Գլխավոր տեղեկություն
Համար
N 1283-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.12.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2013.12.18/34(478) Հոդ.1133
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.11.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.11.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.12.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 նոյեմբերի 2013 թվականի N 1283-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 856-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի «Տեսչություններում կառավարման խորհուրդներ ստեղծելու մասին» N 856-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման հավելվածի 8-րդ կետում`

ա. առաջին նախադասությունից հանել «Բողոքարկման հանձնաժողովին» բառերը,

բ. երրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հանձնաժողովը դիմում-բողոքները քննության է առնում և դրանց վերաբերյալ եզրակացություն է տալիս 30 օրվա ընթացքում:»,

գ. չորրորդ նախադասությունում «տեսչության ղեկավարի» բառերը փոխարինել «հանձնաժողովի» բառով,

դ. հինգերորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Բողոքարկման հանձնաժողովը նիստի ավարտից հետո տալիս է եզրակացություն, որի հիման վրա տեսչության պետը նույն օրն ընդունում է որոշում դիմում-բողոքը բավարարելու կամ մերժելու վերաբերյալ: Հանձնաժողովի եզրակացության մեջ հստակ նշվում է հանձնաժողովի հիմնավորված դիրքորոշումը դիմում-բողոքի բավարարման կամ մերժման վերաբերյալ:».

2) որոշման հավելվածի 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«17. Խորհրդի լիազորությունների իրականացմանն ուղղված գործողությունների կատարման ապահովման նպատակով խորհրդի քարտուղարությունն իրականացվում է տեսչության կողմից:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. նոյեմբերի 26

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան