ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 նոյեմբերի 2013 թվականի N 1314-Ն
ՆՈՐ ԱՇԽԱՏՈՂԻ ՀԱՄԱՐ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏՈՒՄ ԵՎ (ԿԱՄ) ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԱՐԿՈՒՄ ՆԵՐԱՌՎԵԼԻՔ՝ ԱՆՁԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՈՐՊԵՍ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏԸ ԵՎ (ԿԱՄ) ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԱՐԿԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2.1-ին մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել նոր աշխատողի համար գրանցման հայտում և (կամ) եկամտային հարկի ամփոփ հաշվարկում ներառվելիք` անձին վերաբերող՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն պարունակող գրանցման հայտը և (կամ) եկամտային հարկի ամփոփ հաշվարկը հարկային մարմին ներկայացնելու կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, և դրա գործողությունը տարածվում է 2013 թվականի հունվարի 1-ից հետո ծագող (ծագած) հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. դեկտեմբերի 2 |
Հավելված ՀՀ կառավարության 2013 թվականի նոյեմբերի 28-ի N 1314-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՆՈՐ ԱՇԽԱՏՈՂԻ ՀԱՄԱՐ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏՈՒՄ ԵՎ (ԿԱՄ) ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԱՐԿՈՒՄ ՆԵՐԱՌՎԵԼԻՔ՝ ԱՆՁԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՈՐՊԵՍ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏԸ ԵՎ (ԿԱՄ) ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԱՐԿԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ
1. Սույն կարգով կարգավորվում են նոր աշխատողի համար գրանցման հայտում և (կամ) եկամտային հարկի ամփոփ հաշվարկում ներառվելիք` անձին վերաբերող՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն պարունակող գրանցման հայտը և (կամ) եկամտային հարկի ամփոփ հաշվարկը հարկային մարմին ներկայացնելու կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգի գործողությունը տարածվում է «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված նոր աշխատողի (այդ թվում` վարձու աշխատողի) համար գրանցման հայտ և (կամ) եկամտային հարկի ամփոփ հաշվարկ ներկայացնելու պարտավորություն ունեցող հարկային գործակալների (գործատուների) վրա:
3. Սույն կարգի 2-րդ կետում նշված հարկային գործակալները (գործատուները)՝
1) գրանցման հայտեր չեն ներկայացնում այն անձանց համար, որոնց վերաբերող` գրանցման հայտում ներառվելիք տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված է որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն.
2) եկամտային հարկի ամսական ամփոփ հաշվարկում այն անձանց, որոնց վերաբերող տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված է որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն, եկամուտների և դրանցից պահված եկամտային հարկի գումարներն արտացոլում են հաշվարկի համապատասխան տողում՝ հանրագումարային տեսքով:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Վ. Գաբրիելյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
01.06.2018, N 613-Ն | 23.06.2018, N 1314-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|