ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 նոյեմբերի 2013 թվականի N 1284-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 240-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 7-ի «Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2013 թվականի միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» N 240-Ա որոշմամբ հավանության արժանացած Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2013 թվականի միջոցառումների ծրագրի 4.7-րդ կետի 4-րդ սյունակը «ՀՀ քաղաքաշինության նախարարություն» բառերից առաջ լրացնել «ՀՀ կառավարության աշխատակազմ» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. նոյեմբերի 26 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|