ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 հոկտեմբերի 2013 թվականի N 1184-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ (ՀՈՂԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇՌԻ) ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 34-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 23-ի N 656 որոշմամբ հաստատված կարգի պահանջների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի առկայության և բաշխման վերաբերյալ 2013 թվականի հաշվետվությունը (հողային հաշվեկշիռը)` 2013 թվականի հուլիսի 1-ի դրությամբ`
հազ. հեկտար | որից` ոռոգվող | ||
Հայաստանի Հանրապետության տարածքը՝ |
2974.3 |
207.7 | |
այդ թվում` |
|||
1) Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդն ըստ նպատակային նշանակության` | |||
ա. գյուղատնտեսական նշանակության հողեր |
2051.0 |
154.2 | |
որից` |
|||
վարելահողեր |
448.2 |
120.2 | |
բազմամյա տնկարկներ |
33.3 |
32.5 | |
խոտհարքներ |
121.8 |
1.5 | |
արոտներ |
1055.3 |
||
այլ հողատեսքեր |
392.4 |
||
բ. բնակավայրերի հողեր |
151.7 |
53.1 | |
որից` տնամերձ և այգեգործական |
|||
(ամառանոցային) հողեր |
99.1 |
52.9 | |
գ. արդյունաբերության, ընդերքօգտագործման |
|||
և այլ արտադրական նշանակության հողեր | 34.9 | ||
դ. էներգետիկայի, տրանսպորտի, կապի, |
|||
կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր |
12.6 |
||
ե. հատուկ պահպանվող տարածքների հողեր |
331.7 |
||
զ. հատուկ նշանակության հողեր |
31.6 |
||
է. անտառային հողեր |
334.3 |
0.4 | |
ը. ջրային հողեր |
25.9 |
||
թ. պահուստային հողեր |
0.6 |
|
|
2) հողային ֆոնդն ըստ սեփականության սուբյեկտների` |
|||
ա. ֆիզիկական անձանց |
537.7 |
180.9 | |
բ. իրավաբանական անձանց |
28.6 |
2.4 | |
գ. համայնքային |
1037.0 |
22.6 | |
դ. պետական |
1370.5 |
1.7 | |
ե. օտարերկրյա պետությունների, միջազգային |
|||
կազմակերպությունների |
0.5 |
0.1 |
2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` իրենց կողմից կատարվող աշխատանքների արդյունքում հողային ֆոնդի կազմում կատարվող փոփոխությունները (բազմամյա տնկարկների հիմնում, նոր հողերի իրացում, ոռոգվող հողերի նոր ելքեր, անտառների հիմնում և այլ փոփոխություններ) ներկայացնել Հայաստանի Հանրապետության մարզպետներին, համապատասխան համայնքների ղեկավարներին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե` հողերի ընթացիկ հաշվառումն իրականացնելու համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` անտառաշինական ծրագրերի իրականացման ժամանակ հայտնաբերված հողային ֆոնդի բաշխման անճշտությունները, անտառային հողերի սահմաններն ու տարածքները ճշգրտելուց հետո, և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` ազգային պարկերի, արգելոցների, արգելավայրերի սահմաններն ու տարածքները կառավարման պլաններին համապատասխան ճշգրտելուց հետո` համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության մարզպետների, համայնքների ղեկավարների հետ և ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե` ընթացիկ հողային հաշվեկշռում ընդգրկելու համար:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. հոկտեմբերի 30 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|