Գլխավոր տեղեկություն
Համար
N 1217-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.11.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԻԱՏ 2013.12.12/10(57) Հոդ.1113.7
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.11.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.11.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.11.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 նոյեմբերի 2013 թվականի N 1217-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1616-Ն որոշման NN 5, 11 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը 2013 թվականին հատկացնել 5768,1 հազ. դրամ` 19 ավագ դպրոցների շենքերի տեխնիկական վիճակի հետազննություններ կատարելու նպատակով, այդ թվում` Երևանի Տ. Շևչենկոյի անվան N 42 ավագ դպրոց` 322,6 հազ. դրամ, Երևանի Լեոյի անվան N 65 ավագ դպրոց` 288,0 հազ, դրամ, Երևանի Խ. Դաշտենցի անվան N 114 ավագ դպրոց` 254,3 հազ. դրամ, Երևանի Լ. Արիսյանի անվան N 127 ավագ դպրոց` 507,2 հազ. դրամ, Երևանի Կ. Դեմիրճյանի անվան N 139 ավագ դպրոց` 386,3 հազ. դրամ, Երևանի Ա. Ղարիբյանի անվան N 142 ավագ դպրոց` 299,4 հազ. դրամ, Երևանի Վ. Դավթյանի անվան N 149 ավագ դպրոց` 203,5 հազ, դրամ, Երևանի Գ. Էմինի անվան N 182 ավագ դպրոց` 230,6 հազ. դրամ, Արարատի ավագ դպրոց` 286,5 հազ. դրամ, Արմավիրի N 4 ավագ դպրոց` 340,5 հազ. դրամ, Վաղարշապատի Մ. Գորկու անվ. N 5 ավագ դպրոց` 460,5 հազ. դրամ, Մեծամորի N 2 ավագ դպրոց` 472,1 հազ. դրամ, Ճամբարակի ավագ դպրոց` 333,0 հազ. դրամ, Մարտունու Տ. Աբրահամյանի անվան ավագ դպրոց` 206,0 հազ. դրամ, Վանաձորի N 17 ավագ դպրոց` 296,2 հազ. դրամ, Ալավերդու N 5 ավագ դպրոց` 157,9 հազ. դրամ, Արթիկի N 3 ավագ դպրոց` 175,8 հազ. դրամ, Նոյեմբերյանի ավագ դպրոց` 385,6 հազ. դրամ, Նոր Հաճնի ավագ դպրոց 162,1 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով):

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. նոյեմբերի 11
Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2013 թվականի

նոյեմբերի 7-ի N 1217-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Բաժինը

Խումբը

Դասը

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները

Ցուցանիշների փոփոխությունները (ավելացումները նշված են դրական նշանով իսկ նվազեցումները`
փակագծերում)

տարի

1

2

3

4

5

     

ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ

0.0

     

այդ թվում`

 

09

   

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

(5768.1)

     

այդ թվում`

 
 

06

 

Կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայություններ

(5768.1)

     

այդ թվում`

 
   

01

Կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայություններ

(5768.1)

     

37. Ատեստավորման միջոցով որակավորում ստացած ուսուցիչներին հավելավճարների տրամադրում

(5768.1)

     

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

(5768.1)

     

այդ թվում`

 
     

Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին

(5768.1)

11

   

ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ

5768.1

     

այդ թվում`

 
 

01

 

ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ

5768.1

     

այդ թվում`

 
   

01

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

5768.1

     

01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

5768.1

     

ՀՀ կառավարություն

5768.1

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2013 թվականի

նոյեմբերի 7-ի N 1217-Ն որոշման

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1616-Ն որոշման N 12 հավելվածում կատարվող փոփոխությունը

 

 

Ցուցանիշների
փոփոխությունները
(ավելացումները նշված են
դրական նշանով)

Գնման առարկայի

անվանումը

գնման
ձևը

չափման
միավորը

քանակը

գումարը
(հազ. դրամ)

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

5,768.1

Բաժին N 11

Խումբ N 01

Դաս N 01

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

5,768.1

19 ավագ դպրոցների շենքերի տեխնիկական վիճակի հետազննությունների իրականացում

5,768.1

ՄԱՍ III. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

     

5,768.1

Ինժեներաերկրաբանական հետազոտություն

ՊԸ

դրամ

1.0

5,768.1

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2013 թվականի

նոյեմբերի 7-ի N 1217-Ն որոշման

 

Աղյուսակ N 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.16 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

 

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Չափորոշիչներ

Տարի

Տարի

ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները

1. Քաղաքականության միջոցառումներ

   

1.2 Տրանսֆերտներ

     

Ծրագրային դասիչը

Անվանումը

   

1146   ԾՏ11

Ատեստավորման միջոցով որակավորում ստացած ուսուցիչներին հավելավճարների տրամադրում

 

Նկարագրությունը
Հանրակրթական դպրոցներում ատեստավորման արդյունքում ստացած տարակարգերին համապատասխան հավելավճարների տրամադրում

Շահառուների քանակը

Ատեստավորման արդյունքում որակավորում ստացած ուսուցիչներ

Գումարը (հազ. դրամ)

 

x

(5768.1)

Տրանսֆերտի վճարման հաճախականությունը

   

Շահառուների ընտրության չափանիշները

   

Ատեստավորման արդյունքում որակավորում ստացած ուսուցիչներ

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը

1146 Հանրակրթության ծրագիր

   

Վերջնական արդյունքի նկարագրությունը

   

Հանրակրթական մակարդակում սովորողների ընդգրկվածության, գրագիտության և համակողմանի զարգացման բարձր մակարդակի ապահովում

 

Աղյուսակ N 2

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.21 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

 

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

Չափորոշիչներ

Տարի

Տարի

ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները

1. Քաղաքականության միջոցառումներ

1.5.3. Ներդրումներ պետական կառավարչական հիմնարկ չհանդիսացող պետական սեփականություն հանդիսացող կազմակերպություններում

Ծրագրային դասիչը

Անվանումը

   

1146     ԵՊ04

19 ավագ դպրոցների շենքերի տեխնիկական վիճակի հետազննությունների իրականացում

 

Նկարագրությունը
Ավագ դպրոցների շենքերի (մասնաշենքերի) հիմնանորոգում (համաշինարարական աշխատանքներ, ջեռուցման համակարգի իրականացում, ներքին հարդարում, տարածքի բարեկարգում)

Քանակական

1. Կազմակերպությունների թիվը, որտեղ կատարվում են ներդրումներ (միավոր)

Տվյալ տարվա պետական բյուջեից ակտիվի ձեռքբերման, կառուցման կամ հիմնանորոգման վրա կատարվող ծախսերը (հազ. դրամ)

x

5768.1

Ակտիվի ծառայության կանխատեսվող ժամկետը

Մշակված չէ

 

0.0

Ակտիվի ընդհանուր արժեքը (հազ. դրամ)

Չկա

 

0.0

Տվյալ բյուջետային տարվան նախորդող բյուջետային տարիների ընթացքում ակտիվի վրա կատարված ծախսերը (հազ. դրամ)

Ազդեցությունը կազմակերպության կարողությունների զարգացման վրա, մասնավորապես

Քանակական, որակական, ժամկետայնության և այլ չափորոշիչների փոփոխության վրա

Հիմնանորոգումն անհրաժեշտ է, որպեսզի դրանք ապահովեն ծառայությունների մատուցումը գործող չափորոշիչներին համապատասխան ամբողջ ծավալով և որակով

Ծախսային արդյունավետության բարելավման վրա

Գործող ավագ դպրոցների շենքերի (մասնաշենքերի) կապիտալ վերանորոգումն անհրաժեշտ է, որպեսզի դրանք ապահովեն կրթական ծառայությունների մատուցումը՝ կրթական չափորոշիչներով սահմանված քանակական, որակական և ժամկետային ցուցանիշներին համապատասխան

Ծրագիրը (ծրագրերը), որի որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը

1146 Հանրակրթության ծրագիր

Վերջնական արդյունքի նկարագրությունը

Հանրակրթական մակարդակում սովորողների ընդգրկվածության, գրագիտության և համակողմանի զարգացման բարձր մակարդակի ապահովում

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան