդատար ավտոմեքենաների շասսիի վրա ֆուրգոնների, մոտոռոլերների, ինչպես նաև ավտոկցորդների կատարած փոխադրումների ծավալները:

Կազմակերպությունները, որտեղ աշխատել են գործուղված ավտոմեքենաներ՝ դրանց աշխատանքի վերաբերյալ տվյալներն իրենց հաշվետվության մեջ չեն ներառում, այլ ուղարկում են այն կազմակերպություններին, որոնց հաշվեկշռում գտնվում են ավտոմեքենաները:

Ապրանքային բնույթի բեռնափոխադրումները, որոնք իրականացվում են ինչպես առևտրային հիմունքներով (այսինքն՝ վճարովի), այնպես էլ տվյալ սուբյեկտի արտադրական կարիքների համար, ձևակերպվում են ապրանքատրանսպորտային փաստաթղթերով և ուղեգրերով:

Ոչ ապրանքային բնույթի բեռների փոխադրումների դեպքում, երբ անհնար է կամ նպատակահարմար չէ հաշվառումը չափման և կշռման միջոցով (օրինակ` տարածքների մաքրումը ձյունից), ինչպես նաև ավտոմեքենաները կապի և էլեկտրահաղորդման գծերի սպասարկման համար օգտագործելիս, գիտահետազոտական և երկրաբանական-հետախուզական աշխատանքների, երկրորդական հումքի հավաքման դեպքում հնարավոր է բեռնափոխադրումները իրականացնել առանց ապրանքատրանսպորտային փաստաթղթերի ձևակերպման: Այդ դեպքում բեռնափոխադրումների ծավալը տոննաներով և տոննա-կիլոմետրերով չի հաշվառվում:

Տեխնիկական օգնություն ցույց տալու նպատակով ժամանակավորապես հարմարեցված բեռնատար ավտոմեքենաները և այն ավտոմեքենաները, որոնք օգտագործվում են որպես կինոշարժական, սակայն որպես հատուկ՝ ՀՀ ճանապարհային ոստիկանությունում գրանցված չեն, հաշվի են առնվում որպես բեռնատար և դրանց աշխատանքը ցույց է տրվում այս բաժնում:

Սուբյեկտում յուրաքանչյուր բեռնատար ավտոմեքենայի համար տարվում է ավտոմեքենայի աշխատանքի հաշվառման քարտ, որում գրանցումները կատարվում են ամեն օր` ուղեգրի ավտոմեքենայի և կցորդների աշխատանքի արդյունքները բաժնի տվյալների հիման վրա: Քարտը կազմվում է ապրանքային բնույթի բեռներ փոխադրելու ապրանքատրանսպորտային բեռնագրերի, ոչ ապրանքային բնույթի բեռներ փոխադրելու չափի (կշռման) ակտերի, ինչպես նաև գործուղման մեջ գտնվող և ուղեգրերով այլ սուբյեկտներում աշխատող բեռնատար ավտոմեքենաների աշխատանքի վերաբերյալ տեղեկանքների հիման վրա:

45. Փոխադրվել են բեռներ (տող 310) լրացվում է բեռնատար ավտոմեքենաներով (ներառյալ պիկապները, մոտոռոլերները և ավտոկցորդները) փոխադրված բեռների քանակը, որը որոշվում է փոխադրված բեռների փաստացի քաշով` հաշվի առնելով տարայի, կոնտեյների քաշը` յուրաքանչյուր երթի ժամանակ:

Ընդ որում, գծամետրերով չափվող, ինչպես նաև ծավալային բեռների (փայտ, անտառանյութ, ավազ, կիր և այլն) քաշն ապրանքատրանսպորտային բեռնագրում որոշում են բեռնառաքողները՝ դրանք մաս-մաս կշռելու կամ բերման համապատասխան գործակիցների կիրառման միջոցով:

Ստանդարտ բեռների համար քաշը որոշվում է կտորների քանակը մեկ բեռի քաշով բազմապատկելու միջոցով:

Հատերով հաշվառվող բեռների (հաստոցներ, մեքենաներ, սառնարաններ և այլն) քաշը որոշվում է կտորների քանակը տեխնիկական փաստաթղթերում նշված քաշով բազմապատկելու միջոցով:

Կցորդների օգնությամբ երկարաչափ բեռներ տեղափոխելիս, (այդ թվում՝ ավտոմեքենա-փայտակիրների աշխատանքի ժամանակ) բեռի քաշը հաշվարկվում է ավտոմեքենայի բեռնատարողության չափով՝ որպես ավտոմեքենայի կատարած աշխատանք, իսկ մնացածը՝ որպես կցորդի կատարած աշխատանք:

Ըստ ավտոմեքենաների բեռնատարողության փոխադրված բեռների քաշը որոշելիս անհրաժեշտ է պարտադիր հաշվի առնել բեռների փաստացի քաշը:

Ուղևորների փոխադրումները չի թույլատրվում հավասարեցնել տոննայով և տոննա-կիլոմետրով բեռների փոխադրումների հետ և դրանք հաշվետվության մեջ չի ընդգրկվում:

46. Բեռնաշրջանառությունը (տոննա-կիլոմետր) (տող 320) ցուցանիշը որոշվում է առանձին երթերի ժամանակ փաստացի փոխադրված բեռի (ներառյալ ավտոկցորդներով փոխադրված բեռը) քանակը (տոննա) բազմապատկելով փոխադրման հեռավորությամբ և գումարելով ստացված արդյունքները:

Ընդամենը բեռնաշրջանառության ծավալն առանձնացվում է ըստ վառելիքի տեսակների կատարված տոննա-կիլոմետրերի՝ բենզինային (տող 322), դիզելային (տող 323), նավթային հեղուկացված գազ (տող 324), բնական սեղմված գազ (տող 325), գազադիզելային (տող 326): Ըստ օգտագործվող վառելանյութի տեսակների բեռնաշրջանառությունների հանրագումարը պետք է հավասար լինի ընդամենը բեռնաշրջանառության ծավալին:

Փոխադրված բեռների ընդհանուր ծավալի և կատարված բեռնաշրջանառության մեջ ներառվում են ինչպես գործավարձային, այնպես էլ ժամավճարային հիմունքներով աշխատող ավտոմեքենաների կողմից կատարված բեռնափոխադրումները և բեռնաշրջանառությունները, որոնցով բեռնափոխադրումները և փոխադրումների տարածությունները հաստատված են ապրանքատրանսպորտային փաստաթղթերով (ապրանքատրանսպորտային բեռնագրերով կամ չափման (կշռման) ակտերով):

Ավտոկցորդներով բեռների փոխադրումը և կատարված բեռնաշրջանառությունը ներառում են բեռնատար ավտոմեքենաներով փոխադրված բեռների և կատարված բեռնաշրջանառության ընդհանուր ծավալի մեջ՝ համապատասխան բաժինների համապատասխան տողերում:

47. Ավտոմեքենաների ընդհանուր վազքը (տող 330) ցուցանիշը որոշվում է բոլոր ավտոմեքենաների բեռով, դատարկ և զրոյական վազքերի գումարով:

48. Բեռով վազքը (տող 336) ցուցանիշում լրացվում է բեռնված ավտոմեքենայի այն վազքը, որը կատարվել է բեռնման և բեռնաթափման կետերի միջև` անկախ փոխադրված բեռների քանակից:

Դատարկ վազք է համարվում ավտոմեքենայի վազքն առանց բեռի` բեռնման և բեռնաթափման կետերի միջև:

Զրոյական վազք է համարվում ավտոմեքենայի դատարկ վազքը ավտոտնտեսությունից մինչև բեռնման առաջին կետը և բեռնման վերջին կետից դեպի ավտոտնտեսություն:

Օրվա մեջ ավտոմեքենայի վազքի մեծությունը որոշվում է արագաչափի (սպիդոմետրի) ցուցումով: Ավտոմեքենայի վազքի վերաբերյալ արագաչափի ցուցումը ստուգում են տվյալ կազմակերպության ավտոմեքենայի երթևեկության կետերի միջև տարածությունների հաստատված ցուցակի հիման վրա:

Ընդհանուր վազքից առանձնացնում են բենզինով, միայն դիզելային վառելանյութով, նավթային հեղուկացված գազով և բնական սեղմված գազով կատարված վազքերը:

Ավտոմեքենա ունեցող սուբյեկտները պարտավոր են ավտոմեքենաները գիծ դուրս բերելիս վարորդին տալ ուղեգիր, որը խիստ հաշվետվական փաստաթուղթ է համարվում:

49. Ավտոբուսային տրանսպորտի արտադրանքը ծավալային արտահայտությամբ ներկայացնում է ուղևորների փոխադրումների ծավալը (ուղևոր) և ուղևորաշջանառությունը (ուղևոր-կիլոմետրերով):

50. Փոխադրվել են ուղևորներ (տող 340, սյունակ 1, 2) - լրացվում է ավտոբուսներով և միկրոավտոբուսներով, ինչպես նաև թեթև մարդատար տաքսիներով փոխադրված ուղևորների թվաքանակը:

Ուղևորների թվաքանակը ներքաղաքային երթուղիներում որոշվում է համապատասխան երթուղով ուղևորների փոխադրումներից ստացված հասույթի և տվյալ երթուղու համար հաստատված սակագնի հարաբերակցությամբ, իսկ միջմարզային և միջպետական երթուղիներում որոշվում է վաճառված տոմսերի քանակով:

Առանձին քաղաքացիներին, կազմակերպություններին աբոնենտային ամսական տոմսեր վաճառելու դեպքում՝ փոխադրված ուղևորների թվաքանակը որոշվում է ամսական 50 երթ հաշվարկով:

Կազմակերպությունների աշխատողներին անվճար տեղափոխելու դեպքում փոխադրված ուղևորների թվաքանակը որոշում են այն գրանցումների հիման վրա, որոնք կատարվում են ավտոբուսների ուղեգրերում` յուրաքանչյուր երթով փոխադրված ուղևորների թվաքանակը գումարելու միջոցով:

Թեթև մարդատար տաքսիներով փոխադրված ուղևորների թվաքանակը որոշվում է հաշվարկային ուղևորաշրջանառությունը ներքաղաքային փոխադրումների միջին հեռավորության վրա բաժանելու միջոցով: Երևան քաղաքում ներքաղաքային ուղևորափոխադրումների դեպքում հաշվարկի համար որպես հիմք ընդունվում է 8 կմ-ը:

51. Ուղևորաշրջանառություն-ընդամենը (ուղևոր-կիլոմետր) (տող 350, սյունակ 1) ցուցանիշը որոշվում է առանձին երթերի ժամանակ փոխադրված ուղևորների թվաքանակը (ուղևոր) բազմապատկելով փոխադրման հեռավորությամբ և գումարելով ստացված արդյունքները:

Թեթև մարդատար տաքսիների ուղևորաշրջանառությունը (տող 350, սյունակ 2) որոշվում է ներքաղաքային փոխադրումների դեպքում ավտոմեքենաների կատարած վճարովի վազքերը կրկնապատկելով, իսկ ներմարզային, միջմարզային և միջպետական հաղորդակցության ուղևորաշրջանառությունը որոշվում է տեղափոխված ուղևորների թվաքանակի և տվյալ փոխադրման հեռավորության արտադրյալով:

Ավտոմեքենաների վազքը - ընդամենը (տող 360) առանձնացվում է ըստ վառելիքի տեսակների` բենզինով (տող 361), դիզելային վառելանյութով (տող 362), նավթային հեղուկացված գազով (տող 363), բնական սեղմված գազով (տող 364), դիզելային վառելանյութով և բնական գազով (գազադիզելային) (տող 365): Ընդամենը ավտոմեքենաների վազքը (տող 360) պետք է հավասար լինի 361-365 տողերի գումարին:

52. Ավտոմեքենաների շահագործումից ստացված հասույթը (տող 410) ցուցանիշը ներկայացնում է ավտոմեքենաների շահագործումից ստացված ընդհանուր հասույթը և ցույց է տրվում առանց ավելացված արժեքի հարկի: Հաշվետվության մեջ հասույթները լրացվում են հաշվեգրման սկզբունքով: Այս ցուցանիշը լրացվում է բոլոր սուբյեկտների կողմից, որոնց ավտոտրանսպորտը շահագործվել է առևտրային հիմունքներով (այսինքն՝ վճարովի):

53. Բեռնափոխադրումներից ստացված հասույթը (տող 410, սյունակ 1) ցուցանիշը լրացնում են ոչ միայն ավտոմոբիլային տրանսպորտի ոլորտի սուբյեկտները, որոնց համար առևտրային հիմունքներով բեռնափոխադրումները համարվում է գործունեության հիմնական տեսակ, այլ նաև տնտեսության մյուս ճյուղերի սուբյեկտները, որոնց բեռնատար ավտոմեքենաներն իրենց սեփական կարիքների սպասարկման հետ մեկտեղ իրականացնում են այլ սուբյեկտների կամ քաղաքացիների համար վճարովի բեռնափոխադրումներ:

54. Բեռնափոխադրումներից ստացված հասույթի մեջ չեն ներառվում բեռնման և բեռնաթափման աշխատանքներից, առևտրային և առաքիչ գործառնություններից, պահեստների շահագործումից և բեռնափոխադրումների հետ կապված այլ ծառայություններից ստացված հասույթները:

55. Ուղևորատար ավտոբուսների (ներառյալ միկրոավտոբուսներ) հասույթի (տող 410, սյունակ 2) մեջ ներառվում են երթուղային ավտոբուսների, միկրոավտոբուսների և պատվերով աշխատող ավտոբուսների շահագործումից ստացված հասույթները՝ վաճառված տոմսերից գոյացած փաստացի հասույթը, պատվերով աշխատող ավտոբուսներից ստացված հասույթները:

56. Ուղևորատար թեթև մարդատար ավտոմեքենաների շահագործումից ստացված հասույթի (տող 410, սյունակ 3) մեջ ներառվոմ են թեթև մարդատար տաքսիների և ծառայողական ավտոմեքենաների շահագործումից ստացված հասույթները:

57. Այլ սուբյեկտներին, ֆիզիկական անձանց վարձակալության իրավունքով տրված ավտոմեքենաների շահագործումից ստացված եկամուտները չեն ներառվում ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների հասույթի մեջ և դասվում են շահույթներին ու վնասներին: Վարձակալության տրված ավտոմեքենաների շահագործումից ստացված եկամուտներն ու ծախսերը ներառվում են վարձակալող սուբյեկտի հաշվետվության մեջ:

58. Ավտոմեքենաների շահագործման ծախսերը` (տող 420) ներառվում են բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների հետ կապված ավտոմեքենաների շահագործման ծախսերը հաշվետու ժամանակաշրջանում (նյութական ծախսեր, աշխատանքի վարձատրություն և դրան հավասարեցված այլ վճարումներ (ներառյալ՝ խթանող և փոխհատուցող վճարներ), պարտադիր սոցիալական ապահովագրական վճարներ, սոցիալական նպաստներ սուբյեկտի միջոցների հաշվին, հիմնական միջոցների ամորտիզացիոն մասհանումներ, ավտոմեքենաների ընթացիկ նորոգման և տեխսպասարկման հետ կապված ծախսեր և այլ ծախսեր: Վերջինս ցույց է տրվում առանց ավելացված արժեքի հարկի:

Բեռնափոխադրումների ծախսերի մեջ չեն ներառվում բեռնման և բեռնաթափման աշխատանքների, առաքիչ գործառնությունների, պահեստների շահագործման և բեռնափոխադրումների հետ կապված այլ ծախսերը:

59. Բեռնատար ավտոմեքենաներ, ավտոբուսներ, թեթև մարդատար և հատուկ ավտոմեքենաներ ունեցող սուբյեկտներում վարչատնտեսական և սպասարկող անձնակազմի պահպանման ծախսերը բաշխվում են բեռնատար, ուղևորատար և հատուկ ավտոմեքենաների պարկի միջև՝ սուբյեկտներում դրանց գտնվելու ավտոմեքենա-օրերի քանակին համապատասխան:

60. Տրանսպորտային գործունեությամբ զբաղվող անձնակազմի աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող աշխատողների թվաքանակը տարվա վերջի դրությամբ (տող 430) - լրացվում է սուբյեկտի տրանսպորտային գործունեության անձնակազմը, որին պատկանում են տրանսպորտային միջոցների սպասարկմամբ, ուղևորների տեղափոխմամբ զբաղվածները, ինչպես նաև ավտոմեքենաների վերանորոգման արհեստանոցների աշխատողները:

Աշխատողների թվաքանակը տարվա վերջի դրությամբ` կազմակերպության աշխատողների թվաքանակն է հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ, հաշվի առնելով այդ օրն աշխատանքի ընդունվածների և աշխատանքից ազատվածների թվաքանակների տարբերությունը:

61. Հաշվառման ենթակա են հաշվետու սուբյեկտների հաշվեկշռում առկա ոչ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհները, անկախ նրանից, թե տվյալ սուբյեկտը սեփական ավտոտրանսպորտ ունի, թե ոչ:

Ոչ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհները ֆիզիկական ու իրավաբանական անձանց սեփականությունն են և օգտագործվում են դրանց ներտնտեսական, տեխնոլոգիական, ծառայողական, անձնական, պարեկային և այլ կարիքների համար, և այդ ճանապարհներով երթևեկել կարող են միայն տնօրինողի թույլատրած տրանսպորտային միջոցներով:

62. Հաշվետվության մեջ ցույց է տրվում ավտոճանապարհների ընդհանուր երկարությունը, այդ թվում առանձնացնելով կապիտալ, թեթևացված և անցողիկ ճանապարհների երկարությունները:

Կապիտալը իր մեջ ներառում է ասֆալտբետոն, ցեմենտբետոն կամ երկաթբետոն (միաձույլ կամ հավաքովի) ծածկի հիմնական տիպերը` I-III ճանապարհի կարգերով:

Թեթևացված ճանապարհային պատվածքը իր մեջ ներառում է ծածկի հետևյալ տիպերը` ասֆալտբետոն, սալարկներ (կանոնավոր քարերից), որոնք օգտագործվում են III, IV և II երկփուլ շինարարության առաջին փուլում, ինչպես նաև իր մեջ ներառում է կապակցանյութերով մշակված խիճ, կոպիճ կամ ավազ` III և IV ճանապարհի կարգերով:

Անցողիկը իր մեջ ներառում է ծածկի հետևյալ տիպերը` խիճ, կոպիճ, կապակցանյութերով մշակված գրունտներ ու տեղական ոչ ամուր քարային նյութեր, ինչպես նաև սալարկներ (գետաքարերից ու ճեղքած քարերից), որոնք օգտագործվում են IV և III երկփուլ շինարարության առաջին փուլում:

63. Ճանապարհային պատվածքները կարող են բաղկացած լինել մեկ կամ մի քանի շերտերից: Բազմաշերտ պատվածքները բաղկացած են ծածկից, հիմքից և հիմքի լրացուցիչ շերտից` ցրտապաշտպան, ջերմամեկուսիչ, ցամաքեցնող ու հարթեցնող:

Ավտոմոբիլային ճանապարհների երկարությունը ցույց են տալիս կիլոմետրերով:

64. Ավտոճանապարհների ընդհանուր երկարության տվյալները հաշվետու տարվա սկզբին (ըստ բոլոր սյունակների) պետք է համապատասխանեն նախորդ տարվա վերջի տվյալներին: Տարբերության դեպքում՝ պետք է պարզաբանվեն պատճառները:

65. Հաշվետվության 6-րդ բաժինը լրացնում են սեփականության և այլ իրավունքներով տրանսպորտային միջոցներ շահագործող սուբյեկտները: Լրացվում է ինչպես սուբյեկտի հաշվեկշռում առկա սեփական ավտոմեքենաների, այնպես էլ այլ իրավունքներով շահագործվող ավտոմեքենաների օգտագործած վառելիքի քանակը (հազար լիտր) ըստ տեսակների (բենզին (տող 600), ոչ էթիլացված բենզին (տող 610), դիզելային վառելանյութ (տող 620), նավթային հեղուկացված գազ (տող 630), բնական սեղմված գազ (տող 640)):

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
12.11.2018, թիվ 65-Ն 01.03.2019, թիվ 19-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան