Գլխավոր տեղեկություն
Համար
N 1324-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.12.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.12.11/65(1005).1 Հոդ.1143
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.11.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.12.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.12.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 նոյեմբերի 2013 թվականի N 1324-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 18-Ի N 48 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՎԱՐԿԱՅԻՆ ՔԱՐՏԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐՈՎ ՇՐՋԱՆԱՌՎՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 18-ի «Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների կատարման կարգը հաստատելու մասին» N 48 որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`

1) 5-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչ (այսուհետ` ԲԳԿ) են համարվում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսվող հատկացումների գծով տվյալ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ելքերի գերատեսչական կառուցվածքում նշված պետական մարմինները և (կամ) պետական հիմնարկները` իրենց գծով սահմանված հատկացումների մասով, իսկ համայնքի բյուջեով նախատեսվող հատկացումների գծով` համայնքի ղեկավարը:».

2) 41-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«41. ԲՍԿ-ները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստանձնած պարտավորությունների դիմաց վճարումներն իրականացնում են անկանխիկ` փոխանցման եղանակով, կանխիկ դրամով և բանկային վճարային քարտերի միջոցով: Անկանխիկ վճարումներն իրականացվում են սույն կարգի համաձայն` գանձապետական հաշիվներից միջոցների ելքագրման միջոցով: Կանխիկ դրամով վճարումներ կարող են իրականացվել բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման միայն հետևյալ հոդվածներով`

ա) նպաստներ,

բ) այլ անհատույց հատկացումներ ֆիզիկական անձանց` բացառությամբ իրավաբանական անձանց միջոցով նշված գումարների հատկացման դեպքերի:».

3) 41-րդ կետից հետո կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 41.1-ին կետով.

«41.1. Բանկային վճարային քարտերով կարող են վճարումներ իրականացվել բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման միայն հետևյալ հոդվածներով`

ա) աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ,

բ) գործուղման և ծառայողական շրջագայությունների ծախսեր,

գ) կրթաթոշակներ:».

4) 42-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«42. ԲԳԿ-ների կողմից կանխիկ ձևով կատարվող առանձին ծախսերի և (կամ) վարկային քարտային հաշիվներով շրջանառվող միջոցների տարեկան չափաքանակները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Վարկային քարտային հաշիվներով միջոցների շրջանառման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են նախարարության ու առևտրային բանկերի միջև կնքված պայմանագրերով:»:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից՝ Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին վարկային քարտային հաշիվներով շրջանառվող միջոցների չափաքանակները՝ համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. դեկտեմբերի 4

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2013 թվականի

նոյեմբերի 28-ի N 1324-Ն որոշման

 

Չ Ա Փ Ա Ք Ա Ն Ա Կ Ն Ե Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՎԱՐԿԱՅԻՆ ՔԱՐՏԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐՈՎ ՇՐՋԱՆԱՌՎՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ

 

Բաժինը

Խումբը

Դասը

Ծրագիրը

Նախարարությունը, գերատեսչությունը

Հոդվածը

Գումարը (դրամ)

01

Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ

 

01

Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում, ֆինանսական և հարկաբյուջետային հարաբերություններ, արտաքին հարաբերություններ

   

01

Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում

     

04

Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում (նախարարների աշխատակազմերի մասով)

       

ՀՀ ֆինանսների նախարարություն

   
         

4237. Ներկայացուցչական ծախսեր

497710

         

 Ընդամենը

497710

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան