ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 նոյեմբերի 2013 թվականի N 1099-Ա
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻՆ ԵՎ Գ. ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ ՎԻԼՆՅՈՒՍ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վ. Ավանեսյանին և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գ. Մելքոնյանին 2013 թվականի նոյեմբերի 27-29-ը գործուղել Վիլնյուս (Լիտվայի Հանրապետություն)` Եվրոպական միության Արևելյան գործընկերության 3-րդ գագաթաժողովի շրջանակներում կայանալիք Արևելյան գործընկերության 2-րդ գործարար համաժողովին մասնակցելու համար:
2. Վ. Ավանեսյանի և Գ. Մելքոնյանի` Վիլնյուս գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Վիլնյուս գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. նոյեմբերի 27 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|