Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 82
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Ինկորպորացիա (01.09.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
01.09.2015
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
01.09.2015

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 ԿՈԼԵԳԻԱ

 

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

1 սեպտեմբերի 2015 թվականի

թիվ 82

քաղ. Մոսկվա

 

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ՝ ««ԱԶԱՏ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՏԻ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԿԱՄ «ԱԶԱՏ ՊԱՀԵՍՏ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՁԵՎԱԿԵՐՊՎԱԾ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ (ՍՏԱՑՎԱԾ) ԱՊՐԱՆՔԸ ՈՐՊԵՍ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԲԱՎԱՐԱՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ, ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԼՐԱՄՇԱԿՄԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի՝ ««Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով կամ «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքը որպես Եվրասիական տնտեսական միության ապրանք ճանաչելու համար բավարար պայմանների, արտադրական և տեխնոլոգիական գործառնությունների ցանկի հաստատման մասին» որոշման նախագծի լրամշակման մոտեցումների վերաբերյալ» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կարգադրության նախագծին և այն ներկայացնել Եվրոպական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը։

2. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Վ. Խրիստենկո

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 ԽՈՐՀՈՒՐԴ

 

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

«  »-ի 20  թվականի

թիվ

քաղ.

««ԱԶԱՏ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՏԻ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԿԱՄ «ԱԶԱՏ ՊԱՀԵՍՏ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՁԵՎԱԿԵՐՊՎԱԾ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ (ՍՏԱՑՎԱԾ) ԱՊՐԱՆՔԸ ՈՐՊԵՍ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԲԱՎԱՐԱՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ, ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԼՐԱՄՇԱԿՄԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների այն գործադիր մարմինների հետ համատեղ, որոնք քաղաքականություն են իրականացնում գյուղատնտեսության, արդյունաբերության, ինչպես նաև ընդհանուր առմամբ տնտեսության ոլորտում, լրամշակել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի՝ ««Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով կամ «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքը որպես Եվրասիական տնտեսական միության ապրանք ճանաչելու համար բավարար պայմանների, արտադրական և տեխնոլոգիական գործառնությունների ցանկի հաստատման մասին» որոշման նախագիծը՝ առաջնորդվելով հետևյալ մոտեցումներով.

ա) Եվրասիական տնտեսական միության բոլոր անդամ պետությունների համար «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով կամ «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքը որպես Եվրասիական տնտեսական միության ապրանք ճանաչելու համար բավարար պայմանների, արտադրական և տեխնոլոգիական գործառնությունների միասնականության ապահովում (այսուհետ՝ պայմաններ, արտադրական և տեխնոլոգիական գործառնություններ) և առանձին ազատ (հատուկ, յուրահատուկ) տնտեսական գոտիների և ազատ պահեստների համար գանձումների թույլ չտալը.

բ) պայմանների, արտադրական և տեխնոլոգիական գործառնությունների սահմանում միայն այն ապրանքների նկատմամբ, որոնց արտադրությունն արդեն իրականացվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում գործող ազատ (հատուկ, յուրահատուկ) տնտեսական գոտիների և ազատ պահեստների տարածքներում.

գ) Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի ապրանքների նկատմամբ 1704 (շաքարից պատրաստված հրուշակեղեն), 1806 (շոկոլադ և կակաո պարունակող այլ պատրաստի սննդամթերք), 1905 (հաց, ալրային հրուշակեղեն), 2009 (մրգային հյութեր և բանջարեղենային հյութեր) և 2202 (ջրեր՝ ներառյալ հանքային և գազավորված ջրերը) ապրանքային դիրքերի այն պայմանների, արտադրական և տեխնոլոգիական գործառնությունների սահմանումը (այսուհետ՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ), որոնք նախատեսում են այդպիսի ապրանքների կողմից օտարերկրյա ապրանքների կարգավիճակի ձեռքբերում, այն դեպքում, երբ դրանց արտադրության մեջ օգտագործվում է ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1701 ապրանքային դիրքի օտարերկրյա շաքար.

դ) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8701 - 8705 ապրանքային դիրքերի շարժիչային տրանսպորտային միջոցների նկատմամբ այն պայմանների, արտադրական և տեխնոլոգիական գործառնությունների սահմանումը, որոնք նույնանման են Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի մայիսի 29-ի՝ «Մաքսային միության անդամ պետությունների տարածքում և Միասնական տնտեսական տարածքում «շարժիչային տրանսպորտային միջոցների արդյունաբերական հավաքում» հասկացության կիրառման պայմանների վերաբերյալ» թիվ 72 որոշմամբ սահմանվածներին և նախատեսում են զոդման և թափքի ներկման տեխնոլոգիական գործառնությունների իրագործումը, ինչպես նաև ազատ (հատուկ, յուրահատուկ) տնտեսական գոտիների և ազատ պահեստների տարածքներում շարժիչային տրանսպորտային միջոցների արտադրության տեղայնացման մակարդակին հասնելը (30 տոկոսից ոչ պակաս).

ե) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8430 41 000, 8430 49 000 և 8430 50 000 ենթադիրքերի (հորատման կամ հորատանցման ինքնագնաց մեքենաներ, ինքնագնաց մեքենաներ և մեխանիզմներ), 8433 51 000 9 (հացահատիկահավաք կոմբայններ), 8433 59 110 9 (սիլոսահավաք կոմբայններ) և 8433 59 850 9 ենթադիրքերի (բերքահավաքի համար մեքենաներ. կալսելու համար մեքենաներ և մեխանիզմներ), 8408 (ներքին այրման շարժիչներ), 8706 00 (շարժիչային տրանսպորտային միջոցների համար տեղադրված շարժիչներով ամրաշրջանակ) և 8707 (շարժիչային տրանսպորտային միջոցների համար թափքեր (ներառյալ խցիկները)) ապրանքային դիրքերի ապրանքների նկատմամբ այնպիսի պայմանների, արտադրական և տեխնոլոգիական գործառնությունների սահմանումը, որոնց կատարման ընթացքում արտադրության մեջ օգտագործվող օտարերկրյա ապրանքների արժեքի մասնաբաժինը կկազմի արտադրվող ապրանքների գնի 50 տոկոսից ոչ ավելին.

զ) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0303 (սառեցրած ձուկ) և 0304 (ձկան ֆիլե և ձկան այլ միս սառեցրած (ներառյալ խճողակը)) ապրանքային դիրքերի ապրանքների նկատմամբ պայմանների, արտադրական և տեխնոլոգիական գործառնությունների սահմանումը, որոնց կատարման դեպքում արտադրության մեջ օգտագործվող ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0302 և 0303 ապրանքային դիրքերի օտարերկրյա ապրանքների արժեքի մասնաբաժինը կկազմի արտադրվող ապրանքների գնի 50 տոկոսից ոչ ավելին.

է) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 4802 55 900 0, 4802 56 200 0, 4802 56 800 0, 4802 61 800 ստորաենթադիրքերի և 4802 62 000 0 ենթադիրքի (թուղթ և ստվարաթուղթ) ապրանքների նկատմամբ այն պայմանների, արտադրական և տեխնոլոգիական գործառնությունների սահմանումը, որոնց կատարման դեպքում արտադրության մեջ օգտագործվող նշված ապրանքների միևնույն ստորաենթադիրքերի և ենթադիրքի օտարերկրյա ապրանքների արժեքի մասնաբաժինը կկազմի արտադրվող ապրանքների գնի 50 տոկոսից ոչ ավելին.

ը) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8418 (սառնարաններ, սառցարաններ և այլ սառնարանային կամ սառցարանային սարքավորումներ՝ էլեկտրական կամ այլ տիպի, ջերմային պոմպեր) և 8450 (լվացքի մեքենաներ, կենցաղային) ապրանքների նկատմամբ պայմանների, արտադրական և տեխնոլոգիական գործառնությունների սահմանումը, որոնց կատարման ընթացքում արտադրության մեջ օգտագործվող օտարերկրյա ապրանքների արժեքի մասնաբաժինը կկազմի արտադրվող ապրանքների գնի 50 տոկոսից ոչ ավելին, իսկ նշված ապրանքների միևնույն դիրքերի օտարերկրյա ապրանքների արժեքի մասնաբաժինը կկազմի արտադրվող ապրանքների գնի 5 տոկոսից ոչ ավելին.

թ) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8608 00 000 (ուղեգծային սարքավորումներ և սարքվածքներ՝ երկաթուղային կամ տրամվայի գծերի համար, մեխանիկական (ներառյալ էլեկտրամեխանիկական) ազդանշանային սարքավորումներ, անվտանգությունն ապահովելու կամ երթևեկությունը կառավարելու համար սարքեր և դրանց մասերը) ապրանքների նկատմամբ պայմանների, արտադրական և տեխնոլոգիական գործառնությունների սահմանումը, որոնց կատարման ընթացքում արտադրության մեջ օգտագործվող օտարերկրյա ապրանքների արժեքի մասնաբաժինը կկազմի արտադրվող ապրանքների գնի 50 տոկոսից ոչ ավելին, իսկ նշված ապրանքների միևնույն դիրքի օտարերկրյա ապրանքների արժեքի մասնաբաժինը կկազմի արտադրվող ապրանքների գնի 5 տոկոսից ոչ ավելին.

ժ) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3001, 3004, 3006 (դեղագործական արտադրանք), 8601 (երկաթուղային լոկոմոտիվներ՝ էլեկտրաէներգիայի արտաքին աղբյուրից կամ կուտակիչներից սնուցումով), 8602 (երկաթուղային լոկոմոտիվներ, լոկոմոտիվային տենդերներ), 8605 00 000 (երկաթուղային կամ տրամվայի ուղևորատար վագոններ՝ ոչ ինքնագնաց, ուղեբեռային, փոստային, և երկաթուղային կամ տրամվայի այլ հատուկ վագոններ՝ ոչ ինքնագնաց), 8606 (երկաթուղային կամ տրամվայի բեռնատար վագոններ՝ ոչ ինքնագնաց) և 8802 (թռչող ապարատներ) ապրանքային դիրքերի 8607 11 000 0, 8607 12 000 0 (սայլակներ և ընթացային ճոճանային սայլակներ), 8607 19 (երկաթուղային լոկոմոտիվների կամ տրամվայի շարժիչավոր վագոնների կամ շարժակազմի մասեր), 8607 21 (օդաճնշիչ արգելակներ և դրանց մասերը) և 8607 30 000 0 (կեռեր և կցորդման այլ սարքվածքներ, թափարգելներ, դրանց մասերը) ենթադիրքերի և 8607 19 100 9 (առանցքներ՝ հավաքված կամ կազմատված տեսքով, անիվներ և նրանց մասերը) ստորաենթադիրքի ապրանքները պայմանների, արտադրական և տեխնոլոգիական գործառնությունների ցանկում չներառելը:

2. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի
Հանրապետությունից

Բելառուսի
Հանրապետությունից

Ղազախստանի
Հանրապետությունից

Ղրղզստանի
Հանրապետությունից

Ռուսաստանի
Դաշնությունից

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշեւսկի

Բ. Սագինտաեւ

Վ. Դիլ

Ի. Շուվալով

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան