Գլխավոր տեղեկություն
Համար
N 258-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (07.11.2013-05.04.2014)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.04.06/21(393) Հոդ.409
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.02.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.03.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
17.03.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.04.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
17 մարտի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 փետրվարի 2005 թվականի N 258-Ն

ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԵՏԻՑ ԿԱՐԵՎՈՐ ՍԱՐՔԵՐԻ, ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ, 17-րդ հոդվածի 2-րդ և 43-րդ հոդվածի 2-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների համար անվտանգության տեսակետից կարևոր սարքերի, սարքավորումների, համակարգերի պատրաստման լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

բ) ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների համար անվտանգության տեսակետից կարևոր սարքերի, սարքավորումների, համակարգերի պատրաստման լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. մարտի 14
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2005 թվականի
փետրվարի 10-ի N 258-Ն որոշման

Կ Ա Ր Գ


ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԵՏԻՑ ԿԱՐԵՎՈՐ ՍԱՐՔԵՐԻ, ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ


I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով սահմանվում են ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների համար անվտանգության տեսակետից կարևոր սարքերի, սարքավորումների, համակարգերի պատրաստման լիցենզավորման հետ կապված հարաբերությունները` «Լիցենզավորման մասին» և «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջներին համապատասխան:

Սույն կարգի իմաստով «ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների անվտանգության տեսակետից կարևոր սարքեր, սարքավորումներ և համակարգեր» բառակապակցությունը նշանակում է ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների անվտանգության տեսակետից կարևոր, ինչպես նաև բնականոն շահագործման սարքեր, սարքավորումներ և համակարգեր, որոնց խափանումները խախտում են ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների բնականոն շահագործումը և կարող են առաջացնել նախագծային ու արտանախագծային վթարներ:

2. Ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների համար անվտանգության տեսակետից կարևոր սարքերի, սարքավորումների, համակարգերի պատրաստման լիցենզավորումն իրականացնում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառը կարգավորող մարմինը (այսուհետ` կարգավորող մարմին)` «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բարդ ընթացակարգով տրվող լիցենզիայի պայմաններին համապատասխան:

3. Ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների համար անվտանգության տեսակետից կարևոր սարքերի, սարքավորումների, համակարգերի պատրաստման լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու իրավունք ունեն իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը:

4. Ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների համար անվտանգության տեսակետից կարևոր սարքերի, սարքավորումների, համակարգերի պատրաստման լիցենզիան տրվում է 5 տարի ժամկետով:

Լիցենզիան չի կարող օգտագործման տրվել այլ անձանց, օտարվել կամ գրավադրվել:

4.1. Լիցենզիայի վերաձևակերպումը, լիցենզիայի գործողության կասեցումը, դադարեցումը և լիցենզիայի հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

(4.1-ին կետը լրաց. 23.10.13 N 1156-Ն)

 

II. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

5. Ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների համար անվտանգության տեսակետից կարևոր սարքերի, սարքավորումների, համակարգերի պատրաստման լիցենզիա ստանալու համար կարգավորող մարմին է ներկայացվում հայտ` համաձայն ձևի, որում նշվում են իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, պետական գրանցման համարը, հարկ վճարողի հաշվառման համարի վերաբերյալ տեղեկատվություն, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար` անունը, հայրանունը, ազգանունը, պետական հաշվառման համարը, հարկ վճարողի հաշվառման համարի վերաբերյալ տեղեկատվություն, բնակության վայրը, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, գործունեության իրականացման վայրը:

(5-րդ կետը լրաց. 16.11.06 N 1664-Ն, 27.12.12 N 1677-Ն)

6. Հայտին կից` կարգավորող մարմին են ներկայացվում հետևյալ փաստաթղթերը`

ա) (ենթակետն ուժը կորցրել է 28.04.11 N 636-Ն)

բ) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը.

գ) ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների համար անվտանգության տեսակետից կարևոր` պատրաստվող սարքերի, սարքավորումների, համակարգերի անվանումները, տեխնիկական բնութագրերը.

դ) կոնստրուկտորական, նորմատիվ և տեխնիկական (տեխնոլոգիական, շահագործման) փաստաթղթերի, ինչպես նաև միջուկային ու ճառագայթային անվտանգության նորմերի և կանոնների պահանջներին համապատասխան ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների համար անվտանգության տեսակետից կարևոր սարքերի, սարքավորումների, համակարգերի պատրաստումն ապահովող պայմանների առկայության մասին տեղեկանք.

ե) հայտատուի` ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների համար անվտանգության տեսակետից կարևոր սարքերի, սարքավորումների, համակարգերի պատրաստման և որակի նկատմամբ հսկողություն իրականացնող անձնակազմի մասնագիտական որակավորումը և միջուկային ու ճառագայթային անվտանգության նորմերի և կանոնների իմացությունը հավաստող փաստաթղթերի պատճենները.

զ) նորմատիվ-տեխնիկական այն փաստաթղթերի ցանկը, որոնցով ղեկավարվում է հայտատուն` ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների համար անվտանգության տեսակետից կարևոր սարքերի, սարքավորումների, համակարգերի պատրաստման աշխատանքներն իրականացնելիս.

է) արտադրության չափագիտական ապահովման մասին չափագիտության ազգային ինստիտուտի կողմից տրված եզրակացությունը.

ը) ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների համար անվտանգության տեսակետից կարևոր սարքերի, սարքավորումների, համակարգերի պատրաստման համար անհրաժեշտ տեխնոլոգիական սարքավորումների, փորձարկման միջոցների և սարքերի, հարմարանքների, լաբորատոր սարքերի ու չափիչ գործիքների առկայությունը հավաստող փաստաթուղթը.

թ) ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների համար անվտանգության տեսակետից կարևոր սարքերի, սարքավորումների, համակարգերի պատրաստման աշխատանքների որակի ապահովման ծրագիրը.

ժ) սույն կետի «ը» ենթակետում նշված փաստաթղթի մասին փորձագիտական եզրակացությունը:

(6-րդ կետը փոփ. 29.05.09 N 602-Ն, 28.04.11 N 636-Ն)

III. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ

7. (կետն ուժը կորցրել է 23.10.13 N 1156-Ն)

8. Ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների համար անվտանգության տեսակետից կարևոր սարքերի, սարքավորումների, համակարգերի պատրաստման լիցենզիա ստանալու մասին հայտի քննարկման ժամանակ դիտարկվում են`

ա) հայտի և դրան կից փաստաթղթերի համապատասխանությունը սույն կարգի և այլ օրենսդրական ակտերի պահանջներին.

բ) միջուկային ու ճառագայթային անվտանգության նորմերի և կանոնների, նորմատիվ-տեխնիկական այն փաստաթղթերի ցանկը, որոնցով ղեկավարվում է հայտատուն` ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների համար անվտանգության տեսակետից կարևոր սարքերի, սարքավորումների, համակարգերի պատրաստման աշխատանքներն իրականացնելիս.

գ) արտադրության չափագիտական ապահովման մասին չափագիտության ազգային ինստիտուտի կողմից տրված եզրակացությունը.

դ) ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների համար անվտանգության տեսակետից կարևոր սարքերի, սարքավորումների, համակարգերի պատրաստման համար անհրաժեշտ տեխնոլոգիական սարքավորումների, փորձարկման միջոցների, հարմարանքների, լաբորատոր սարքերի և չափիչ գործիքների առկայությունը հավաստող փաստաթուղթը.

ե) ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների համար անվտանգության տեսակետից կարևոր սարքերի, սարքավորումների, համակարգերի պատրաստման աշխատանքների որակի ապահովման ծրագիրը:

9. Ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների համար անվտանգության տեսակետից կարևոր սարքերի, սարքավորումների, համակարգերի պատրաստման լիցենզիա ստանալու մասին ներկայացված հայտը մերժվում է`

ա) եթե հայտին կից ներկայացվող փաստաթղթերը չեն համապատասխանում միջուկային ու ճառագայթային անվտանգության նորմերի և կանոնների պահանջներին.

բ) «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերով:

10. (կետն ուժը կորցրել է 23.10.13 N 1156-Ն)

11. Ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների համար անվտանգության տեսակետից կարևոր սարքերի, սարքավորումների, համակարգերի պատրաստման լիցենզիան վերաձևակերպվում է կամ դրա գործողությունը կասեցվում կամ դադարեցվում է` համաձայն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի:

 

IV. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

12. Ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների համար անվտանգության տեսակետից կարևոր սարքերի, սարքավորումների, համակարգերի պատրաստման լիցենզիայի պայմանների ու պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով` կարգավորող մարմնի կողմից:

13. Ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների համար անվտանգության տեսակետից կարևոր սարքերի, սարքավորումների, համակարգերի պատրաստման համար լիցենզիա ստացած իրավաբանական անձինք կարգավորող մարմին են ներկայացնում հաշվետվություն` օրենքով սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար 

Մ. Թոփուզյան

 

 

Ձև

 

ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆ


Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե


Հ Ա Յ Տ _ _ _ _


ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԵՏԻՑ ԿԱՐԵՎՈՐ ՍԱՐՔԵՐԻ, ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայտատու _____________________________________________________

(իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, պետական գրանցման համարը, հարկ վճարողի հաշվառման համարի վերաբերյալ տեղեկատվություն, գտնվելու և

______________________________________________________________

գործունեության իրականացման վայրերը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը, պետական հաշվառման համարը, հարկ վճարողի հաշվառման համարի վերաբերյալ տեղեկատվություն,
______________________________________________________________

բնակության և գործունեության իրականացման վայրերը)

2. Հայտին կից ներկայացվում են`

ա) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը.
բ)
գ)
դ)
ե)

Ներկայացված տեղեկությունների իսկությունը

հաստատում եմ` ___________________________________________________

(կազմակերպության տնօրենի ստորագրությունը, անունը, հայրանունը, ազգանունը

կամ ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը)


_____ __________ 200  թ.

(ձևը լրաց. 16.11.06 N 1664-Ն, փոփ. 29.05.09 N 602-Ն, 17.02.11 N 140-Ն, լրաց. 27.12.12 N 1677-Ն)

(հավելվածը լրաց. 16.11.06 N 1664-Ն, փոփ. 29.05.09 N 602-Ն, 17.02.11 N 140-Ն, 28.04.11 N 636-Ն, լրաց. 27.12.12 N 1677-Ն, փոփ., լրաց. 23.10.13 N 1156-Ն)

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2005 թվականի
փետրվարի 10-ի N 258-Ն որոշման

Ձև

Ներմուծեք նկարագրությունը_951

ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե

Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա  N _ _ _ _

ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԵՏԻՑ ԿԱՐԵՎՈՐ ՍԱՐՔԵՐԻ, ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ

Տրված` ___ ____________ 200  թ.

Իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը ______________________________
________________________________________________________________
կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը և բնակության վայրը ___________
________________________________________________________________

Գործունեության իրականացման վայրը _______________________________________
________________________________________________________________

Լիցենզիան տրվում է մինչև ____ ________________ 200  թ.

 

Կոմիտեի նախագահ_________________________________________

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

Կ.Տ.

(հավելվածը փոփ. 25.10.07 N 1267-Ն, 29.05.09 N 602-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար 

Մ. Թոփուզյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան