ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
4 հոկտեմբերի 2013 թ. |
թիվ 232-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԱՐՁԱԳԱՆՔ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ (ԼԻՑԵՆԶԻԱ ԹԻՎ 698) ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԻ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի ժզ) կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 36.1 և 38-րդ կետերը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2013 թվականի հոկտեմբերի 2-ի թիվ 44 արձանագրություն), ինչպես նաև այն հանգամանքը, որ «ԱՐՁԱԳԱՆՔ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (լիցենզիա թիվ 698) փոխանակման կետի (այսուհետ՝ Փոխանակման կետ) ղեկավար Արա Հովսեփյանի՝ 2012 թվականի հունիսի 4-ի դիմումի համաձայն՝ սկսած 2012 թվականի հունիսի 7-ից անորոշ ժամկետով դադարեցվել է Փոխանակման կետի գործունեությունը, որի արդյունքում Փոխանակման կետը 2012 թվականի հունիսի 7-ից մինչև 2013 թվականի հոկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում անընդմեջ գործունեություն չի իրականացրել՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի հուլիսի 4-ի թիվ 331-Ա որոշմամբ «ԱՐՁԱԳԱՆՔ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված արտարժույթի առք ու վաճառքի թիվ 698 լիցենզիան։
2. Հանձնարարել «ԱՐՁԱԳԱՆՔ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում արտարժույթի առք ու վաճառքի թիվ 698 լիցենզիան վերադարձնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը։
4. Սույն որոշումը օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան։
ՀՀ կենտրոնական բանկի |
Ա. Ջավադյան |
2013 թ. հոկտեմբերի 7 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|