«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
3 դեկտեմբերի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 50913459
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏ
15 հոկտեմբերի 2013 թ. ք. Եղեգնաձոր |
N 83-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի ԹԻՎ 111-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասի, Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թ. մայիսի 6-ի թիվ ՆՀ-728 հրամանագրի 1.6-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թ. հուլիսի 7-ի թիվ 992-Ն որոշումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի 2011 թ. դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանի ենթակայության տակ գտնվող առողջապահական պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահական բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի ընտրության (նշանակման) մրցույթի կարգը հաստատելու մասին» թիվ 111-Ն որոշմամբ հաստատված հավելվածը 6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6.1-ին և 6.2-րդ կետերով.
«6.1. Մրցույթ անցկացնելու մասին հրամանը լիազոր մարմնի ղեկավարն ընդունում է տնօրենի թափուր պաշտոնն առաջանալու պահից ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում:
6.2. Մինչև սույն կարգին համապատասխան մրցույթի արդյունքներով պաշտոնի նշանակումը տնօրենի թափուր պաշտոնը ժամանակավորապես կարող է զբաղեցնել միայն այն անձը, ով բավարարում է սույն կարգով և այլ իրավական ակտերով տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթի հավակնորդներին ներկայացվող պահանջները:»:
Է. Ղազարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|