ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
17 դեկտեմբերի 2013 թ. ք. Երևան |
N 04-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 22-Ի ԹԻՎ 07-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 72-րդ հոդվածի 3-րդ մասի 21-րդ կետը, 200-րդ հոդվածի 3-րդ մասը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը որոշում է.
Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի 2009 թվականի մայիսի 22-ի «Դատական կարգադրիչների ծառայության հաստիքների քանակը և պաշտոնների անվանացանկը հաստատելու մասին» թիվ 07-Ն որոշման հավելվածում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները.
1. Հավելվածի 55-րդ կետի «Հաստիքների քանակը» սյունակի «27» թիվը փոխարինել «21» թվով.
2. Հավելվածի 56-րդ կետի «Հաստիքների քանակը» սյունակի «13» թիվը փոխարինել «12» թվով.
3. Հավելվածի 58-րդ կետի «Հաստիքների քանակը» սյունակի «12» թիվը փոխարինել «11» թվով.
2. Հավելվածի 59-րդ կետի «Հաստիքների քանակը» սյունակի «27» թիվը փոխարինել «21» թվով.
4. Հավելվածի «Ընդամենը» տողի «788» թիվը փոխարինել «774» թվով:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։
ՀՀ դատարանների նախագահների խորհրդի նախագահ |
Ա. Մկրտումյան |