Basic information
Number
N 2167-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (21.02.2003-01.07.2020)
Status
Չի գործում
Source
ՀՀՊՏ 2003.02.20/10(245) Հոդ.162
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
03.10.2002
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
22.01.2003
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
28.01.2003
Effective date
21.02.2003
Interrupt date
01.07.2020

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
28 հունվարի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

3 հոկտեմբերի 2002 թվականի N 2167-Ն

ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել հարկային ծառայության պաշտոնում նշանակվելու համար անհրաժեշտ մասնագիտությունների ցանկը՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. հունվարի 22
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2002 թվականի
հոկտեմբերի 3-ի N 2167-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

Տնտեսագիտություն և հարակից մասնագիտություններ

 

Իրավագիտություն

 

Կառավարում և հարակից մասնագիտություններ

 

Միջազգային հարաբերություններ

 

Տեղեկատվական համակարգեր և հարակից մասնագիտություններ

 

Մաթեմատիկա

 

Ճարտարագիտություն

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Change History
Changing Act Corresponding incorporation
25.06.2020, N 1073-Ն 01.07.2020, N 2167-Ն
Changed acts
Changing Act Corresponding incorporation