ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 նոյեմբերի 2013 թվականի N 1086-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 834-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2013 թվականի սեպտեմբերի 18-ի «Մաքսային միությանը Հայաստանի Հանրապետության միացման գործընթացները համակարգող հանձնաժողով և համապատասխան ոլորտային աշխատանքային խմբեր ստեղծելու մասին» N 834-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՈԼՈՐՏԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԱՅԴ ԽՄԲԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
2) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Մաքսային միությանը Հայաստանի Հանրապետության միանալու ուղղությամբ աշխատանքների համակարգման նպատակով ստեղծել Մաքսային միությանը Հայաստանի Հանրապետության միացման գործընթացները համակարգող հանձնաժողով ու հաստատել դրա անհատական կազմը` համաձայն N 1 հավելվածի:».
3) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Մաքսային միությանը Հայաստանի Հանրապետության միանալու ուղղությամբ աշխատանքների կազմակերպման նպատակով հաստատել ոլորտային աշխատանքային խմբերի ցանկը և նշանակել այդ խմբերի ղեկավարներին` համաձայն N 2 հավելվածի:»
4) N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 1 հավելվածի.
5) N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Ոլորտային աշխատանքային խմբերի ղեկավարներին` երկօրյա ժամկետում ձևավորել աշխատանքային խմբերի կազմերը և արդյունքների մասին տեղեկացնել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. նոյեմբերի 26 Երևան |
Հավելված N 1 ՀՀ վարչապետի 2013 թ. նոյեմբերի 26-ի N 1086-Ա որոշման |
«Հավելված N 1 ՀՀ վարչապետի 2013 թ. սեպտեմբերի 18-ի N 834-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
Մաքսային միությանը Հայաստանի Հանրապետության միացման գործընթացները համակարգող հանձնաժողովի
Տ. Սարգսյան |
- ՀՀ վարչապետ (հանձնաժողովի նախագահ) |
Շ. Քոչարյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ |
Կ. Մինասյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ |
Գ. Բաղիյան |
- ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ |
Գ. Մելքոնյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ |
Տ. Հարությունյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ |
Ա. Պետրոսյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ |
Ս. Կարայան |
- ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ |
Ի. Իսայան |
- ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ |
Ա. Ավետիսյան |
- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ |
Վ. Միրումյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ |
Գ. Եգանյան |
- ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ |
Լ. Դավթյան |
- ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ղեկավարի տեղակալ |
Պ. Ղալթախչյան |
- ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի տեղակալ |
Լ. Պետրոսյան |
- ՀՀ վիճակագրության պետական խորհրդի անդամ |
Ա. Ազիզյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության պետ (Մտավոր սեփականության հարցերով աշխատանքային խմբի ղեկավար) |
Դ. Ազատյան |
- Ֆինանսական մոնիթորինգի կենտրոնի ղեկավար |
Ա. Ստեփանյան |
- ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Վ. Գաբրիելյան |
Հավելված N 2 ՀՀ վարչապետի 2013 թ. նոյեմբերի 26-ի N 1086-Ա որոշման |
«Հավելված N 2 ՀՀ վարչապետի 2013 թ. սեպտեմբերի 18-ի N 834-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
Մաքսային միությանը Հայաստանի Հանրապետության միանալու ուղղությամբ աշխատանքների կազմակերպման ոլորտային աշխատանքային խմբերի ԵՎ դրանց ղեկավարների
1. |
Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին միանալու համաձայնագրի նախապատրաստման հարցերով |
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյան |
2. |
Սակագնային կարգավորման հարցերով |
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյան |
3. |
Առևտրի համաշխարհային կազմակերպության և երրորդ երկրների միջև առևտրային քաղաքականության հարցերով |
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյան |
4. |
Մաքսային և հարկային հարցերով |
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայան |
5. |
Մակրոտնտեսական քաղաքականության |
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայան |
6. |
Մաքսատուրքերի բաշխման հարցերով |
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայան |
7. |
Ոչ սակագնային հարցերի կարգավորման |
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Հարությունյան |
8. |
Տեխնիկական կարգավորման հարցերով |
ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյան |
9. |
Սանիտարական, ֆիտոսանիտարական անասանաբուժական միջոցառումների հարցերով |
ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ղեկավարի տեղակալ Լուսինե Դավթյան |
10. |
Ծառայությունների և ներդրումների հարցերով |
ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյան |
11. |
Մաքսային տեղեկատվական տեխնոլոգիաների և մաքսային անցակետերին ներկայացված պահանջների ուսումնասիրության հարցերով |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյան |
12. |
Մրցակցության հարցերով |
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի տեղակալ Պավել Ղալթախչյան |
13. |
Վիճակագրական հարցերով |
ՀՀ վիճակագրության պետական խորհրդի անդամ Լիլիթ Պետրոսյան(համաձայնությամբ) |
14. |
Մտավոր սեփականության հարցերով |
ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության պետ Արմեն Ազիզյան |
15. |
Արդյունաբերական հարցերով |
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Հարությունյան |
16. |
Գյուղատնտեսության հարցերով |
ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղիյան |
17. |
Էներգետիկայի հարցերով |
ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ Իոսիֆ Իսայան |
18. |
Տրանսպորտի հարցերով |
ՀՀ տրանսպոտրտի և կապի նախարարի տեղակալ Արտաշես Ավետիսյան |
19. |
Աշխատանքային միգրացիայի հարցերով |
ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյան |
20. |
Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման (լվացման) և դրամական միջոցների տեղափոխման ժամանակ ահաբեկչության ֆինանսավորման հակազդման հարցերով |
Ֆինանսական մոնիթորինգի կենտրոնի ղեկավար Դանիել Ազատյան(համաձայնությամբ) |
21. |
Հակադեմպինգային քաղաքականության հարցերով |
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյան |
22. |
Դրամավարկային և արժութային հարցերով |
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արթուր Ստեփանյան |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Վ. Գաբրիելյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|