Basic information
Number
թիվ 85
Type
Կարգադրություն
Act type
Հիմնական ակտ (01.09.2015-մինչ օրս)
Status
Գործում է
Source
«ՀՀ» օրաթերթ 2008.02.12/26(4363)
Enactment organisation
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Enactment date
01.09.2015
Signing organisation
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Signing date
01.09.2015

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 ԿՈԼԵԳԻԱ

 

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

1 սեպտեմբերի 2015 թվականի

թիվ 85

քաղ. Մոսկվա

 

«ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐԱՆՏԻՆԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԿԵՏԵՐԻ (ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀՍԿԻՉ ԿԵՏԵՐԻ) ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅԱՆՆ ՈՒ ՍԱՐՔԱՎՈՐՎԱԾՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ, ՄԱՔՍԱՅԻՆ, ՍԱՆԻՏԱՐԱԿԱՐԱՆՏԻՆԱՅԻՆ, ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ, ԿԱՐԱՆՏԻՆԱՅԻՆ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՇԵՆՔԵՐԻ, ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՐՔԱՎՈՐՄԱՆՆ ՈՒ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏԻՊԱՅԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Հավանություն տալ «Բույսերի կարանտինի համար նախատեսված կետերի (բուսասանիտարական հսկիչ կետերի) նյութատեխնիկական հագեցվածությանն ու սարքավորվածությանը ներկայացվող պահանջները հաստատելու և Մաքսային միության արտաքին սահմանով անցման կետերում իրականացվող սահմանային, մաքսային, սանիտարակարանտինային, անասնաբուժական, կարանտինային բուսասանիտարական և տրանսպորտային հսկողության կազմակերպման համար անհրաժեշտ շենքերի, տարածքների և շինությունների սարքավորմանն ու տեխնիկական հագեցվածությանը ներկայացվող միասնական տիպային պահանջներում փոփոխություններ կատարելու մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:

2. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Վ. Խրիստենկո

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«  »-ի 20  թվականի

թիվ

քաղ.

 

ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐԱՆՏԻՆԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԿԵՏԵՐԻ (ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀՍԿԻՉ ԿԵՏԵՐԻ) ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅԱՆՆ ՈՒ ՍԱՐՔԱՎՈՐՎԱԾՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ և ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ, ՄԱՔՍԱՅԻՆ, ՍԱՆԻՏԱՐԱԿԱՐԱՆՏԻՆԱՅԻՆ, ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ, ԿԱՐԱՆՏԻՆԱՅԻՆ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՇԵՆՔԵՐԻ, ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՐՔԱՎՈՐՄԱՆՆ ՈՒ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏԻՊԱՅԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցներ կիրառելու մասին» արձանագրության 20-րդ կետին («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 12 հավելված) և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 60-րդ կետին համապատասխան և «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի 24-րդ կետի 1-ին ենթակետի իրագործման նպատակով («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝ Բույսերի կարանտինի համար նախատեսված կետերի (բուսասանիտարական հսկիչ կետերի) նյութատեխնիկական հագեցվածությանն ու սարքավորվածությանը ներկայացվող պահանջները։

2. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հունիսի 22-ի թիվ 688 որոշմամբ հաստատված՝ Մաքսային միության արտաքին սահմանով անցման կետերում իրականացվող սահմանային, մաքսային, սանիտարակարանտինային, անասնաբուժական, կարանտինային բուսասանիտարական և տրանսպորտային հսկողության կազմակերպման համար անհրաժեշտ շենքերի, տարածքների և շինությունների սարքավորմանն ու տեխնիկական հագեցվածությանը ներկայացվող միասնական տիպային պահանջներում կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) 1-ին բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 21 կետով.

«21. Բույսերի կարանտինի համար նախատեսված նոր կառուցվող կետերի (բուսասանիտարական հսկիչ կետերի) նյութատեխնիկական հագեցվածությունն ու սարքավորվածությունը և բույսերի կարանտինի համար նախատեսված գործող կետերի (բուսասանիտարական հսկիչ կետերի) վերակառուցումն անցման կետերում իրականացվում են Մաքսային միության անդամ պետությունների կողմից՝ հաշվի առնելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի «___»-ի ________________ թվականի թիվ ____ որոշմամբ հաստատված՝ Բույսերի կարանտինի համար նախատեսված կետերի (բուսասանիտարական հսկիչ կետերի) նյութատեխնիկական հագեցվածությանն ու սարքավորվածությանը ներկայացվող պահանջները:».

բ) հանել 3-րդ կետի տասնյոթերորդ պարբերությունը.

գ) ուժը կորցրած ճանաչել 19-րդ կետը.

դ) 25–րդ կետի՝

վեցերորդ պարբերությունից հանել «և բույսերի կարանտինի համար նախատեսված սահմանային կետի (բուսասանիտարական հսկիչ կետի)» բառերը.

յոթերորդ և ութերորդ պարբերություններից հանել «, ԲԿՍԿ (ԲՀԿ)» բառերը։

3. Սահմանել, որ սույն Որոշմամբ հաստատված պահանջները չեն տարածվում բույսերի կարանտինի համար նախատեսված կետերի (բուսասանիտարական հսկիչ կետերի) նկատմամբ՝ դրանց՝ նախքան սույն Որոշումն ուժի մեջ մտնելը սկսված վերակառուցման ժամանակ։

4. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի
Հանրապետությունից

Բելառուսի
Հանրապետությունից

Ղազախստանի
Հանրապետությունից

Ղրղզստանի
Հանրապետությունից

Ռուսաստանի
Դաշնությունից

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշեւսկի

Բ. Սագինտաեւ

Վ. Դիլ

Ի. Շուվալով

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation