Գլխավոր տեղեկություն
Համար
N 1447-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.12.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.12.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.12.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.12.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 դեկտեմբերի 2013 թվականի N 1447-Ա

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ՌԵՅՓՍԻԴ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 300 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ՄԻՆՉԵՎ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «Ռեյփսիդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2013 թվականի դեկտեմբերի 16-ից մինչև 2014 թվականի ապրիլի 30-ը ներառյալ ներմուծվող 300 միլիոն դրամը գերազանցող արժեքով ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգել մինչև 2016 թվականի դեկտեմբերի 16-ը:

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել «Ռեյփսիդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:

3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. դեկտեմբերի 25

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2013 թվականի

դեկտեմբերի 19-ի N 1447-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ՌԵՅՓՍԻԴ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

 

NN
ը/կ

ԱՏԳ ԱԱ ծածկագիրը

Անվանումը

Չափի միավորը

Քանակը

Ծագման/արտահանման երկիրը

Արժեքը (դրամ)

1

2

3

4

5

6

7

1.

4016

մետաղապարունակ ռետինե մասեր

կգ

28

Չինաստան/Չինաստան

 907,410

2.

4016

ռետինե խտարարներ

կգ

47

Չինաստան/Չինաստան

 103,530

3.

7306

խողովակներ չժանգոտվող մետաղ

կգ

2685

Չինաստան/Չինաստան

 2,519,230

4.

7307

խողովակի կցամասեր

կգ

293

Չինաստան/Չինաստան

 1,257,382

5.

7308

շինկոնստրուկցիա

կգ

200

Չինաստան/Չինաստան

 1,461,600

6.

7309

բաքեր

կգ

24970

Չինաստան/Չինաստան

 55,041,420

7.

7321

տաքացուցիչ գազային

հատ

11

Չինաստան/Չինաստան

 13,251,840

8.

7321

տաքացուցչի մասեր

կգ

395

Չինաստան/Չինաստան

 1,981,280

9.

8206

գործիքների հավաքածու

կգ

7226

Չինաստան/Չինաստան

 46,255,580

10.

8402

շոգեկաթսա

հատ

2

Իտալիա/Չինաստան

 30,856,000

11.

8402

շոգեկաթսայի մասեր

կգ

25

Իտալիա/Չինաստան

 613,060

12.

8402

շոգեկաթսայի մասեր

կգ

447

Չինաստան/Չինաստան

 2,565,920

13.

8413

հեղուկի պոմպեր

հատ

49

Չինաստան/Չինաստան

 30,782,920

14.

8413

հեղուկի պոմպի մասեր

կգ

155

Չինաստան/Չինաստան

 1,550,920

15.

8414

կոմպրեսոր

հատ

2

Չինաստան/Չինաստան

 771,400

16.

8414

վակուումային պոմպ

հատ

2

Չինաստան/Չինաստան

 3,126,200

17.

8414

վակուումային պոմպի մասեր

կգ

12

Չինաստան/Չինաստան

 263,900

18.

8414

օդափոխիչ

հատ

3

Չինաստան/Չինաստան

 4,226,460

19.

8414

օդի պոմպ

հատ

2

Չինաստան/Չինաստան

 3,154,620

20.

8416

բոցմուղ

հատ

1

Իտալիա/Չինաստան

 3,369,800

21.

8419

ջերմափոխանակիչ

հատ

16

Չինաստան/Չինաստան

 43,044,120

22.

8419

ջերմափոխանակիչի մասեր

կգ

220

Չինաստան/Չինաստան

 1,437,240

23.

8419

ջրահովացուցիչ

հատ

2

Չինաստան/Չինաստան

 4,384,800

24.

8421

զտիչի մասեր

կգ

260

Չինաստան/Չինաստան

 710,500

25.

8421

զտիչներ

հատ

18

Չինաստան/Չինաստան

 50,810,900

26.

8421

ցենտրիֆուգ

հատ

4

Չինաստան/Չինաստան

 44,493,540

27.

8421

ցենտրիֆուգի մասեր

կգ

230

Չինաստան/Չինաստան

 629,300

28.

8424

հեղուկացիր

հատ

1

Չինաստան/Չինաստան

 2,143,680

29.

8425

ամբարձիչ

հատ

1

Չինաստան/Չինաստան

 564,340

30.

8428

շերեփավոր ուղղահայաց էլևատոր

հատ

2

Չինաստան/Չինաստան

 3,219,580

31.

8428

փոխադրիչ

հատ

15

Չինաստան/Չինաստան

 37,514,806

32.

8431

փոխադրիչի մասեր

կգ

724

Չինաստան/Չինաստան

 3,798,942

33.

8479

կեղևահանող մեքենա` յուղային կուլտուրաների

հատ

2

Չինաստան/Չինաստան

 3,020,640

34.

8479

ջարդող մեքենա` յուղային կուլտուրաների

հատ

2

Չինաստան/Չինաստան

 9,562,518

35.

8479

ջարդող մեքենայի մասեր

կգ

150

Չինաստան/Չինաստան

 584,640

36.

8479

դոզատոր յուղային կուլտուրաների

հատ

1

Չինաստան/Չինաստան

 706,440

37.

8479

լուծամզման սարքավորում
բուսական յուղի

հատ

1

Չինաստան/Չինաստան

 12,496,680

38.

8479

խառնիչ արտադրական

հատ

3

Չինաստան/Չինաստան

 3,572,800

39.

8479

մագնիսական խառնիչ

հատ

2

Չինաստան/Չինաստան

 1,372,280

40.

8479

մամլիչ յուղային կուլտուրաների

հատ

3

Չինաստան/Չինաստան

 17,017,490

41.

8479

մամլիչի մասեր

կգ

507

Չինաստան/Չինաստան

 3,813,558

42.

8479

ջարդող աղացող մեքենա

հատ

1

Չինաստան/Չինաստան

 7,320,180

43.

8481

փականներ

կգ

580

Չինաստան/Չինաստան

 2,992,220

44.

8501

էլ. շարժիչ

հատ

1

Չինաստան/Չինաստան

 182,700

45.

8516

էլ. տաքացուցիչ

հատ

1

Չինաստան/Չինաստան

 3,950,380

46.

8536

էլ. անջատիչներ

կգ

19

Չինաստան/Չինաստան

 1,481,900

47.

8537

ղեկավարման վահանակ

կգ

1600

Չինաստան/Չինաստան

 24,644,200

48.

9026

ծախսաչափ

հատ

5

Չինաստան/Չինաստան

 225,330

49.

9026

մանոմետր

հատ

20

Չինաստան/Չինաստան

 115,710

Ընդամենը

 489,871,886

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան