Գլխավոր տեղեկություն
Համար
N 1480-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.01.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.12.27/71(1011).1 Հոդ.1178.8
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.12.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.12.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.01.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 դեկտեմբերի 2013 թվականի N 1480-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N 844 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 59-րդ հոդվածի 2-րդ կետին, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23.1-ին հոդվածի 3-րդ կետին և 28-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 22-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեության որոշ տեսակների լիցենզավորման կարգերը հաստատելու մասին» N 844 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված` մաքսային և ազատ մաքսային պահեստներում ապրանքների պահպանության գործունեության լիցենզավորման կարգի՝

ա. 3-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեն» բառերը փոխարինել «վերադաս մաքսային մարմինը» բառերով,

բ. 8-րդ կետի «է» և «թ» ենթակետերն ուժը կորցրած ճանաչել.

2) 1-ին կետի «բ» ենթակետով հաստատված` մաքսային փոխադրողի գործունեության լիցենզավորման կարգի՝

ա. 3-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեն» բառերը փոխարինել «վերադաս մաքսային մարմինը» բառերով,

բ. 5-րդ կետի «ե» և «զ» ենթակետերն ուժը կորցրած ճանաչել.

3) 1-ին կետի «զ» ենթակետով հաստատված` անմաքս առևտրի խանութներում մաքսային հսկողության ներքո ապրանքների իրացման գործունեության լիցենզավորման կարգի՝

ա. 3-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեն» բառերը փոխարինել «վերադաս մաքսային մարմինը» բառերով,

բ. 14-րդ կետի 8-րդ և 10-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել.

4) 1-ին կետի «ժբ» ենթակետով հաստատված` մաքսային հսկողության տարածքի կազմակերպման գործունեության լիցենզավորման կարգի 12-րդ կետի 7-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. դեկտեմբերի 27

Երևան