ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 նոյեմբերի 2013 թվականի N 1272-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-Ի N 190-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի փետրվարի 26-ի «Ռուսաստանի Դաշնության և այլ պետությունների ռազմաուսումնական հաստատություններ ուսման ու ծառայության կամ այլ պետություններ ծառայության գործուղված Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների դրամական բավարարման և դրան հավասարեցված վճարումների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 30-ի N 191 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 190-Ն որոշման 1-ին կետի 5-րդ ենթակետը «50.000 դրամ» բառերից հետո լրացնել «, իսկ Հունաստանի Հանրապետությունում սովորող կուրսանտների կրթաթոշակը` ամսական 100.000 դրամ» բառերով:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով սահմանված կրթաթոշակի լրացուցիչ ծախսերը ֆինանսավորվում են յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը նախատեսվող ընդհանուր հատկացումների սահմաններում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. նոյեմբերի 26 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|