Գլխավոր տեղեկություն
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.09.1972-31.12.2004)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՍՍՀԳՍՏ 1974/24
Ընդունող մարմին
ԳԽ նախագահություն
Ընդունման ամսաթիվ
29.09.1972
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.09.1972
Ուժը կորցնելու ամսաթիվ
21.06.2005


 ՀԱՅԱՍՏԱՆԻ հԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

գերագույն խորհրդի նախագահության

 

հ ր ա մ ա ն ա գ ի ր ը

 

ՀՀ աշխատանքային օրենսգիրքը կիրարկելու կարգի մասին

 

«Հյաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրքը հաստատելու մասին» ՀՀ 1972 թվականի հունիսի 16-ի օրենքին համապատասխան ( ՀՀ Գերագույն խորհրդի տեղեկագրեր, 1972 թ., հ. 12, հոդվ. 106 ) ՀՀ Գերագույն խորհրդի նախագահությունը որոշում է.

1. Այսուհետև, մինչև ՀՀ օրենսդրությունը ՀՀ աշխատանքային օրենսգրքին համապատասխանեցնելը, ՀՀ աշխատանքային օրենսդրության գործող ակտերը կիրառվում են, որքանով դրանք չեն հակասում օրենսգրքին:

2. ՀՀ աշխատանքային օրենսգիրքը կիրառվում է աշխատանքային այն իրավահարաբերությունների նկատմամբ, որոնք առաջացել են օրենսգիրքը կիրարկելուց հետո, այսինքն` 1972 թվականի հոկտեմբերի 1-ից:

Աշխատանքային այն իրավահարաբերություններում, որոնք առաջացել են մինչև օրենսգրքի կիրարկումը, կողմերի իրավունքների և պարտականությունների իրականացումը 1972 թվականի հոկտեմբերի 1-ից կարգավորում է օրենսգրքին համապատասխան:

Աշխատանքային իրավահարաբերություններից բխող իրավունքների և պարտականությունների իրականացման ժամանակ օրենսգրքի առանձին նորմաների կիրառման առանձնահատկությունները որոշվում են սույն հրամանագրի 3-6 հոդվածներով:

3. ԽՍՀ Միության և միութենական հանրապետությունների աշխատանքային օրենսդրության հիմունքներով սահմանված այն կանոնները, որոնք պարունակվում են ՀՀ աշխատանքային օրենսգրքում, կիրառվում են հիմունքների համապատասխան կանոնները գործողության մեջ դրվելու օրվանից, այսինքն` 1971 թվականի հունվարի 1-ից և այն կարգով, որ նախատեսված է «ԽՍՀ Միության և միութենական հանրապետությունների աշխատանքային օրենսդրության հիմունքները կիրարկելու կարգի մասին» ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1970 թվականի նոյեմբերի 30-ի հրամանագրով: (ԽՍՀՄ Գերագույն խորհրդի տեղեկագրեր, 1970 թ., հ.48, հոդվ. 514):

4. ՀՀ աշխատանքային օրենսգրքի կիրարկումից հետո աշխատանքային պայմանագրի դադարեցման դեպքում աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու հիմքերը մատնանշվում են օրենսգրքի 24, 32, 34, 35, 36, 40 և 280 հոդվածներին համապատասխան: Որոշ կատեգորիաների բանվորների և ծառայողների աշխատանքային պայմանագրի դադարեցման լրացուցիչ այլ հիմքերը մատնանշվում են ԽՍՀ Միության և ՀՀ օրենսդրության այն ակտերին համապատասխան, որոնցով այդպիսի հիմքերը սահմանված են:

5. Ադմինիստրացիայի մեղքով աշխատանքային գրքույկի տալը ուշացնելու ամբողջ ժամանակի համար միջին աշխատավարձի վճարման մասին Հայկական ԽՍՀ աշխատանքային օրենսգրքի 122 հոդվածի կանոնը կիրառվում է նաև այն դեպքերում, երբ աշխատանքային գրքույկի տալը ուշացել է մինչև 1972 թվականի հոկտեմբերի 1-ը (ուժը կորցրել է 21.06.05 թթ` 09.11.04 ՀՕ-125-Ն օրենք) շարունակվել է օրենսգիրքը կիրարկվելուց հետո:

6. Առանց բանվորի կամ ծառայողի գրավոր համաձայնության և առանց դատարանի վճռի աշխատավարձից ապօրինաբար պահված գումարը վերադարձնելու մասին ՀՀ աշխատանքային օրենսգրքի 132 հոդվածի երրորդ մասի կանոնը գործադրվում է օրենսգիրքը կիրարկելուց հետո և այն դեպքերում, երբ ապօրինի պահումը տեղի է ունեցել ԽՍՀ Միության և միութենական հանրապետությունների աշխատանքային օրենսդրության հիմունքների կիրարկման օրվանից մինչև 1972 թվականի հոկտեմբերի 1-ը ընկած ժամանակաշրջանը:

7. Հանձնարարել ՀՀ նախարարների խորհրդին` Հայկական ԽՍՀ կառավարության որոշումները համապատասխանեցնել Հայկական ԽՍՀ աշխատանքային օրենսգրքին:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
09.11.2004, ՀՕ-125-Ն 31.12.2004,
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան