Գլխավոր տեղեկություն
Համար
N 1312-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.12.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.12.11/65(1005).1 Հոդ.1146.3
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.11.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.12.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.12.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 նոյեմբերի 2013 թվականի N 1312-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 1142-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասով և Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին Չիկագոյի կոնվենցիայի N 17 («Անվտանգություն») հավելվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում անցագրային և ներօբյեկտային վերահսկողության կարգը հաստատելու մասին» N 1142-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) որոշման N 1 հավելվածում`

ա. 3-րդ կետի երկրորդ պարբերության մեջ «մուտքը վերահսկելու համար» բառերը փոխարինել «շարժի վերահսկողության համար:» բառերով,

բ. 10-րդ կետը «Պարսպապատի երկարությամբ» բառերից հետո լրացնել «օդանավակայանի պարիսպներին դրսից հարող տարածքներում առնվազն երեք մետրի չափով» բառերով,

գ. 17-րդ կետը «զննման» բառից հետո լրացնել «համար նախատեսված» բառերով,

դ. 22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«22. Օդանավակայանների վերահսկելի գոտիների մուտքի անցագրերը պարունակում են հետևյալ տվյալները`

1) անձանց մշտական և ժամանակավոր անցագրերի վրա`

ա. անցագիր հատկացնող կազմակերպության անվանումը,

բ. օդանավակայանի եռանիշ ծածկագիրը,

գ. անցագիր կրող անձի լուսանկարը,

դ. անցագիր կրող անձին թույլատրվող մուտքի գոտիների ծածկագիրը,

ե. անցագիր կրող անձի ազգանունը, անունը,

զ. անցագիր կրող անձի պաշտոնը և կազմակերպության անվանումը,

է. անցագրի գործողության ժամկետը,

ը. անցագրի համարը.

 2) տրանսպորտային միջոցների անցագրերի վրա`

ա. տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշի տվյալները,

բ. կազմակերպության անվանումը, որին պատկանում է կամ որի կողմից շահագործվում է տրանսպորտային միջոցը,

գ. օդանավակայանի եռանիշ ծածկագիրը,

դ. տրանսպորտային միջոցի վարորդի (վարորդների) անունը, ազգանունը և հայրանունը,

ե. թույլատրվող մուտքի գոտիների ծածկագիրը կամ անվանումը,

զ. անցագրի գործողության ժամկետը:»,

ե. 23-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«23. Հայաստանի Հանրապետության օդանավակայանների վերահսկելի գոտիներ մուտքի իրավունք տվող անձանց և տրանսպորտային միջոցների անցագրերի ձևանմուշների նկարագիրը և անցագրեր տալու մասին հայտի ձևերը սահմանված են սույն որոշման N 3 հավելվածով:»,

զ. 24-րդ կետից հետո հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 24.1-ին կետով.

«24.1. Հայաստանի Հանրապետության օդանավակայանների վերահսկելի գոտիներ մուտքի իրավունք տվող անձանց և տրանսպորտային միջոցների անցագրերը պատրաստվում են պլաստիկ քարտերով: Պլաստիկ քարտերից պատրաստվող անցագրերը պետք է ունենան անցագրի տվյալների տեղեկատվությունը պարունակող էլեկտրոնային կրիչներ կամ մագնիսական դաշտ:»,

է. 25-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«25. Անցագրերը պատրաստվում և տրվում են օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունների անցագրային բաժինների կողմից` անցագիր ստանալու համար դիմող կազմակերպության կողմից սույն որոշման N 3 հավելվածով սահմանված ձևերի հայտերի հիման վրա: Հայտերին կից ներկայացվում են անցագիր ստացող անձի մեկ լուսանկար, անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը:»,

ը. 27.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«27.1. Օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունների անցագրային բաժիններում պետք է ստեղծվեն բոլոր տեսակի անցագրերի և անցագիր ստացած անձանց տվյալների պաշտպանված համակարգչային բազաներ, ինչպես նաև պետք է վարեն անցագրերի տրամադրման մատյաններ:»,

թ. 28-րդ կետում «Կորած անցագրերի փոխարեն կարող են տրվել դրանց կրկնօրինակները» բառերը փոխարինել «Անցագրերի կորստի դեպքում կորած անցագրերի հաշվառման նպատակով դրանց վերաբերյալ համակարգչային բազայում և համապատասխան մատյաններում կատարվում են գրանցումներ` մուտքագրելով կորած անցագրի տվյալները: Կորած կամ սույն կարգի 22-րդ կետում նշված տվյալներից որևէ մեկի անընթեռնելիության դեպքում (այսուհետ` վնասված անցագիր) անցագրերի փոխարեն տրամադրվում են նոր անցագրեր: Կորած կամ վնասված անցագրերի կրկնօրինակներ չեն տրամադրվում:» բառերով,

ժ. 56-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Կորած կամ վնասված թռիչքային անցագրերի փոխարեն տրամադրվում են նոր անցագրեր: Կորած կամ վնասված անցագրերի կրկնօրինակներ չեն տրամադրվում:».

2) որոշման N 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. դեկտեմբերի 2
Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2013 թվականի

նոյեմբերի 28-ի N 1312-Ն որոշման

 

 

«Հավելված N 3

 ՀՀ կառավարության 2005 թվականի

 հուլիսի 21-ի N 1142-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ԱՆՑԱԳՐԵՐԻ ՁԵՎԱՆՄՈՒՇՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ԵՎ ԱՆՑԱԳՐԵՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԻ ՁԵՎԵՐԸ

 

Ձև N 1

ՄՇՏԱԿԱՆ ԱՆՑԱԳԻՐ N ________________

Կազմակերպության անվանումը ___________________________

 

Օդանավակայանի եռանիշ ծածկագիրը _____________________

 

Անցագիրը կրող անձի

ազգանունը, անունը ____________________________________

 

Անցագիր կրող անձի պաշտոնը

և կազմակերպության անվանումը __________________________

 

Անցագիր կրող անձին

թույլատրվող մուտքի գոտիների ծածկագիրը __________________

 

Անցագրի գործողության ժամկետը__________________________

 

Անցագրի համարը _______

 

 

1. Անցագրի չափսերը՝ 8,5 x 6,5 սմ,
2. Լուսանկարի չափսերը՝ 3 x 4 սմ:

 

Անցագիր
կրող անձի
լուսանկարը

 

Ձև N 2

 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆՑԱԳԻՐ N _______

 

Կազմակերպության անվանումը ___________________________

 

Օդանավակայանի եռանիշ ծածկագիրը _____________________

 

Անցագիրը կրող անձի

ազգանունը, անունը ____________________________________

 

Անցագիր կրող անձի պաշտոնը

և կազմակերպության անվանումը __________________________

 

Անցագիր կրող անձին

թույլատրվող մուտքի գոտիների ծածկագիրը __________________

 

Անցագրի գործողության ժամկետը__________________________

 

Անցագրի համարը _______

 

 

1. Անցագրի չափսերը՝ 8,5 x 6,5 սմ,
2. Լուսանկարի չափսերը՝ 3 x 4 սմ:

 

Անցագիր
կրող անձի
լուսանկարը

 

 

Ձև N 3

ՄԵԿԱՆԳԱՄՅԱ ԱՆՑԱԳԻՐ N __________________

 

_____ __________________ 20  թ. ժամը` ___________

 

 _______________________________________________________

(այցելուի անունը, հայրանունը, ազգանունը)

 

Թույլատրվող մուտքի գոտիների ծածկագիրը կամ անվանումը

 

 __________________________________________________________________

 (ծառայությունը, հարկը, սենյակը)

Ում մոտ _________________________________________________________________

(ծառայությունը/կազմակերպությունը, պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը)

Հիմք ________________________________________________________

(անձը հաստատող փաստաթուղթը)

__ _____________ 20  թ. ________________________________________

 

Անցագիրը հատկացնող կազմակերպության կնիքը.

Պաշտպանիչ հոլոգրաֆիկ նշանը:

 

Ձև N 4

 

Հ Ա Յ Տ

 

ԱՆՑԱԳԻՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

____________________________________________________________

(օդանավակայանը/կառավարիչը, անվանումը, պաշտոնատար անձը)

 

Խնդրում եմ հատկացնել _____________________________________ անցագիր

(անցագրի տեսակը)

_____________________________________________________________

 (կազմակերպության անվանումը)

 

հետևյալ աշխատողներին`

 

NN
ը/կ

Անունը, հայրանունը,
ազգանունը

Կազմակերպության անվանումը,
ծառայությունը (բաժինը), անհրաժեշտ
գոտին

Անցագրի
ժամկետը

1.

     

2.

     

3.

     

4.

     

5.

     

6.

     

7.

     

8.

     

9.

     

10.

     

Դիմող _______________________________________________________

 

(կազմակերպության անվանումը, ղեկավարի պաշտոնը)

 

 ___ _______________ 20  թ. _____________________________________
 

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

 Ձև N 5

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ԱՆՑԱԳԻՐ N __________

Տրանսպորտային միջոցը ______________________________________________________________

(հաշվառման համարանիշի տվյալները)

 

Կազմակերպության անվանումը, որին պատկանում է կամ որի կողմից շահագործվում է

 տրանսպորտային միջոցը_______________________________________________________________

 

Օդանավակայանի եռանիշ ծածկագիրը _____________________________________________________

 

Տրանսպորտային միջոցի վարորդի անունը, հայրանունը և ազգանունը_________________________

 

___________________________________________________________________________________

 

Թույլատրվող մուտքի գոտիների ծածկագիրը կամ անվանումը_________________________________

 

Անցագրի գործողության ժամկետը` _____ __________________ 20  թ.

 

Ձև N 6

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՄԵԿԱՆԳԱՄՅԱ ԱՆՑԱԳԻՐ N __________

 

Տրանսպորտային միջոցը ________________________________________________________

(հաշվառման համարանիշի տվյալները)

Օդանավակայանի եռանիշ ծածկագիրը ____________________________________________

 

 

Տրանսպորտային միջոցի վարորդի անունը, հայրանունը և ազգանունը _____________________

 

___________________________________________________________________________

 

Թույլատրվող մուտքի գոտիների ծածկագիրը կամ անվանումը ____________________________

 

Անցագրի գործողության ժամկետը` _____ __________________ 20  թ.

 

Ձև N 7

 

ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՆՑԱԳԻՐ N ________

 

Տրանսպորտային միջոցը __________________________________________________________

(հաշվառման համարանիշի տվյալները)

Նյութական արժեքի անվանումը _____________________________________________________

 (քաշը, քանակը, տեսակը)

Նյութական արժեքը բաց թողնող անձը _______________________________________________

 (ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

Անցագրի գործողության ժամկետը` _____ __________________ 20  թ.

 

Ձև N 8

 

ՕԴԱՆԱՎԵՐԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ԹՌԻՉՔԱՅԻՆ

 ԱՆՑԱԳԻՐ

 

Դիմային կողմ

Երկրի անվանումը
Անցագիր հատկացնող լիազոր մարմինը

Անցագիր
կրող անձի
լուսանկարը

ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՆԴԱՄԻ
ԹՌԻՉՔԱՅԻՆ ԱՆՑԱԳԻՐ

Ազգանունը _________ Անունը _____________

Կազմակերպության
անվանումը_____________________________

Անցագրի
համարը __________ Պաշտոնը _____________

Վավերականության
ժամկետը _______

 

--------------------------------------------------
(անցագիրը կրող անձի ստորագրությունը)

  

Դարձերեսային կողմ

 

Երկրի անվանումը

Անցագիր հատկացնող լիազոր մարմինը

Անցագիր կրողն իրավունք ունի մուտք գործելու (ժամանման երկիրը և փաստաթուղթը տվող երկիրը)՝ ներկայացնելով վավերական փաստաթղթեր (անձնագիրը և միջազգային չվերթի գլխավոր հայտարարագիրը):
___________________________________________________________________________

Տրված է ___________________________

(վայրը և ամսաթիվը)

Անցագիր հատկացնող լիազոր մարմնի
պատասխանատու պաշտոնյա______________________
         

(ստորագրությունը)

 _________________________________________________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը)

Մագնիսական շերտի տվյալների ընթեռնելի գոտի
(չի լրացվում, եթե անցագիրը նախատեսված չէ մեքենայով ընթերցելու համար)

»: 

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան