Գլխավոր տեղեկություն
Համար
N 1275-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (01.01.2014-22.11.2014)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.11.25/58(724) Հոդ.1287
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.10.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.11.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.12.2009
Ուժը կորցնելու ամսաթիվ
28.01.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 հոկտեմբերի 2009 թվականի N 1275-Ն

 

ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱՆԵՐԻ, ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԵՎ ԿԱԲԻՆԵՏՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 1662-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ, 13-րդ և 15-րդ հոդվածների պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ստոմատոլոգիական պոլիկլինիկաների, կաբինետների և կենտրոնների գործունեության համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` լիցենզավորված բուժհաստատությունները, որոնք միաժամանակ իրականացնում են թերապևտիկ ստոմատոլոգիական, վիրաբուժական ստոմատոլոգիական, օրթոպեդիկ ստոմատոլոգիական, օրթոդոնտիկ ստոմատոլոգիական, ռենտգենաբանական, ատամնատեխնիկական բժշկական օգնության և սպասարկման տեսակները, համարվում են ստոմատոլոգիական պոլիկլինիկաներ: Մնացած բոլոր դեպքերում դրանք համարվում են ստոմատոլոգիական կաբինետներ:

3. Ստոմատոլոգիական կենտրոն է համարվում այն ստոմատոլոգիական պոլիկլինիկան, որը նաև ուսումնական հաստատության կլինիկական ամբիոն է:

4. Սահմանել, որ սույն որոշման հավելվածի I, II, III, IV, V, VIII բաժիններով սահմանված տեխնիկական և որակավորման պահանջներն ու պայմանները կիրառվում են ինչպես մեծահասակների, այնպես էլ մանկական ստոմատոլոգիական բժշկական օգնության և սպասարկման տեսակների իրականացման համար` որպես առանձին կաբինետների տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներ ու պայմաններ:

5. Սույն որոշման հավելվածի V բաժնի պահանջներն ու պայմանները կարող են իրականացվել նաև այլ լիցենզավորված բուժհաստատությունների հետ կնքված համապատասխան պայմանագրերով, իսկ VI և VII բաժինների տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմաններն իրականացվում են ստոմատոլոգիական բժշկական օգնաթյուն և սպասարկում իրականացնող յուրաքանչյուր բժշկական կազմակերպությունում:

6. Առանձին ատամնատեխնիկական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող լիցենզավորված անձանց գործունեության իրականացման ժամանակ սույն որոշման հավելվածի VI և VII բաժինների տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները չեն կիրառվում:

7. Ռենտգենաբանական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու համար անհրաժեշտ է գեներացնող ճառագայթման աղբյուրների օգտագործման լիցենզիայի առկայությունը, իսկ արտաքին մակերեսից մեկ մետր հեռավորության վրա իոնացնող ճառագայթման կլանված դոզայի 0.25 mGy/h հզորությունից փոքր կամ հավասար հզորությամբ ստոմատոլոգիական ռենտգենյան սարքերի համար` իոնացնող ճառագայթման աղբյուրի պետական գրանցման մասին տեղեկանքի պատճենը` տրված ատոմային էներգիայի օգտագործման բնագավառը կարգավորող մարմնի կողմից:

(7-րդ կետը խմբ. 31.10.13 N 1197-Ն)

8. Նորագույն (թվային կամ այլ նորագույն տեխնոլոգիաներով ստեղծված սարքավորումներ, որոնք իրենց տեխնիկական բնութագրի (անձնագրի) համաձայն կարող են տեղադրվել ստոմատոլոգիական կաբինետներում) ռենտգեն սարքեր օգտագործելու դեպքում, հայտատուի կողմից համապատասխան փաստաթղթեր ներկայացվելու դեպքում թույլատրվում է ռենտգեն սարքը տեղադրել ստոմատոլոգիական կաբինետում: Այս դեպքում չեն ներկայացվում սույն որոշման հավելվածի VI բաժնի տեխնիկական որակավորման պահանջները:

9. Ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող լիցենզավորված անձինք պետք է ունենան նաև բժշկի սենյակ (հանգստի սենյակ), սպասասրահ և սանհանգույց, իսկ տարածքները պետք է համապատասխանեն սահմանված սանիտարական կանոնների և նորմերի պահանջներին:

10. Ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող լիցենզավորված անձինք ախտահանումը պետք է իրականացնեն սահմանված սանիտարական կանոնների և նորմերի պահանջներին համապատասխան:

11. Խառն ընդհանուր ստոմատոլոգիական բժշկական օգնության և սպասարկման տեսակը ներառում է թերապևտիկ ստոմատոլոգիական և վիրաբուժական ստոմատոլոգիական բժշկական օգնության և սպասակման տեսակները:

12. Այն ստոմատոլոգիական կազմակերպությունները, որոնք կիրառում են իմպլանտալոգիական մեթոդ, պետք է համապատասխան լիցենզավորող մարմին ներկայացված այլ փաստաթղթերի հետ միասին` հայտին կից ներկայացնեն իմպլանտալոգիական մեթոդի կիրառման համար անհրաժեշտ լրացուցիչ սարքավորումներով հագեցվածության մասին տեղեկանք, ինչպես նաև իմպլանտալոգիական մեթոդը կիրառելու համար վերապատրաստման առկայության վերաբերյալ փաստաթղթեր: Իմպլանտալոգիական մեթոդ կարող են կիրառել այն ստոմատոլոգիական կաբինետները, որոնք սահմանված կարգով ստացել են վիրաբուժական և օրթոպեդիկ ստոմատոլոգիական գործունեություն իրականացնելու լիցենզիա:

13. Հայտատուն պետք է համապատասխան լիցենզավորող մարմին ներկայացնի բուժքույրերի թվի մասին տեղեկանք` հիմք ընդունելով այն, որ յուրաքանչյուր բժշկի գործունեության ծավալման համար անհրաժեշտ է մեկ բուժքույր: Առանձին դեպքերում մեկ բուժքույրն իր աշխատաժամերի հաշվին կարող է աշխատել երկու բժշկի հետ:

14. Կրտսեր բուժաշխատողների բացակայության դեպքում հայտատուն պետք է ներկայացնի կրտսեր բուժաշխատողի պարտականությունները միջին բուժաշխատողի կողմից կատարվելու մասին տեղեկանք:

15. Յուրաքանչյուր ստոմատոլոգիական պոլիկլինիկա, կենտրոն կամ ստոմատոլոգիական կաբինետ իրականացնում է հիվանդի հաշվառում (բժշկական քարտերի միջոցով) և բժշկական վիճակագրության վարում՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից սահմանված կարգով: Ստոմատոլոգիական պոլիկլինիկաները, կենտրոնները և ստոմատոլոգիական կաբինետները Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն են ներկայացնում տարեկան վիճակագրական հաշվետվություններ:

16. Ստոմատոլոգիական կենտրոնները և պոլիկլինիկաները ղեկավարում է մասնագիտությամբ բժիշկ-ստոմատոլոգը, որն ունի համապատասխան առողջապահության կազմակերպչի որակավորում կամ 5 տարվա մասնագիտական ստաժ:

17. Ստոմատոլոգիական կաբինետը ղեկավարում է բժիշկ-ստոմատոլոգը, որն ունի համապատասխան որակավորում: Եթե կազմակերպության ղեկավարը չունի համապատասխան որակավորում, ապա պետք է ունենա համապատասխան ստոմատոլոգիական բժշկական որակավորում ունեցող` բուժական գծով տեղակալ:

18. Ստոմատոլոգիական պոլիկլինիկան, կենտրոնը կամ ստոմատոլոգիական կաբինետը պետք է ունենան անհետաձգելի բժշկական օգնության դեղամիջոցներ և նյութեր, որոնց ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը:

19. Ստոմատոլոգիական պոլիկլինիկաների, կենտրոնների կամ ստոմատոլոգիական կաբինետների բժշկական սարքերը և գործիքները պետք է ունենան «Հայաստանի Հանրապետությունում չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված փաստաթուղթ: Ստոմատոլոգիական պոլիկլինիկաների, կենտրոնների կամ ստոմատոլոգիական կաբինետների սարքավորումները և գործիքները պետք է լինեն գործարանային արտադրության, տեխնիկապես անթերի:

20. Ստոմատոլոգիական կենտրոններում տեղակայված բժշկական կլինիկական ամբիոնը պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված կրթական գործընթացի համար անհրաժեշտ տեխնիկական պահանջներին ու պայմաններին, որոնք սահմանված են լիցենզավորման կարգերով:

21. Ստոմատոլոգիական պոլիկլինիկան կարող է լինել մեկ կրթական կազմակերպության կլինիկական բազա և պետք է ապահովված լինի իրավական ակտերով նախատեսված կրթական գործընթացի համար անհրաժեշտ տեխնիկական պահանջներով ու պայմաններով:

22. Ստոմատոլոգիական պոլիկլինիկաների, կենտրոնների կամ ստոմատոլոգիական կաբինետների մուտքերի տեսանելի մասում պետք է փակցված լինի «Ստոմատոլոգիական պոլիկլինիկա» կամ «Ստոմատոլոգիական կենտրոն» կամ «Ստոմատոլոգիական կաբինետ» ցուցանակ:

23. Ստոմատոլոգիական պոլիկլինիկաների, կենտրոնների կամ ստոմատոլոգիական կաբինետների տեսանելի մասում պետք է փակցված լինի ցուցանակ` անվանման, լիցենզիայի և աշխատանքային ժամերի նշմամբ:

24. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 17-ի «Ստոմատոլոգիական պոլիկլինիկաների ու կաբինետների գործունեության համար անհրաժեշտ տեխնիկական և որակավորման պահանջներն ու պայմանները հաստատելու մասին» N 1662-Ն որոշումը:

25. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2009 թ. նոյեմբերի 16

Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2009 թվականի
հոկտեմբերի 29-ի N 1275-Ն որոշման

 

ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱՆԵՐԻ, ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԵՎ ԿԱԲԻՆԵՏՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

I. ԹԵՐԱՊԵՎՏԻԿ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԱԲԻՆԵՏ

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

 

1. Ունիվերսալ բոռմեքենա

2. Ստոմատոլոգիական բազկաթոռ` էլեկտրամեխանիկական

3. Ծայրակալներ` բոռմեքենայի համար (անկյունային և ուղիղ)

4. Ախտահանման սարք` գլասսպերլենային

5. Ատամնաքարերի հեռացման սարք

6. Էնդոդոնթիայի գործիքների հավաքածու

7. Ստոմատոլոգիական գործիքների հավաքածու

8. Բոռերի հավաքածու

9. Գործիքներ` ատամնանստվածքների հեռացման համար (հավաքածու)

10. Պարոդոնտոլոգիական գործիքների հավաքածու

11. Ստոմատոլոգիական դիաթերմոկոագուլյատոր

12. Բակտերիոցիդ լամպ

13. Նեգատոսկոպ` ստոմատոլոգիական

14. Էլեկտրադոնտոմետր

15. Ապեքս-լոկատոր

16. Լուսապոլիմերիզացնող լամպ

 

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Բժիշկ` համապատասխան հետդիպլոմային մասնագիտացմամբ և վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստմամբ

2. Միջին բուժաշխատող

3. Կրտսեր բուժաշխատող

 

II. ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԱԲԻՆԵՏ

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

 

1. Ունիվերսալ բոռմեքենա

2. Ստոմատոլոգիական բազկաթոռ` էլեկտրամեխանիկական

3. Ատամների աքցանների հավաքածու (վերին և ստորին ծնոտների համար, էլևատորներ)

4. Բակտերիոցիդ լամպ

5. Նեգատոսկոպ` ստոմատոլոգիական

6. Ապակե տարա` վիրակապական նյութերի համար

7. Ախտահանման սարք` գլասսպերլենային

8. Վիրաբուժական ստոմատոլոգիական գործիքների հավաքածու

9. Ծայրակալներ` բոռմեքենայի համար (անկյունային և ուղիղ)

10. Ստոմատոլոգիական գործիքների հավաքածու

11. Ստերիլ սեղան

 

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Բժիշկ` համապատասխան մասնագիտացմամբ և վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստմամբ

2. Միջին բուժաշխատող

3. Կրտսեր բուժաշխատող

 

III. ԽԱՌՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԱԲԻՆԵՏ

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

 

1. Ունիվերսալ բոռմեքենա

2. Ստոմատոլոգիական բազկաթոռ` էլեկտրամեխանիկական

3. Ծայրակալներ` բոռմեքենայի համար (ուղիղ և անկյունային)

4. Ախտահանման սարք` գլասսպերլենային

5. Ատամների աքցանների հավաքածու (վերին և ստորին ծնոտների համար, էլևատորներ)

6. Բակտերիոցիդ լամպ

7. Նեգատոսկոպ` ստոմատոլոգիական

8. Ապակե տարա` վիրակապական նյութերի համար

9. Ստոմատոլոգիական գործիքների հավաքածու

10. Վիրաբուժական ստոմատոլոգիական գործիքների հավաքածու

11. Լուսապոլիմերիզացնող լամպ

12. Էնդոդոնթիայի գործիքների հավաքածու

13. Բոռերի հավաքածու

14. Գործիքներ` ատամնանստվածքների հեռացման համար (հավաքածու)

15. Պարոդոնտոլոգիական գործիքների հավաքածու

16. Ստոմատոլոգիական դիաթերմոկոագուլյատոր

17. Էլեկտրադոնտոմետր

18. Ապեքս-լոկատոր

19. Ատամնաքարերի հեռացման սարք

20. Ստերիլ սեղան

 

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Բժիշկ` համապատասխան մասնագիտացմամբ և վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստմամբ

2. Միջին բուժաշխատող

3. Կրտսեր բուժաշխատող

 

IV. ՕՐԹՈՊԵԴԻԿ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԱԲԻՆԵՏ

 ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

 

1. Ունիվերսալ բոռմեքենա

2. Ստոմատոլոգիական բազկաթոռ` էլեկտրամեխանիկական

3. Ծայրակալներ` բոռմեքենայի համար (ուղիղ և անկյունային)

4. Բոռերի հավաքածու

5. Զուգահեռաչափ (պարալելոմետր)

6. Սարք` մոմե շաբլոններին հարթություն տալու համար

7. Գործիք` ատամի արհեստական շապիկները հանելու համար

8. Արտիկուլյատոր

9. Կոռնցանգներ (տարբեր)

10. Կլորաշուրջ աքցան

11. Դրոշմագդալների հավաքածու

12. Մետաղյա ստոմատոլոգիական մուրճ

13. Մկրատ` վիրակապային նյութերով աշխատելու համար

14. Պսակային մկրատ` թեքված

15. Ուղիղ մկրատ` մետաղի համար

16. Ատամնատեխնիկական զնդան

17. Ստոմատոլոգիական գործիքների հավաքածու

18. Ռետինե թաս` գիպսի համար

19. Երկկողմանի ստոմատոլոգիական շպատել` ցեմենտի համար

20. Գիպս շաղախելու շպատել

21. Կտուցաձև աքցան` պսակների համար

22. Լեզվաբռնիչ` զսպանակաձև

 

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Բժիշկ` համապատասխան մասնագիտացմամբ և վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստմամբ

2. Միջին բուժաշխատող

3. Կրտսեր բուժաշխատող

 

V. ԱՏԱՄՆԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ

 

1. Հիմնական սենյակ

2. Գիպսային մոդելների ստացման, զոդման, պոլիմերացման, փայլեցման սենյակ

3. Մետաղաճենապակու սենյակ

4. Վակուումային վառարան` պլաստմասսային պոլիմերացման համար

5. Վակուումային վառարան` կերամիկայի թրծման համար

6. Գոլորշով ճարպահանող սարք

7. Ձուլարան

 

1. ՀԻՄՆԱԿԱՆ ՍԵՆՅԱԿ

 

1. Ատամնատեխնիկական սեղան

2. Ատամնատեխնիկական բոռմեքենա

3. Ատամնատեխնիկական գործիքների հավաքածու (մետաղով, կերամիկայով, պլաստմասսայով աշխատելու համար)

4. Օկլյուդատոր և արտիկուլյատոր

5. Սարք` օկլյուզիոն հարթություն ձևավորելու համար

6. Փոշեկուլ` մետաղյա տաշեղների համար

7. Օդափոխման համակարգի առկայություն

 

2. ԳԻՊՍԱՅԻՆ ՄՈԴԵԼՆԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ, ԶՈԴՄԱՆ, ՊՈԼԻՄԵՐԱՑՄԱՆ ՓԱՅԼԵՑՄԱՆ ՍԵՆՅԱԿ

 

1. Գիպսային մոդելների ստացման սեղաններ (3 անցքով)

2. Օդածծիչ

3. Զոդման սարքավորում

4. Կոմպրեսոր

5. Պոլիմերացման լոգարան

6. Հղկման սարք

7. Փայլեցման սարքավորումներ (շլիֆ-շարժիչ)

8. Աթոռ` աշխատանքային

9. Հագուստի պահարան

 

3. ՁՈՒԼԱՐԱՆ

 

1. Ձուլման սարքավորում

2. Մոմ հալեցնելու վառարան

3. Մուֆելային վառարան

4. Ձուլվածքն ավազով մաքրող սարք

5. Ատամնատեխնիկական բոռմեքենա

6. Ատամնատեխնիկական սեղան

7. Մուլտիվակուումային խառնիչ

8. Վիբրացիոն սեղան

9. Էլեկտրաշպատել

10. Ձուլող գործիքների հավաքածու

11. Էլեկտրախածագծման ապարատ

 

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

 

Ատամնատեխնիկ` համապատասխան մասնագիտացմամբ և որակավորմամբ

 

VI. ՌԵՆՏԳԵՆ ԿԱԲԻՆԵՏ

 

1. Ստոմատոլոգիական ռենտգեն սարքավորում

2. Պաշտպանիչ գոգնոց

3. Պաշտպանիչ թիկնոց

4. Պաշտպանիչ թիթեղ

5. Օրթոդոնտիկ ստոմատոլոգիական գործունեություն իրականացնելու համար օրթոպանտոմոգրաֆի պարտադիր առկայություն

6. Օդափոխման համակարգի առկայություն

 

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Բժիշկ-ստոմատոլոգ` համապատասխան ռենտգենաբանական վերապատրաստմամբ կամ ռենտգեն լաբորանտ` համապատասխան մասնագիտացմամբ և վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստմամբ

 

VII. ԱԽՏԱՀԱՆՄԱՆ ԿԱԲԻՆԵՏ

 

1. Ջրի թորման սարք կամ ձեռք բերված թորած ջուր

2. Տաք օդով չորացնող ապարատ

3. Ավտոկլավ

4. Բակտերիոցիդ լամպ

5. Ախտահանիչ նյութեր և հեղուկներ

 

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

 

Միջին բուժաշխատող` համապատասխան վերապատրաստմամբ

 

VIII. ՕՐԹՈԴՈՆՏԻԿ ԿԱԲԻՆԵՏ

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

 

1. Ունիվերսալ բոռմեքենա

2. Ստոմատոլոգիական բազկաթոռ` էլեկտրամեխանիկական

3. Ծայրակալներ` բոռմեքենայի համար (ուղիղ և անկյունային)

4. Լուսապոլիմերիզացնող լամպ

5. Տուրբինային ծայրակալ

6. Թքածծիչ

7. Օրթոդոնտիկ շինաներ

8. Գործիքների հավաքածու` անշարժ օրթոդոնտիկ տեխնիկայով աշխատելու համար

9. Գլխիկներ (ֆրեզներ)` ուղիղ ծայրակալի համար

10. Դրոշմների համար գդալների հավաքածու

11. Մկրատներ` թիթեղային պողպատի համար

 

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Բժիշկ-օրթոդոնտ` համապատասխան մասնագիտացմամբ և վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստմամբ

2. Միջին բուժաշխատող

3. Կրտսեր բուժաշխատող

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
26.01.2023, N 120-Ն 28.01.2023, N 1275-Ն
11.02.2021, N 149-Ն 22.02.2021, N 1275-Ն
30.10.2014, N 1202-Ն 22.11.2014, N 1275-Ն
31.10.2013, N 1197-Ն 01.01.2014, N 1275-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան