Գլխավոր տեղեկություն
Համար
N 330-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.11.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2013.11.01/30(474) Հոդ.298
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
25.09.2013
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
25.09.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.11.2013

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

22 հոկտեմբերի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 60013403

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

25 սեպտեմբերի 2013 թ.  

ք. Երևան

N 330-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-Ի N 48-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի է) կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի ապրիլի 29-ի «Էլեկտրաէներգիայի (հզորության) առուվաճառքի (արտադրող-արտահանող) պայմանագրի և էլեկտրաէներգիայի առուվաճառքի լրացուցիչ (հաշվեկշռող) պայմանագրի օրինակելի ձևերը հաստատելու մասին» N 48-Ն որոշման 1-ին կետի բ) ենթակետով հաստատված N 2 հավելվածի` էլեկտրաէներգիայի առուվաճառքի լրացուցիչ (հաշվեկշռող) պայմանագրի օրինակելի ձևի 7.2 կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«7.2 Պայմանագրի 6.2 կետում նշված վճարման ժամկետի խախտման դեպքում Վաճառողն իրավունք ունի Գնորդից պահանջել վճարելու տույժ` յուրաքանչյուր ուշացրած օրվա համար չվճարված գումարի 0.1 տոկոսի չափով: Ընդ որում, առաջնահերթության կարգով վճարվում է տույժը, ապա՝ չվճարված գումարը:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

նախագահ`

Ռ. Նազարյան