Գլխավոր տեղեկություն
Համար
N 679-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (14.11.2013-30.01.2014)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.06.13/29(903) Հոդ.746
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.05.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.06.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.06.2012
Ուժը կորցնելու ամսաթիվ
22.07.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 մայիսի 2012 թվականի N 679-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՑ ԲԽՈՂ 2012-2015 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հայաստանի Հանրապետության Նախագահի 2011 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության հայեցակարգը հաստատելու մասին» ՆԿ-229-Ն կարգադրության 2-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության հայեցակարգից բխող 2012-2015 թվականների միջոցառումների ծրագիրը՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. հունիսի 1

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2012 թվականի

մայիսի 24-ի N 679-Ն որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՑ ԲԽՈՂ 2012-2015 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN
ը/կ

Միջոցառման
անվանումը

Ակնկալվող արդյունքը

Պատասխանատու մարմինը

Համակատարող մարմինը

Կատարման ժամկետը

Ֆինանսական ապահովումը

Հղումը

 1.

«Քաղաքացիական պաշտպանության մասին», «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին», «Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների փաթեթի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

«Հանրապետությունում հասարակական փոփոխությունները նպաստել են 2002 թվականին ընդունված «Քաղաքացիական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի արդի իրավահարաբերություններին և պահանջներին անհամապատասխանության առաջացմանը:
Օրենքների մեջ փոփոխությունները և լրացումները կհստակեցնեն ՔՊ-ի համակարգի, կառավարման մարմինների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների գործառույթները ՔՊ-ի բնագավառում, ՔՊ-ի միջոցառումների ցանկը և իրականացման կարգը:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

 

2012 թ.
դեկտեմբեր

ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինան-սավորում չի պահանջվում:

Հայեցակարգի
23-րդ կետի
3-րդ
ենթակետ

2.

«Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Անհրաժեշտություն է առաջացել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների ՔՊ-ի վիճակի համալիր գնահատման մեթոդիկայի առկայությանը, ըստ որի սահմանված չափանիշներով` լիազոր մարմինը կգնահատի ՔՊ-ի վիճակը և մեթոդական ու գործնական օգնության ցուցաբերմամբ կաջակցի ՔՊ-ի կազմակերպմանը և արդյունավետության բարձրացմանը:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

 

2013 թ.
մայիս

ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում:

հայեցակարգի 23-րդ կետի 9-րդ և 13-րդ ենթակետեր

 

3.

«Զոհվածների հաշվառման և հուղարկավորման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Նշված Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունումը նպատակ ունի կարգավորելու զոհվածների հաշվառման և հուղարկավորման հետ կապված հարաբերությունները:

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարություն

 ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ կառավարությանն
առընթեր ՀՀ ոստիկանություն

 ՀՀ քաղաքա-շինության նախարա-րություն

2013 թ.
հուլիս

ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինան-սավորում չի պահանջվում:

հայեցակարգի 60-րդ կետի 2-րդ ենթակետ

 

4.

«Քաղաքացիական պաշտպանության խմբին դասվող տարածքների և կազմակերպությունների ցանկը` ըստ վտանգավորության աստիճանի, սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

«ՔՊ-ի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի` որպես ՔՊ-ի սկզբունք նշում է «Քաղաքացիական պաշտպանության իրականացումը` տարբերակված ըստ ռազմավարական, տարիքային, տարածքային, արտադրական-տարածքային առանձնահատկությունների»: Դրանից ելնելով անհրաժեշտ է դասակարգել Հայաստանի Հանրապետության տարածքները և կազմակերպությունները` ելնելով վտանգավորության, ռազմավարական, կենսաապահովման տեսանկյուններից և նշանակությունից: Նշված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշմամբ:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

 ՀՀ էկոնոմիկայի
նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

«Քաղաքացիական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում

ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինան-սավորում չի պահանջվում:

հայեցակարգի 33-րդ կետ և 61-րդ կետի 4-րդ ենթակետ

 

5.

«Քաղաքացիական պաշտպանության բժշկական ապահովման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

«ՔՊ-ի բժշկական ապահովման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ օրենսդրորեն կկարգավորվեն ռազմական դրության ժամանակ տուժած բնակչության և բուժօգնության կազմակերպման, ՔՊ-ի բժշկական շարժական կազմավորումների ձևավորման և կահավորման, անհատական պաշտպանության բժշկական անհրաժեշտ պաշարների ստեղծման, պահպանման և օգտագործման կարգը:

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

 ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ կառավարությանն
առընթեր ՀՀ ոստիկանություն

2013 թ.
հոկտեմբեր

ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինան-սավորում չի պահանջվում:

հայեցակարգի 53-րդ կետ

6.

«Փրկարարական աշխատանքների կազմակերպման ու իրականացման համար կապի հանրապետական, գերատեսչական և տեղական ցանցերի առաջնահերթ օգտագործման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Սույն որոշման նպատակն է փրկարարական աշխատանքների կազմակերպման ժամանակ կառավարման համակարգերի հետագա տեխնիկական կատարելագործումը և կապի միջոցների արդիականացումը:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

2013 թ.
դեկտեմբեր

ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինան-սավորում չի պահանջվում:

հայեցակարգի 10-րդ կետի 4-րդ ենթակետ, 22-րդ կետի 3-րդ ենթակետ

 

7.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի սեպտեմբերի 28-ի N 592 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Սույն որոշման ընդունմամբ կհստակեցվի պաշտպանական կառույցների մշտական մոնիթորինգի կազմակերպման, ստորգետնյա տարածքներում գործող օբյեկտների օգտագործման, տիպային պաշտպանական կառույցների նախագծման, պատերազմի ժամանակ արագ կառուցվող ապաստարանների և պարզագույն թաքստոցների կառուցման ոլորտների հարաբերությունները:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

2014 թ.
մարտ

ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինան-սավորում չի պահանջվում:

հայեցակարգի 23-րդ կետի 18-րդ, 19-րդ ենթակետեր, 51-րդ կետ

 

8.

1) «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 3-ի N 1925-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
2) «Բնակչության ազդարարման համակարգի արդիականացման և նորագույն կապի համակարգերի ու տեխնիկական միջոցների ներդրման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Խորհրդային ժամանակաշրջանում հիմնված ազդարարման համակարգերը բարոյապես և տեխնիկապես մաշվել են ու որոշ վայրերում վերացվել, ինչպես նաև հնացել է բնակչության և կառավարման մարմինների ազդարարման կարգը: Սույն որոշմամբ կսահմանվի ժամանակակից տեխնիկապես հագեցված ազդարարման համակարգերի հիմնման կարգը, որը կիրականացվի ըստ փուլերի` առաջնությունը տալով սահմանամերձ գոտու բնակավայրերին, կսահմանի նաև բնակչության և կառավարման մարմինների ազդարարման կարգը:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

2014 թ.
մայիս

ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինան-սավորում չի պահանջվում:

հայեցակարգի 50-րդ կետ, 22-րդ կետի 6-րդ ենթակետ

 

9.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 25-ի N 679 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 25-ի «Բնակչությանն անհատական պաշտպանության միջոցներով ապահովելու կարգը հաստատելու մասին» N 679 որոշումը չի ապահովում բնակչությանն անհատական պաշտպանության միջոցներով ապահովման ժամանակակից պահանջները: Նշված կարգի փոփոխումը կկարգավորի անհատական պաշտպանության միջոցներով
ապահովման ենթակա բնակչության խմբերի հերթականությանը, դրանց ձեռքբերման, ներկրման, կուտակման և օգտագործման կարգը` առաջնահերթ նկատի ունենալով ՀԱԷԿ-ի և քիմիական օբյեկտների վտանգավոր տարածքների բնակչության ու փրկարարական ուժերի ապահովումը:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

2014 թ.
հուլիս

ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինան-սավորում չի պահանջվում:

հայեցակարգի 22-րդ կետի 4-րդ ենթակետ, 10-րդ կետի 6-րդ ենթակետ

 

10.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի N 134-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի «Արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության բնագավառներում Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների պատրաստման և բնակչության ուսուցման կարգը սահմանելու մասին» N 134-Ն որոշումը կարգավորում է միայն պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների պատրաստման կարգը, որը թերի է, նշված չէ Հայաստանի Հանրապետության մարզերում ՔՊ-ի կառավարման մարմինների ուսուցման կարգը: Հայաստանի Հանրապետության կառավարության նոր որոշումը կսահմանի մարզերում կառավարման մարմինների պատրաստման կամ ուսուցման կենտրոնների ստեղծման անհրաժեշտությունը: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ բնակչության ուսուցման կարգը նշված որոշման մեջ բացակայում է, նոր որոշումը կկարգավորի բնակչության ուսուցման կարգը և ձևերը, հեռուստատեսության, ռադիոյի և մամուլի հնարավորությունների, նոր մոտեցումների օգտագործմանն ուղղված խնդիրները:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

2014 թ.
սեպտեմբեր

ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում:

հայեցակարգի 23-րդ կետի 6-րդ և 7-րդ ենթակետեր, 59-րդ կետ

 

11.

«Հայաստանի Հանրապետության տարածքում ռազմական դրության ժամանակ նյութական և մշակութային արժեքների պահպանության կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՔՊ-ի բնագավառը կարգավորող իրավական դաշտը, առաջնահերթությունը տալով բնակչության պաշտպանության միջոցառումներին, չի կարգավորում նյութական և մշակութային արժեքների պահպանության խնդիրները: Որոշման ընդունմամբ կկարգավորվեն նյութական և մշակութային արժեքների պահպանության հետ կապված հարաբերությունները` համապատասխան մարմինների գործառությունները, պատասխանատվությունը, պահպանման ձևերը, պատսպարման կամ տարահանման միջոցառումները:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ մշակույթի
նախարարություն

ՀՀ կառավա-րությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

2014 թ.
հոկտեմբեր

ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինան-սավորում չի պահանջվում:

հայեցակարգի 58-րդ կետ

12.

«Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններում քաղաքացիական պաշտպանության գծով ուսումնամեթոդական ծրագրերի մշակման և ուսուցման կազմակերպման մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններում, ՔՊ-ի գծով ուսուցման կատարելագործման նպատակով, առաջարկվող որոշմամբ կկարգավորվեն ուսուցման կազմակերպման, դաստիարակների, մանկավարժների, դասախոսների նախապատրաստման, ուսումնամեթոդական բազայի ստեղծման և ուսումնամեթոդական ծրագրերի մշակման գործընթացները:

ՀՀ կրթության և
գիտության
նախարարություն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

2014 թ.
դեկտեմբեր

ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինան-սավորում չի պահանջվում:

հայեցակարգի 59-րդ կետ

13.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 13-ի N 1532-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՔՊ-ի կազմավորումները` մտնելով ՔՊ-ի փրկարար ուժերի կազմում, ստեղծվում են համայնքներում, կազմակերպություններում, սակայն համայնքները և կազմակերպությունները հնարավորություն չունեն ՔՊ-ի կազմավորումներն ապահովելու հանդերձանքով, տեխնիկայով, գույքով: Որոշման ընդունումը նպատակ ունի կարգավորելու սահմանամերձ համայնքներում և վտանգավոր կազմակերպություններում փրկարարական ՔՊ-ի կազմավորումների ստեղծման, հանդերձավորման, հագեցման հարաբերությունները:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

2015 թ.
մարտ

ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինան-սավորում չի պահանջվում:

հայեցա-կարգի 10-րդ կետի 2-րդ ենթակետ, 61-րդ կետի 6-րդ ենթակետ

 

14.

«Քաղաքացիական պաշտպանության ոլորտի կառավարման մարմինների միջև փոխգործողությունների պլանը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Որոշման ընդունումը նպատակ ունի կազմակերպելու կառավարման մարմինների, ինչպես նաև ուժերի միջև փոխգործողությունները ռազմական դրության և արտակարգ իրավիճակների ժամանակ:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

 

2015 թ.
մայիս

ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինան-սավորում չի պահանջվում:

հայեցա-կարգի 22-րդ կետի 8-րդ ենթակետ, հայեցա-կարգի 23-րդ կետի 8-րդ ենթակետ

 

15.

«Քաղաքացիական պաշտպանության ոլորտին վերաբերող նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՔՊ-ի ինժեներատեխնիկական և շինարարական նորմերի և կանոնների վերաբերյալ փաստաթղթերը մշակվել են խորհրդային ժամանակներում: Համապատասխան ակտերով նշված փաստաթղթերից որոշները գործում են, իսկ ընդհանրապես համակարգը կարգավորված չէ: Նշված ծրագիրը պետք է նախատեսի անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, մշակման պատասխանատուն, համակատարողները, ընդունման կարգը:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

2015 թ.
սեպտեմբեր

ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինան-սավորում չի պահանջվում:

հայեցակարգի
23-րդ կետի 3-րդ ենթակետ, 51-րդ կետ

(հավելվածը փոփ. 31.10.13 N 1208-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան