«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
28 դեկտեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 նոյեմբերի 2002 թվականի N 2071-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՊԱՅԹԵՑՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 12.12.13 N 1409-Ն)
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ, 17-րդ հոդվածի 2-րդ և 43-րդ հոդվածի 2-րդ կետերով սահմանված` լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի 1-ին բաժնի 1-ին և 10-րդ կետերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
ա) Հայաստանի Հանրապետությունում պայթուցիկ նյութերի և պայթեցման սարքավորումների արտադրության լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
բ) Հայաստանի Հանրապետությունում պայթուցիկ նյութերի և պայթեցման սարքավորումների արտադրության լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի:
(1-ին կետը փոփ. 12.12.13 N 1409-Ն)
2. Սույն որոշմամբ հաստատված կարգով` լիազորված մարմնի իրավասությունները վերապահել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը:
(2-րդ կետը լրաց. 27.03.03 N 328-Ն, փոփ. 12.12.13 N 1409-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2002 թ. դեկտեմբերի 24 |
Հավելված N 1 |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՊԱՅԹԵՑՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
(վերնագիրը փոփ. 12.12.13 N 1409-Ն)
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ` լիցենզավորող մարմին) կողմից պայթուցիկ նյութերի և պայթեցման սարքավորումների արտադրության լիցենզիա (այսուհետ` լիցենզիա) ստանալու համար Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին (այսուհետ` լիազորված մարմին) դիմած իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին (այսուհետ` հայտատու) ներկայացվող պայմաններն ու պահանջները:
(1-ին կետը խմբ. 27.03.03 N 328-Ն, փոփ. 12.12.13 N 1409-Ն)
2. (պարբերությունն ուժը կորցրել է 27.03.03 N 328-Ն)
Հայաստանի Հանրապետությունում պայթուցիկ նյութերի և պայթեցման սարքավորումների արտադրության լիցենզիա (այսուհետ` լիցենզիա) տալու համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:
(2-րդ կետը փոփ. 27.03.03 N 328-Ն, 12.12.13 N 1409-Ն)
3. (կետն ուժը կորցրել է 27.03.03 N 328-Ն)
4. (կետն ուժը կորցրել է 23.10.13 N 1150-Ն)
5. Լիցենզիա տալու համար օրենքով սահմանված կարգով ստուգվում է պայթուցիկ նյութերի և պայթեցման սարքավորումների արտադրության մեջ ընդգրկված աշխատողների մասնագիտական որակավորումը:
(5-րդ կետը փոփ. 12.12.13 N 1409-Ն)
6. (կետն ուժը կորցրել է 23.10.13 N 1150-Ն)
7. (կետն ուժը կորցրել է 27.03.03 N 328-Ն)
8. (կետն ուժը կորցրել է 27.03.03 N 328-Ն)
9. (կետն ուժը կորցրել է 27.03.03 N 328-Ն)
10. Պայթուցիկ նյութերի և պայթեցման սարքավորումների արտադրությամբ զբաղվող լիցենզավորված անձինք պարտավոր են լիցենզավորման ենթակա տվյալ գործունեությունն իրականացնել միայն լիցենզիայում նշված վայրում:
(10-րդ կետը փոփ. 12.12.13 N 1409-Ն)
11. (կետն ուժը կորցրել է 23.10.13 N 1150-Ն)
11.1. Լիցենզիայի հայտի մերժումը, լիցենզիայի վերաձևակերպումը, լիցենզիայի գործողության կասեցումը, դադարեցումը, ինչպես նաև լիցենզավորման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
(11.1-ին կետը լրաց. 23.10.13 N 1150-Ն)
II. ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՊԱՅԹԵՑՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
(վերնագիրը փոփ. 12.12.13 N 1409-Ն)
12. Լիցենզիա ստանալու համար հայտատուն պետք է ունենա`
ա) բնապահպանական, սանիտարական նորմերին ու կանոններին, անվտանգության տեխնիկային, հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջներին և պայմաններին համապատասխան կահավորված պայթուցիկ նյութերի և պայթեցման սարքավորումների պահման` իր տրամադրության տակ գտնվող պահեստներ,
բ) պայթուցիկ նյութերի և պայթեցման սարքավորումների արտադրության կազմակերպման արտադրամաս,
գ) արտադրության աշխատանքների կատարմամբ զբաղվող մասնագիտական որակավորում ունեցող մասնագետներ:
(12-րդ կետը փոփ. 12.12.13 N 1409-Ն)
13. Հայտատուն լիցենզիա ստանալու համար լիազորված մարմին է ներկայացնում`
ա) լիցենզիա ստանալու մասին հայտ (N 1 ձևը կցվում է)` նշելով`
իրավաբանական անձը`
իրավաբանական անձի անվանումը,
կազմակերպական - իրավական ձևը,
գտնվելու և գործունեության իրականացման վայրերը,
պետական գրանցման համարը,
անհատ ձեռնարկատերերը`
անունը, ազգանունը,
բնակության ու գործունեության իրականացման վայրերը,
պետական հաշվառման համարը.
բ) հարկ վճարողի հաշվառման համարի մասին տեղեկատվություն.
գ) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան վճարված պետական տուրքի վճարման անդորրագիրը.
դ) տեղեկություններ հայտատուի տրամադրության տակ գտնվող պայթուցիկ նյութերի և պայթեցման սարքավորումների պահեստների մասին (N 2 ձևը կցվում է).
ե) տեղեկություններ պայթուցիկ նյութերի և պայթեցման սարքավորումների արտադրության աշխատանքների կատարմամբ զբաղվող մասնագետների մասին (N 3 ձևը կցվում է).
զ) նախատեսվող արտադրության մեջ ընդգրկվող ֆիզիկական անձի կողմից մասնագիտական որակավորման ստուգումն անցնելու վերաբերյալ փաստաթղթի պատճենը.
է) կազմակերպություններում ընդգրկվելիք աշխատողների բժշկական զննությունների արդյունքների հիման վրա կազմված եզրակացությունը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 15-ի N 1089-Ն որոշման.
ը) պայթուցիկ նյութերի և պայթեցման սարքավորումների արտադրության նախագծերն ու տեխնոլոգիական կարգը սահմանող փաստաթղթերը.
թ) պետական կառավարման իրավասու մարմինների ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովի կողմից արտադրամասը շահագործման ընդունվելու մասին արձանագրությունը.
ժ) լիցենզիա ստանալու մասին հայտին կից փաստաթղթերի փորձաքննության մասին դրական եզրակացությունը:
ժա) իրավաբանական անձանց համար` հարկ վճարողի հաշվառման համարի, անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի համար` հարկ վճարողի հաշվառման համարի կամ սոցիալական քարտի համարի մասին տեղեկատվություն:
(13-րդ կետը խմբ. 27.03.03 N 328-Ն, լրաց. 28.09.06 N 1375-Ն, լրաց., խմբ. 31.01.13 N 71-Ն, խմբ. 23.10.13 N 1150-Ն, փոփ. 12.12.13 N 1409-Ն)
131. Լիազորված մարմինը 20-օրյա ժամկետում սահմանված կարգով լիցենզավորող մարմնի քննարկմանն է ներկայացնում սույն կարգի 13-րդ կետում նշված փաստաթղթերը և լիցենզավորող մարմնի համապատասխան որոշման նախագիծը: Լիցենզավորող մարմինը նշված փաստաթղթերը լիազորված մարմնում մուտքագրվելուց հետո 30 օրվա ընթացքում ընդունում է համապատասխան որոշում:
Լիազորված մարմինը լիցենզավորող մարմնի` լիցենզիա տալու մասին որոշումը սահմանված կարգով ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում լիցենզավորված անձին է հանձնում լիցենզիան` լիազորված մարմնի ղեկավարի ստորագրությամբ և այդ մարմնի` Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կնիքով:
(131-ին կետը լրաց. 27.03.03 N 328-Ն)
132. Լիազորված մարմինն իրականացնում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված` լիցենզավորող մարմնի բոլոր լիազորությունները` բացառությամբ լիցենզիա տալու կամ լիցենզիա ստանալու մասին հայտը մերժելու, լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու կամ լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման մասին հայտը մերժելու, լիցենզիան վերաձևակերպելու կամ լիցենզիան վերաձևակերպելու մասին հայտը մերժելու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու, լիցենզիայի գործողությունը դադարեցնելու, որակավորման հանձնաժողովներ ստեղծելու, դրանց կազմավորման կարգերը, կանոնադրությունները ու որակավորման կարգերը հաստատելու վերաբերյալ հարցերը քննելու և որոշումներ ընդունելու լիազորությունների:
(132-րդ կետը լրաց. 27.03.03 N 328-Ն)
III. ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ ԿԱՄ ՊԱՅԹԵՑՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԻ ՄԵՐԺՈՒՄԸ, ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
(բաժինն ուժը կորցրել է 23.10.13 N 1150-Ն)
14. (կետն ուժը կորցրել է 23.10.13 N 1150-Ն)
15. (կետն ուժը կորցրել է 23.10.13 N 1150-Ն)
16. (կետն ուժը կորցրել է 23.10.13 N 1150-Ն)
17. (կետն ուժը կորցրել է 23.10.13 N 1150-Ն)
18. (կետն ուժը կորցրել է 27.03.03 N 328-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Ձև N 1
պրն ________________________________ | |
___________________________________ (հայտատուի անվանումը, (անունը, ազգանունը) | |
___________________________________(կազմակերպական-իրավական ձևը) | |
___________________________________ (գտնվելու վայրը, հասցեն) | |
___________________________________(հեռախոսահամարը) | |
___________________________________
(պետական գրանցման համարը կամ պետական հաշվառման համարը) | |
|
Հ Ա Յ Տ
ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Խնդրում եմ տալ լիցենզիա |
______________________________________________ |
Լիցենզավորման պայմաններին ու պահանջներին ծանոթացել եմ և պարտավորվում եմ դրանք պահպանել:
Կից ներկայացվում են`
1. ________________________________________________________________
2. ________________________________________________________________
3. ________________________________________________________________ _________________________________________________________________ _________________________________________________________________ _________________________________________________________________ _________________________________________________________________ _________________________________________________________________
Հայտատու |
__________________ |
________________________________ |
____ __________ 200 թ.
Կ. Տ.
(ձևը փոփ. 27.03.03 N 328-Ն, լրաց. 31.01.13 N 71-Ն)
Ձև N 2
Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
ՀԱՅՏԱՏՈՒԻ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՊԱՅԹԵՑՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՊԱՀԵՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ
NN |
Պահեստի անվանումը և տեսակը |
Պահեստի տարողությունը |
Պահեստի շահագործման |
Պահեստի գտնվելու |
Ծանոթագրություն |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
|
|
|
|
|
|
Հայտատու |
__________________ |
________________________________ |
Կ. Տ.
(ձևը փոփ. 12.12.13 N 1409-Ն)
Ձև N 3
Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՊԱՅԹԵՑՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ
NN |
Անունը, |
Զբաղեցրած |
Կրթությունը, |
Տվյալ բնագավառում |
Ծանոթագրություն |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Հայտատու |
__________________ |
________________________________ |
Կ. Տ.
(ձևը փոփ. 12.12.13 N 1409-Ն)
(հավելվածը խմբ., փոփ., լրաց. 27.03.03 N 328-Ն, լրաց. 28.09.06 N 1375-Ն, լրաց., խմբ. 31.01.13 N 71-Ն, փոփ., խմբ., լրաց. 23.10.13 N 1150-Ն, փոփ. 12.12.13 N 1409-Ն)
Հավելված N 2 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա Պ Ն Ս Ա N
ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՊԱՅԹԵՑՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ
Իրավաբանական անձի անվանումը
կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը _________________________
Գտնվելու կամ բնակության վայրը (հասցեն) _____________________________ _________________________________________________________
Գործունեության իրականացման վայրը _________________________________
Գործունեության տեսակը _________________________________________
Լիցենզիայի գործողության ժամկետը __________________________________
________________ |
_________________________ |
Տրված է ____ _____________ 200 թ.
Կ. Տ.
(հավելվածը փոփ. 27.03.03 N 328-Ն, 12.12.13 N 1409-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|