Գլխավոր տեղեկություն
Համար
N 755-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (14.12.2013-26.05.2016)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.06.15/35(838) Հոդ.843
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.06.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.06.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.06.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
09.05.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 հունիսի 2011 թվականի N 755-Ն

 

ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ, ՊԱՅԹԵՑՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՊԱՅԹԵՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-Ի N 1348-Ն ԵՎ N 1349-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 08.11.12 N 1403-Ն)

 

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասին և 17-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը
որոշում է.

1. Հաստատել՝

1) պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների առևտրի և պայթեցման աշխատանքների կատարման լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների առևտրի և պայթեցման աշխատանքների կատարման լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի.

3) Պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների առևտրի և պայթեցման աշխատանքների կատարման լիցենզիա ստացած անձանց կողմից լիցենզավորող մարմին ներկայացվող հաշվետվության ձևը` համաձայն N 3 հավելվածի:

(1-ին կետը լրաց. 08.11.12 N 1403-Ն)

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 8-ի «Պայթուցիկ նյութերի կամ պայթեցման սարքավորումների առևտրի իրականացման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 1348-Ն և «Պայթեցման աշխատանքների կատարման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 1349-Ն որոշումները:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. հունիսի 7
Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2011 թվականի

 հունիսի 2-ի N 755-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ, ՊԱՅԹԵՑՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՊԱՅԹԵՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների առևտրի և պայթեցման աշխատանքների կատարման լիցենզավորման կարգը՝ համաձայն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների:

2. Հայաստանի Հանրապետության տարածքում պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների առևտրի և պայթեցման աշխատանքների կատարման լիցենզավորումն իրականացվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն:

3. Պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների առևտրի և պայթեցման աշխատանքների կատարման լիցենզավորումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը (այսուհետ՝ լիցենզավորող մարմին):

4. Պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների առևտրի և պայթեցման աշխատանքների կատարման լիցենզավորումն իրականացվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բարդ ընթացակարգերով տրվող լիցենզիաների պահանջներին համապատասխան:

5. Հայաստանի Հանրապետության տարածքում պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների առևտրի և պայթեցման աշխատանքների կատարման համար լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվելու իրավունք ունեցող սուբյեկտներ են համարվում իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը:

6. Թույլատրվում է պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների առևտուրն իրականացնել միայն պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների առևտրի և պայթեցման աշխատանքների կատարման լիցենզիայում (այսուհետ՝ լիցենզիա) նշված վայրում:

7. Լիցենզիա տալու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու մասին եզրակացություններ տալու նպատակով լիցենզավորող մարմինն ստեղծում է լիցենզավորող հանձնաժողով:

8. Լիցենզիա տալու համար գանձվում է պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:

9. Լիցենզիան տրվում է լիցենզիա ստանալու համար «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և սույն կարգով նախատեսված բոլոր փաստաթղթերը ներկայացվելուց հետո` 23 աշխատանքային օրվա ընթացքում:

(9-րդ կետը խմբ. 21.11.13 N 1282-Ն)

10. Լիցենզիա տալու համար կատարվում է պայթեցման աշխատանքների կատարմամբ զբաղվող մասնագետների մասնագիտական որակավորման ստուգում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

II. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

11. Լիցենզիա ստանալու ցանկություն ունեցող հայտատուն հասարակական անվտանգության ապահովման նպատակով և Հայաստանի Հանրապետությունում գործող կանոնների պահանջների համաձայն պարտադիր պետք է ունենա՝

1) սեփականության կամ օգտագործման իրավունքով պահեստներ՝ պայթուցիկ նյութերը կամ պայթեցման սարքավորումները պահելու համար.

2) սեփականության կամ օգտագործման իրավունքով փոխադրամիջոցներ՝ պայթուցիկ նյութերը կամ պայթեցման սարքավորումները փոխադրելու համար.

3) պայթեցման աշխատանքների կատարմամբ զբաղվող, մասնագիտական որակավորում անցած մասնագետներ:

12. Հայտատուն լիցենզիա ստանալու համար ներկայացնում է՝

1) հայտ` համաձայն N 1 ձևի, նշելով՝

ա. իրավաբանական անձի համար՝ իրավաբանական անձի անվանումն ու կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար՝ անունը, ազգանունը, բնակության և գործունեության իրականացման վայրերը,

բ. լիցենզավորման ենթակա այն գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել.

2) տեղեկություններ հայտատուի տրամադրության տակ գտնվող պայթուցիկ նյութերը կամ պայթեցման սարքավորումները պահելու պահեստների մասին` համաձայն N 2 ձևի.

3) տեղեկություններ հայտատուի տրամադրության տակ գտնվող պայթուցիկ նյութերի կամ պայթեցման սարքավորումների փոխադրման համար նախատեսված փոխադրամիջոցների մասին` համաձայն N 3 ձևի.

4) տեղեկություններ պայթեցման աշխատանքների կատարմամբ զբաղվող մասնագետների մասին` համաձայն N 4 ձևի.

5) պայթեցման աշխատանքների կատարմամբ զբաղվող մասնագետների մասնագիտական որակավորում անցնելու մասին տրված փաստաթղթերի պատճենը.

6) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան վճարված պետական տուրքի վճարման անդորրագիրը:

13. Հասարակական անվտանգության ապահովման նպատակով, բացի նշված փաստաթղթերից, հայտատուն ներկայացնում է նաև պայթուցիկ նյութերի կամ պայթեցման սարքավորումների փոխադրմամբ զբաղվող անձանց համապատասխան ուսուցում անցնելը հաստատող փաստաթղթի պատճենը:

14. Լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը կարող են լիցենզավորող մարմին հանձնվել առձեռն կամ փոստով: Լիցենզիաներն ստանալու համար` օրենքով և սույն կարգով նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերը, հայտատուի հայեցողությամբ, կարող են ներկայացվել նաև էլեկտրոնային համակարգի միջոցով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 24-ի N 1283-Ն որոշմամբ սահմանված կարգով:

 

III. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԻ ՄԵՐԺՈՒՄԸ, ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

15. Լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է, եթե`

1) դիմողի ներկայացրած փաստաթղթերը թերի, կեղծ կամ խեղաթյուրված են.

2) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրության և այլ իրավական ակտերի պահանջներին.

3) իրավաբանական անձն օրենքի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվելու հայցվող՝ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով.

4) ֆիզիկական անձն իրավունք չունի զբաղվելու հայցվող՝ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով:

16. Լիցենզիայի գործողությունը կարող է կասեցվել կամ դադարեցվել՝ օրենքով սահմանված կարգով:

17. Լիցենզիա ստանալու մասին հայտերի մերժման, լիցենզիայի գործողության կասեցման կամ լիցենզիայի վերաձևակերպման մասին հայտերի մերժման վերաբերյալ որոշումները կարող են բողոքարկվել դատական կամ վերադասության կարգով: Վերադասության կարգով բողոքարկման ընթացակարգը և ժամկետները սահմանվում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

 

IV. ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

18. Պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների առևտրի և պայթեցման աշխատանքների կատարման նկատմամբ հսկողությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:

19. Պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների առևտրով և պայթեցման աշխատանքների կատարմամբ զբաղվող անձինք և անհատ ձեռնարկատերերը լիցենզավորող մարմին են ներկայացնում հաշվետվություն՝ յուրաքանչյուր տարվա համար մինչև հաջորդ տարվա փետրվարի 15-ը՝ էլեկտրոնային կամ թղթային եղանակով:

(19-րդ կետը փոփ. 08.11.12 N 1403-Ն)

 

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Ձև N 1

 

Հայաստանի Հանրապետության արտակարգ

իրավիճակների նախարար

պրն ______________________________________

   (հայտատուի անվանումը (անունը, ազգանունը) և

_______________________________

   կազմակերպական-իրավական ձևը)

_______________________________

   (գտնվելու վայրը, բնակության վայրը)

_______________________________

   (հեռախոսահամարը)

 

Հ Ա Յ Տ

 

ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Խնդրում եմ տալ լիցենզիա _______________________________________________

 (գործունեության տեսակի անվանումը)

 __________________________________________________________________

Լիցենզավորման պայմաններին ու պահանջներին ծանոթացել եմ և պարտավորվում եմ դրանք պահպանել:

Կից ներկայացնում եմ հետևյալ փաստաթղթերը՝

1. ______________________________________________________________

2. ______________________________________________________________

3. ______________________________________________________________

4. ______________________________________________________________

5. ______________________________________________________________

 

Հայտատու

 ___________________

 ____________________________

 

 (ստորագրությունը)

 (անունը, ազգանունը)

  _____ _________________ 20  թ.

Ձև N 2

 

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

 

ՀԱՅՏԱՏՈՒԻ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԸ ԿԱՄ ՊԱՅԹԵՑՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ ՊԱՀԵԼՈՒ ՊԱՀԵՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

NN
ը/կ

Պահեստի անվանումը և տեսակը

Պահեստի տարողությունը

Պահեստի գործողության ժամկետը

Պահեստի գտնվելու վայրը

Ծանոթա-գրություն

1

2

3

4

5

6

           

Հայտատու

 ___________________

 ____________________________

 

 (ստորագրությունը)

 (անունը, ազգանունը)

 

Ձև N 3

 

Տ ԵՂ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

 

ՀԱՅՏԱՏՈՒԻ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ ԿԱՄ ՊԱՅԹԵՑՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ

NN
ը/կ

Փոխադրամիջոցի
անվանումը և տեսակը

Փոխադրամիջոցի
տարողությունը

Ծանոթագրություն

1

2

3

4

       

Հայտատու

 ___________________

 ____________________________

 

 (ստորագրությունը)

 (անունը, ազգանունը)

 

Ձև N 4

 

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

 

ՊԱՅԹԵՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

NN
ը/կ

Անունը, ազգանունը

Զբաղեցրած պաշտոնը

Կրթությունը, մասնագիտությունը

Տվյալ բնագավառում աշխատանքի ստաժը

Ծանոթագրություն

 1

2

3

4

5

6

           

Հայտատու

 ___________________

 ____________________________

 

 (ստորագրությունը)

 (անունը, ազգանունը)

 

(հավելվածը փոփ. 08.11.12 N 1403-Ն, խմբ. 21.11.13 N 1282-Ն)

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2011 թվականի

 հունիսի 2-ի N 755-Ն որոշման

 

Ձև

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա

 

ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ, ՊԱՅԹԵՑՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՊԱՅԹԵՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ

ՊՆՊՍԱՊԱ N

 

Իրավաբանական անձի անվանումը կամ

անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը ______________________________

 

Գտնվելու կամ բնակության վայրը ________________________________________

_____________________________________________________________________

 

Գործունեության իրականացման վայրը ____________________________________

 

Գործողության ժամկետը՝ անժամկետ

 

Նախարար

 ___________________

 ____________________________

 

 (ստորագրությունը)

 (անունը, ազգանունը)

 

Տրված է ___ _____________ 20  թ.

 

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2011 թվականի

հունիսի 2-ի N 755-Ն որոշման

 

Ձև

 

Պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների առԵՎտրի ԵՎ պայթեցման աշխատանքների կատարման լիցենզիա ստացած անձանց կողմից լիցենզավորող մարմին ներկայացվող ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Տեղեկություններ լիցենզիա ստացած
իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի մասին

փաստաթղթի հերթական համարը_____________

_____________________________

(լրացվում է լիցենզավորող մարմնի կողմից)

Իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը

 
 

Անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը

 

Պետական գրանցման (հաշվառման) համարը

                              

Հաշվետվությունը ներկայացնելու ամսաթիվը

                    

1. Տեղեկություններ կատարվող աշխատանքների, պահեստային տարածքների և փոխադրամիջոցների մասին

Հաշվետու տարում
01.01.201 թ.—
31.12.201 թ.

Ծանոթագրություն

1) պայթուցիկ նյութերի առևտուր

   

2) պայթեցման սարքավորումների առևտուր

   

3) պայթեցման աշխատանքների կատարում

   

4) պահեստներ` պայթուցիկ նյութերը կամ պայթեցման սարքավորումները պահելու համար

   

5) փոխադրամիջոցներ` պայթուցիկ նյութերը կամ պայթեցման սարքավորումները փոխադրելու համար

   

2. Տեղեկություններ պայթեցման աշխատանքների կատարմամբ զբաղվող մասնագետների մասին

   

3. Տեղեկություններ պայթուցիկ նյութերի կամ պայթեցման սարքավորումների փոխադրմամբ զբաղվող անձանց մասին

   

ՏՆՕՐԵՆ

__________________

(ստորագրությունը)

_____________________ 

(անունը, ազգանունը)

(հավելվածը լրաց. 08.11.12 N 1403-Ն)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան