Գլխավոր տեղեկություն
Համար
N 683-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (05.12.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.07.24/41(981) Հոդ.673
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.06.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.07.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.07.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 հունիսի 2013 թվականի N 683-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1616-Ն որոշման NN 5, 11 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը 2013 թվականին հատկացնել 6,272.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով), այդ թվում`

1) Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի արհեստագործական մասնաշենքերի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և փորձաքննության նպատակով՝ 924.0 հազ. դրամ.

2) Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջի արհեստագործական մասնաշենքերի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և փորձաքննության նպատակով՝ 924.0 հազ. դրամ.

3) Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջի արհեստագործական մասնաշենքերի կառուցման և ուսումնական մասնաշենքի վերակառուցման (նախասրահի, առաջին և երկրորդ հարկերի հիմնանորոգման) նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և փորձաքննության նպատակով՝ 3,500.0 հազ. դրամ.

4) Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջի արհեստագործական մասնաշենքերի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և փորձաքննության նպատակով՝ 924.0 հազ. դրամ:

(2-րդ կետը խմբ. 14.11.13 N 1261-Ն)

3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի հետ համատեղ, սույն որոշման 2-րդ կետում նշված նախագծանախահաշվային փաստաթղթերի հիման վրա, սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Արմավիրի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջներում սարքերի ու սարքավորումների տեղադրման համար արհեստագործական մասնաշենքերի կառուցման, ինչպես նաև Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջին ամրացված շենքի նախասրահի, առաջին և երկրորդ հարկերի լսարանների հիմնանորոգման աշխատանքների ավարտման համար անհրաժեշտ միջոցների և ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. հուլիսի 2

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2013 թվականի

հունիսի 6-ի N 683-Ն որոշման

 

 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Բաժինը

Խումբը

Դասը

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

     

ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ

0.0

0.0

0.0

     

այդ թվում՝

     

09

   

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

0.0

0.0

(150,000.0)

     

այդ թվում՝

     
 

06

 

Կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայություններ

0.0

0.0

(150,000.0)

     

այդ թվում՝

     
   

01

Կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայություններ

0.0

0.0

(150,000.0)

     

այդ թվում՝

     
     

37. Ատեստավորման միջոցով որակավորում ստացած ուսուցիչներին հավելավճարների տրամադրում

0.0

0.0

(150,000.0)

     

այդ թվում՝

     
     

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

0.0

0.0

(150,000.0)

     

որից`

     
     

Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին

0.0

0.0

(150,000.0)

11

   

ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ

0.0

0.0

150,000.0

     

այդ թվում՝

     
 

01

 

ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ

0.0

0.0

150,000.0

     

այդ թվում՝

     
   

01

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

0.0

0.0

150,000.0

     

այդ թվում՝

     
     

01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

0.0

0.0

150,000.0

     

այդ թվում՝

     
     

ՀՀ կառավարություն

0.0

0.0

150,000.0

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Վ. Գաբրիելյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2013 թվականի

հունիսի 6-ի N 683-Ն որոշման

 

Աղյուսակ N 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.16 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը

(նվազեցումները նշված են փակագծերում)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները

1. Քաղաքականության միջոցառումներ

1.2. Տրանսֆերտներ

Ծրագրային դասիչը

Անվանումը

Ատեստավորման միջոցով որակավորում ստացած ուսուցիչներին հավելավճարների տրամադրում

 

Նկարագրությունը

Հանրակրթական դպրոցներին ատեստավորման արդյունքում ստացած տարակարգերին համապատասխան հավելավճարների տրամադրում

1146

ԾՏ11

Շահառուների քանակը

Ատեստավորման արդյունքում որակավորում ստացած ուսուցիչներ

0

0

(704)

x

x

x

Գումարը (հազ. դրամ)

 

x

x

x

0.0

0.0

(150,000.0)

Տրանսֆերտի վճարման հաճախականությունը

     

0.0

0.0

0.0

Շահառուների ընտրության չափանիշները

Ատեստավորման արդյունքում որակավորում ստացած ուսուցիչներ

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը

1146 Հանրակրթության ծրագիր

Վերջնական արդյունքի նկարագրությունը

Հանրակրթական մակարդակում սովորողների ընդգրկվածության, գրագիտության և համակողմանի զարգացման բարձր մակարդակի ապահովում

 

Աղյուսակ N 2

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.21 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1. Քաղաքականության միջոցառումներ
1.5.3. Ներդրումներ պետական կառավարչական հիմնարկ չհանդիսացող պետական սեփականություն հանդիսացող կազմակերպություններում

Ծրագրային դասիչը

Անվանումը
Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շինարարություն

 

Նկարագրությունը
Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շինարարություն

1045

ԵՊ 04

Քանակական

1. Կազմակերպությունների թիվը, որտեղ կատարվում են ներդրումները (միավոր)

4

4

4

x

x

x

Տվյալ տարվա ՀՀ պետական բյուջեից ակտիվի ձեռքբերման, կառուցման կամ հիմնանորոգման վրա կատարվող ծախսերը (հազ. դրամ)

x

x

x

2,080.0

2,080.0

2,080.0

Ակտիվի ծառայության կանխատեսվող ժամկետը 

     

0.0

0.0

0.0

Ակտիվի ընդհանուր արժեքը (հազ. դրամ) 

     

0.0

0.0

0.0

Տվյալ բյուջետային տարվան նախորդող բյուջետային տարիների ընթացքում ակտիվի վրա կատարած ծախսերը (հազ. դրամ) 

     

0.0

0.0

0.0

Ազդեցությունը կազմակերպության կարողությունների զարգացման վրա, մասնավորապես՝

Քանակական, որակական, ժամկետայնության և այլ չափորոշիչների փոփոխության վրա

Շինարարությունն անհրաժեշտ է, որպեսզի դրանք ապահովեն ծառայությունների մատուցումը՝ գործող չափորոշիչներին համապատասխան, ամբողջ ծավալով և որակով։

           

Ծախսային արդյունավետության բարելավման վրա

             

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1045 Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ծրագիր

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Աշխատաշուկայի արդի պահանջներին համապատասխան տեխնիկական հմտություններ և կարողություններ, ինչպես նաև միջին մասնագիտական որակավորում ունեցող մասնագետների պատրաստում

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Վ. Գաբրիելյան

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2013 թվականի

հունիսի 6-ի N 683-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Անվանումը

Գնման ձևը

Չափի միավորը

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)

քանակը

գումարը

(հազ. դրամ)

Բաժին N 11, խումբ N 01, դաս N 01 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

2,080.0

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

2,080.0

1. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

     

2,080.0

ՄԱՍ III. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

     

2,080.0

Բնակելի, հասարակական և արտադրական շենքերի նախագծում, նախագծերի փորձաքննություն

ՊԸ

դրամ

1

2,080.0

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Վ. Գաբրիելյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
14.11.2013, N 1261-Ն 05.12.2013, N 683-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան