Basic information
Number
N 2149-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (06.02.2003-03.03.2007)
Status
Չի գործում
Source
ՀՀՊՏ 2003.02.05/7(242) Հոդ.130
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
26.12.2002
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
10.01.2003
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
20.01.2003
Effective date
06.02.2003
Interrupt date
07.10.2023

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

20 հունվարի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 դեկտեմբերի 2002 թվականի N 2149-Ն

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՄԲ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԱՆՀՆԱՐԻՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՏԱԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել ոստիկանության ծառայողին ծառայողական բնակելի տարածությամբ ապահովելու անհնարինության դեպքում դրամական փոխհատուցում տալու կարգն ու չափը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. հունվարի 10
Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2002 թվականի
դեկտեմբերի 26-ի N 2149-Ն որոշման

 

 Կ Ա Ր Գ

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՄԲ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԱՆՀՆԱՐԻՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՏԱԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում են ոստիկանության ծառայողին ծառայողական բնակելի տարածությամբ ապահովելու անհնարինության դեպքում դրամական փոխհատուցում տալու կարգն ու չափը:

2. Անհրաժեշտության դեպքում, պայմանավորված ոստիկանության ծառայողին այլ վայր ծառայության փոխադրելու հետ, նրան օրական վճարվում է դրամական փոխհատուցում՝ փաստացի վճարված գումարների չափով, բայց ոչ ավելի, քան Հայաստանի Հանրապետությունում սահմանված ծառայողական գործուղումների գիշերավարձի հետևյալ չափերից՝

 

Երևան քաղաքում՝ 75 տոկոս,
այլ քաղաքներում՝ 40 տոկոս,
այլ բնակավայրերում՝ 25 տոկոս:

 

3. Ոստիկանության ծառայողը փոխհատուցում ստանալու համար զեկուցագիր է ներկայացնում ոստիկանության պետական կառավարման մարմնի ղեկավարին: Զեկուցագրին կցվում են բնակարանի վարձակալության պայմանագրի պատճենը և հարկային մարմնի կողմից տրված տեղեկանքը՝ նշված պայմանագրի համաձայն եկամուտ ստանալու վերաբերյալ վարձատուի հայտարարության մասին:

4. Ոստիկանության պետական կառավարման մարմնի ղեկավարի հանձնարարությամբ զեկուցագիրը քննարկվում է նշված մարմնի կադրային, ֆինանսաբյուջետային ստորաբաժանումներում և ընդունված որոշման մասին 10-օրյա ժամկետում գրավոր տեղյակ է պահվում ոստիկանության ծառայողին:

5. Զեկուցագրի բավարարման դեպքում ոստիկանության ծառայողին փոխհատուցման գումարները վճարում է ոստիկանության պետական կառավարման մարմինը՝ նախատեսված բյուջետային (արտաբյուջետային) միջոցների հաշվին:


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար 

Մ. Թոփուզյան

Changed acts
Changing Act Corresponding incorporation