ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հուլիսի 2013 թվականի N 754-Ա
ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի N 305-Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինության՝ Երևան քաղաքի Վարդաշեն 6-րդ փողոցի N 68ա հասցեում գտնվող հանրակացարանում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրել իրենց կողմից զբաղեցված բնակելի տարածքները` համաձայն հավելվածի, ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, հավասար բաժիններով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում սույն որոշման հավելվածում նշված անձանց հետ կնքել բնակելի տարածքների նվիրատվության պայմանագրեր՝ դրանցում նախատեսելով, որ գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման նվիրառու հանդիսացող բնակիչների կողմից:
3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված հանրակացարանի զբաղեցրած հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով անցնում է հանրակացարանի առանձին տարածքների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողներին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. հուլիսի 22 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2013 թվականի հուլիսի 10-ի N 735-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
Երեվան քաղաքի Վարդաշեն 6-րդ փողոցի 68ա հանրակացարաններում բնակվող տեղաբնակ բնակիչների կողմից զբաղեցՎած նվիրատվության ենթակա բնակելի տարածքների
Բնակության վայրը Բնակիչների ազգանունները, անունները, հայրանունները Անձնագրային տվյալները Հատկաց-ման տարեթիվը Զբաղեցրած բնակելի տարածքի մակերեսը(քառ. մետր) Զբաղեցրած բնակելի տարածքի սկզբնական արժեքը (դրամ) Սեփակա-նության տեսակը Բնակելի տարածքի պատկանե-լությունը քաղ. Երևան, Վարդաշեն, 6-րդ փող. 68ա հանրակա-ցարան, բն. 506 Թադևոսյան Գայանե Ռազմիկի Թադևոսյան Հրանտ Գարեգինի AM0277804 տրված 26.04.2011 թ. ,009-ի կողմից, ծնվ. 1994 թ. 1995 թ. 13.5 104460 ընդհանուր համատեղ սեփակա-նություն ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն քաղ. Երևան, Վարդաշեն, 6-րդ փող. 68ա հանրակա-ցարան, NN 519, 521 սենյակներ Թադևոսյան Ամալյա Սեդրակի AK 0448172 տրված 22.02.2010 թ., 009-ի կողմից 2005 թ. 26.82 207528 սեփակա-նության իրավունքով ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն քաղ. Երևան, Վարդաշեն, 6-րդ փող. 68ա հասցեի հանրակա-ցարան, NN 409, 411 սենյակներ Նիկողոսյան Ֆենյա Գառնիկի AH0435732 տրված 26.06.2007 թ., 005-ի կողմից 2008 թ. 26.5 205049.05 սեփակա-նության իրվունքով ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն
(հավելվածը փոփ. 17.10.13 N 1140-Ա )
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան