Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 19
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.05.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
23.04.2015
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
23.04.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.05.2015

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 ապրիլի 2015 թվականի

թիվ 19

քաղ. Մոսկվա

 

2015 - 2016 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ` «ՀԱԳՈՒՍՏԻ ԱՌԱՐԿԱՆԵՐ, ՀԱԳՈՒՍՏԻ ՊԱՐԱԳԱՆԵՐ ԵՎ ԱՅԼ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐ ԲՆԱԿԱՆ ՄՈՐԹՈՒՑ» ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԴԻՐՔԻ ՀԱՄԱՁԱՅՆ` ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԼԱՆ-ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող, 2015 - 2016 թվականների` «Հագուստի առարկաներ, հագուստի պարագաներ և այլ արտադրատեսակներ բնական մորթուց» ապրանքային դիրքի համաձայն, արտադրանքի դրոշմավորման ներմուծման փորձնական ծրագրի իրականացման պլան-ժամանակացույցը:

2. Առաջարկել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչների մշակման ժամանակ օգտագործել կից ներկայացվող` ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ստեղծման տեխնիկական առաջադրանքը:

3. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ`

 

Հայաստանի
Հանրապետությունից

Բելառուսի
Հանրապետությունից

Ղազախստանի
Հանրապետությունից

Ռուսաստանի
Դաշնությունից

 

Վ. Գաբրիելյան

 

Վ. Մատյուշևսկի

 

Բ. Սագինտաև

 

Ի. Շուվալով

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի խորհրդի
2015 թվականի ապրիլի 23-ի
թիվ  19 որոշմամբ

 

ՊԼԱՆ-ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ 2015 - 2016 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ` «ՀԱԳՈՒՍՏԻ ԱՌԱՐԿԱՆԵՐ, ՀԱԳՈՒՍՏԻ ՊԱՐԱԳԱՆԵՐ ԵՎ ԱՅԼ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐ ԲՆԱԿԱՆ ՄՈՐԹՈՒՑ» ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԴԻՐՔԻ ՀԱՄԱՁԱՅՆ` ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան